Ժամանակին, երբ դեռ դպրոցական էի, շատ էի լսում պատերի տակ կանգնած ու բամբասկոտ դասատուներից, որ ասենք Պողոսը դասի ժամին նստած որոճում էր, ասել է թե ծամոն էր ծամում ու դա համարվում էր դասատուի նկատմամբ անարգանքի գագաթնակետը և այդ աշատկերտը արժանանում էր ամենավատ վերաբերմունքին, միշտ մտածում էի, լավ էս դասատուների երեխեքը ծամոն չեն ծամում, կամ որ ծամում են, իրենց մերերին ու հերերին չեն հարգում ուրեմն, ու չէի կարողանում հասկանալ, թե որտեղա հատվում ծամոն ծամելու ու հարգանքի գծերը...
Էս վերոգրյալս ինչից հիշեցի, ուրեմ ըներոջս տղան արդեն 10-11 տարեկանա, բավական հասուն տղա ա, լավ ուղեղ ունի, շատ համեստ ու խելացի երեխայա, գերազանց սովորող, լսող, մի խոսքով մերը չի գովում եմ, դա ուրիշներն էլ են ասում, հա ինչ էի ասում, մի օր ընկերոջս խանութում նստած ենք, երեխեն եկավ հուզված, նեղված, բա թե ես էլ էդ դպրոցը ոտ չեմ դնի, այ բալա ջան ինչ ա եղել, ով ա հավիդ քշ ասել, մի խոսքով, հուզված էր չկարողացավ խոսել մենք էլ չճնշեցինք, ասեցինք կանցնի մի քանի ժամ կսառի, կխոսենք, վաղն էլ կգնա դպրոց...
Ինչ մի քանի ժամ, առավոտ Գայուշին տարա մանկապարտես ու գնացի ընկերոջս հետ գործի համար մի տեղ ունեինք գնալու, տեսնեմ նստած են, երեխեն էլ ու դպրոց չի գնում ու կոնկրետ էդ դպրոցը, ասում ա` պապա, որ դպրոցն ուզես գնամ, բայց էդ դպրոցը չեմ գնա, երեխեն մնաց տանը, ես ու ընկերս գնացինք դպրոց հասկանալու թե ինչ ա եղել.
Դասամիջոցին դասարանի տղաներին հավաքեցինք ու հարցուփորձ արեցինք թե ինչ ա եղել, պարզվում ա, երեխու կողքի նստողը շախմատի դասին երեխուն մաթեմի տնայիններն ա հարցրել, երեխեն էլ փոձել ա օգնել, էս դասատուն էլ թե գլխիս գիտունիկ ես դառել, հես էս փայտը կտամ գլխիդ դուրս արի դասարանից.
Էս լսեցինք ու խելոք եկանք տուն, դե ես էի խելոք, ընկերս` "փիղ ճղելու" տրամադրությամբ, մեր բախտից էր, շախմատի դասատուն այդ օրը չկար:
Հաջորդ օրը գնացել ենք դպրոց, էս դասատու կոչված հայվանին կանչել ենք ու հարցնում եմ. լավ, որ վիրավորել ես դա մի կողմ, էդ վիճակով, որ երեխուն դասարանից դուրս ես արել, դու գոնե պատկերացնում ես ինչ կարող էր լինել, եքա մարդ ա գիտես, երեխու պես աչքերը լցրեց, դե ես 120 կգ քաշով, թրաշով, ընկերս 150 կգ քաշով ինձանից բեթար թրաշով, սա երևի մեզ Շամիլ Բասաևի տեռարիստների հետ նմանեցրեց ու կախվել ա թևերներիցս բա տղեք ջան կներեք, ինձ չծեծեք, ես ինվալիդ եմ ու սենց, հիմա ինձ մի ծիծաղ ա պատել, մի ծիծաղ, ասում եմ ամոթ ա աշակերտները կտեսնեն, ձեզ նորմալ պահեք, մենք ձեզ ծեծելու չենք եկել, մենք ընդամենը եկել ենք պարզելու, թե երեխանի ինչ հանցանք ագործել, որ վիրավորել ու դասից դուս եք արել, կանչեիք ծնողին, զգուշացնեիք, եթե կկրկնվեր նոր ձեր հիստերիկ միջոցները կիրառեիք...
Մի խոսքով, մե լաց, մե ողբ, մե ռեքվիեմ անցավ գնաց...
Էնօրը, էդ նույն դպրոցի մոտով անցում եմ, դպրոցի դիմաց հետիոտնային անցում ա, կանգնեցրի մեքենան, որտև 2 բառիս բուն ու լրիվ փոխաբերական իմաստներով 2 ջահել, փողոցի մեջտեղը կանգնած են, մեկ էլ մի զինվորական հագուստով կապիտան, զին.ղեկը դպրոցի ամենայն հավանականությամբ, մի խոսքով, էս ջահելներն էլ ֆիզկուլտ-միզկուլթի յանիմ դասատուներ էլի, մեկ էլ էս ջահելներից մեկը փողոցն անցնող 10-11 տարեկան տղա երեխուն, ողջ բազմության ու բոլորի ներկայությամբ` արա՛, հլը էդ ծամոնը բերնիցդ հանի, թե չէ հեսա կբնեմ, ու չշարունակեց, մեքենայի պատուհանից նայեցի վրան, քմծիծաղ տվեցի ու անցա, սրանք էն թուլեքն են է, որ քյոռփա ժամանակները հայաթում շատ են կզած ման եկել, հիմա 10 տարեկան երեխեքի վրա ինքնահաստատվում են...
Է՜խ Արս, էն շախմատի դասատուին վսյո ժե պտի ծեծած լինեինք, հիմի էս անասունները գոնե դրանից դաս կքաղեին, երեխեքի հետ սենց չէին խոսա...
Հ.Գ. Ինքը Աստված չի կարա փրկի նրան, դասատու կոչված հայվանին, ով իմ երեխուն մի թթու խոսք կասի...
Էջանիշներ