User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ստանդարտ

  1. #106
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր, ավելի ճիշտ արդեն երեկ գնացել էինք բանակցությունների, հայերեն ասած նոր հաճախորդ էինք կպցնում:
    Նստած ենք, զրուցում ենք, բավական ազդեցիկ դեմքեր են նսած, նոր պրոեկտն ենք ներկայացնում, բացատրում, դեմոնստրացիա ենք անում ու մարդկանց հնարավորինս ոգևորում, որ մեր առաջարկածը լավն ա, մաքսիմալ էժան ա, հարմար ա մի բառով ասած՝ սեքսի ա:
    Էդ ընթացքում, սրանց՝ մեր ոլորտի մասնագետներից մեկը, սկսում ա լիրիկական զեղումներ դրսևորել և իբր փորձում ա ապացուցել, որ մեր ասածը սխալ ա ու ինքը ավելի լավ լուծում կարող ա առաջարկի:
    Համբերատար լսում եմ ու ժպտում, որտև պատմում ա էն, ինչը ընդամենը մեկ շաբաթ առաջ փորձել ենք ու չի ստացվել, որտև տեխնիկապես, իրենց մոտ նման բան անելը հնարավոր չի, էնքան թանկա, որ հաստատ չարժի դրա վրա այդքան գումար ծախսել:
    Խոսելու կեսից ներողություն խնդրեցի, ընդհատեցի ու սկսեցի իր ասածները շարունակել ու ամեն մտքից հետո ճշտել, արդյո՞ք որևէ բան էնպես չեմ ասում ոնց որ ինքը կասեր, գլխով համաձայնում է, որ ամեն ինչ իր մտածածի պես եմ ասում ու հասնում եմ իր միտքը իրականացնելու գումարային մասին ու բոլորը միանգամից իրար են նայում:
    Ես էլ արդեն էդ պահին ասում եմ, որ մեր առաջարկածը դրանից մոտ տասն անգամ ավելի էժան ու պրակտիկ է:
    Սա չի դադարում տարբեր վարկածներ ու վերսիաներ էն աստիճան, որ բոլոր իր վերսիաները հերքում ենք հստակ հիմնավորումներով ու սա արդեն սկսում ա անձնականին անցել, ծիպա՝ դե դուք խելոք եք, մենք ով ենք որ բան:
    Չդիմացա, կարճ ասեմ, սրան հանեցի մայրուղի, էն աստիճան, որ իրանց տնօրենը նստած չլիներ չիգանկեն պատին էի ծեփելու:
    Մի խոսքով, տնօրենը համաձայնեց, որ մեր ասածը անքննելի է ու պետք է կիրառվի, ձեռք սեղմեցինք, պայմանագիրը ստորագրեցինք, կոնյակը բացեցինք, նշեցինք ու դուրս եկանք:
    Գնացել ենք մեքենայի մոտ ու կոլլեգաս ասում ա.
    -Արի քեզ մի բան պատմեմ, նոր գնամ:
    Աչքերս չռած սպասում եմ պատմությանը, որտև ինքը տարիքով ինձանից բավական մեծ ա ու ինձանից հազար անգամ ավելի կյանքի ու մասնագիտական փորձ ունի:
    Ասում ա.
    -Մի երազ եմ տեսել, իբր մահացել էի, գնացել էի ինչ որ տեղ, Պողոս առաքյալն էր ու Գաբրիել հրեշտակը, եկել էին ինձ դատելու ու ասում էին, որ իմ կյանքի ամենամեծ մեղքը ոչ թե խմել,ծխել ու աղջիկների հետ շնանալն ա, այլ այն, որ ես կյանքում իմ ինքնասիրության ու ճիշտ լինելու համար, երբ էդ ճիշտն ու ինքնասիրությունը փորձել են տրորել՝ ուժ եմ կիրառել, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև գիտելիքների ու մասնագիտական առումով:
    Վերջում մունաթ եկա վրները, ասեցի մեկա որ ինձ դատեք էլ, պեչատը խփողը վերևն ա ու մինչև աշխարհի վերջը չգա, ինձ բան չի անելու, ես գնացի, դուռ շխկացրի ու դուրս եկա, արթնացա:
    Էս ինչի՞ եմ պատմում, մտածում եմ սա զգուշացում էր, որ գազերս թուլացնեմ, հիմա արդեն ավելի հանգիստ ու թեթև եմ ապրում, որ չեմ ներվայնանում, կռիվ-ղալմաղալ սարքում:

    Ուշադիր լսեցի ու մինչև հիմա մտածում եմ, որ ճիշտ ա ասում, ակումբում երևի բոլորն էլ գիտեն, որ ես հիստերիկ ու կռվարար կերպար եմ, բայց երևի իրա պատմած երազը ես էլ կիրառեմ ու սկսեմ ավելի թեթև վերաբերվել երևույթներին ու զիջեմ երբեմն:
    Էլ կռիվ չեմ անելու, էս վերջինն էր:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.05.2015), Cassiopeia (01.05.2015), GriFFin (01.05.2015), John (01.05.2015), _Հրաչ_ (01.05.2015), Աթեիստ (01.05.2015), Լեո (16.05.2015), Նիկեա (18.05.2015)

  3. #107
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Этот рад услужить всем.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (04.01.2016)

  5. #108
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծի՞կ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (04.01.2016), Նիկեա (04.01.2016)

  7. #109
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանը, արա հա, կյանքեր, որ ինձ վարկաբեկում եք, էէէէէ վարկանիշում եք, էն անդեր թոփալ թոքով չի երևում, էսօր մտա ակումբ հաճելիորեն հաճելիյվեցի, ապրեք, սաղիդ պաչըմ եմ, մյուս մտնելուց ես էլ ձեզ կտամ՝ վարկանիշ, ուրիշ հարցերով չդիմեք:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.11.2016), Մուշու (10.11.2016), Յոհաննես (10.11.2016), Նիկեա (10.11.2016)

  9. #110
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի ամենահարազատ բաժինը, էջը, թեման…
    Սկզբից մինչև վերջ օրագրիս մի շնչով կարդացի, ամեն գրառումս կարդալուց վարկանիշի ու շնորհակալության տեղն էին ման գալիս, հետո հասկացա, որ էսի ֆեյբուքը չի բլյա, էսի Չուկսքլաբն ա, ստեղ ինքդ քեզ շնորհակալել ու վարկանիշել չես կարա:
    Վիճակս նկարագրող մի բառ՝ լազաաաաաաա՜թ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.05.2017), Mr. Annoying (21.05.2017), Smokie (03.06.2017), Մուշու (21.05.2017)

  11. #111
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչի Լոնդոնը ու առհասարակ էդ աշխարհամասը երբեք չեմ սիրել, բայց մի տեսակ հիմա ցանկություն ունեմ գնալու, միգուցե որ առաջարկ կա ու հնարավորություն չգիտեմ, բայց նախկինում էլ ա եղել, որ այլընտրանք եմ ունեցել ու չեմ գնացել։ Հիմա էլ ունեմ, բայց մի տեսակ էլ չեմ ուզում չգնամ, արդեն հետաքրքր ա, ճիշտ ա տարվա էն սեզոնը չի որ կուզեի, բայց մեկ ա՝ գնում եմ։
    Իհարկե յա նե ույեդու ժիծ վ Լոնդըն, բայց մի քանի օր անցկացնել հաստատ արժի։ Բայց էս ամեն ինչի մեջ ամենակայֆը էն ա, որ եկող հուլիսին Մալթա եմ գնում ու հետո իմ սեր քաղաքը՝ Ստամբուլ, որ տարվա ծրագիրը նայում եմ, ինքս ինձ նախանձում եմ։
    Էս վերևի գրածը ջանդամ, ամենակայֆը էն ա, որ Վրաստանի ռեզիդենտ եմ դառնում, երազանքս, երազանքսսսսսսսսսսսսսսսսս, ես Վրացական անձնագրո՜վ։ Սեր ա սեր, սերը ինչեր ա անում է։

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.09.2017), Cassiopeia (11.09.2017), John (11.09.2017), Peace (14.09.2017), Smokie (12.09.2017), _Հրաչ_ (11.09.2017), Աթեիստ (11.09.2017), Հայկօ (11.09.2017), Մուշու (11.09.2017)

  13. #112
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Սեր, հա մեծատառով Սեր՝ օրագիրս։

    Գործերս որ լավ ա լինում, քեզ մոռանում եմ, հլը նայի 4 տարի ա մոտդ չեմ եկել, գիտեմ, էգոիստ սրիկա եմ։ 2007 թվից մինչև էսօր, մի ամբողջ կյանք եմ անցկացրել ստեղ, ճիշտա, դու ուշ ծնվեցիր ահագին, բայց սպասված, սիրված ու առաջինն ու վերջինն ես։ Ակումբը կարդալուց հաճելի բան մեկ էլ քո էջերում շրջելն ա, ամեն գրածիս օրը, ասելիքը հիշելը, վերապրելը, ժպտալը, տխրելը, աչքերս լցնելը ու հա, երբեմն, նաև չզսպվող արցունքները։
    Սիրում եմ քեզ Սեր, էնքան հավեսա քո մոտ, քո էջերում։
    Ես հավեսով կմնայի 2007-2010 ում ու էդ հավերժ ցիկլում։ Պաչում եմ քեզ Սեր, չեմ խոստանում, որ շուտ-շուտ կգամ, բայց որ չեմ գալիս էլ մեկա մտքիս ես, մեկա քեզ միշտ հիշում եմ։
    Գրկեր քեզ, լիքը լիքը։

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2021), Cassiopeia (02.09.2021), erexa (12.10.2021), Freeman (02.09.2021), Sambitbaba (07.09.2021), _Հրաչ_ (03.09.2021), Աթեիստ (02.09.2021), Գաղթական (03.09.2021), Յոհաննես (02.09.2021), Նաիրուհի (06.09.2021), Ուլուանա (08.09.2021)

  15. #113
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսա՞ր, ինչ շուտ եկա, եկել եմ մի 2 բան ասեմ գնամ։
    Ինձ էնքան հեշտ ա խաբելը, էն որ անմեղ աչուկներով նայես դեմքիս մի բան ասես՝ կհավատամ, մանավանդ որ քեզ ներկայացնես զոհ, հալածված բան ման, ուղղակի մի հատ մեծ բայց կա, որ ես կխաբվեմ էնքան, ինչքան որ ես կուզեմ խաբվել, քանզի ես հենց սկզբից գիտեմ, որ խաբում ես։
    Մի բան էլ ավելացնեմ գնամ, եթե ինձ ներքաշել ես խաղի մեջ, որը ես խաղալ չէի ուզում՝ ես էդ խաղի կանոնները կփոխեմ նենց, ոնց ինձ ա պետք ու կկրեմ։
    Այ հիմա էս երկու բանը իրար վերադրում ենք ու սկսում ենք չուզել խաբվելով խաղալ մեր չսկսկած խաղը։ Արդյունքը պարզ ա։
    Ընդունվում են խաղադրույքներ։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.09.2021), Sambitbaba (07.09.2021), _Հրաչ_ (07.09.2021), Աթեիստ (07.09.2021), Նաիրուհի (07.09.2021)

  17. #114
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտը Ծիծեռնակաբերդի այգում քայլում եմ, մենակ, հեռախոսս եմ բզբզում ու լացի ձայն եմ լսում։ Քայլերս արագացնում եմ, ձայնը մոտենում ա, հասնում եմ աթոռին նստած մի աղջկա, ով հոնգուր-հոնգուր լացում ա, նենց բարձր էր լացում, որ դաժե վախենում էի մոտենամ։ Մոտեցա, փորձեցի հանգստացնեմ, սկսեց վրաս գոռգոռալ, անգամ հրեց, զգում էի ուզում ա կանգնի, գնա, բայց չի կարողանում ու շունչը կտրվում ա, կողքեն էլ մարդ չկա, ավտոս հեռու, պայուսակի մեջ ջրի շիշ տեսա, քաշեցի հանեցի ու մեկնեցի, որ խմի, մի կերպ խմեց, ու էդ ողջ ընթացքում իմ վրա գոռում ա ու ասում ա, որ հեռու գնամ։ Դե չգիտեմ ինչ անեմ, մտածեցի շտապ օգնություն զանգեմ, բայց դե մինչև գան հասնեն էդ անտառը, էս աղջկան կարողա մի բան լինի, մաքսիմալ ինձ հանգիստ պահելով փորձում եմ հանգստացնել իրան։ Զգացի ավելի ա թուլանում, պառկացրի նստարանին, հասկացա, որ ընկնելու ա, մի կերպ տարա խոտերի վրա նստացրի։ Հեռախոսս հանեցի ու զանգեցի շտապ օգնություն, աղջիկը լսեց ավելի հիստերիկացավ, բա՝ «խնդրում եմ անջատեք, պետք չի սկոռի, ինձ կտանեն, տնեցիք կիմանան» սենց բաներ ա խոսում։ Շտապ օգնությանն ասում եմ, որ արդեն լավ ա ամեն ինչ, կարգավորվել ա բան, անջատում եմ ու էլի սկսում եմ հարցուփորձ անել, որ իմանամ ինչ ա։ Մի խոսքով, ընկերոջ հետ կռվել, տանը խնդիրներ, դես դեն, ահագին հանգստանում ա, առաջարկում եմ քայլենք մեքանայի մոտ կամ իրան տաքսի կանչեմ գնա։ Սկսում ենք քայլել, զգում եմ հազիվ ա քայլում ու էդ ընթացքում պարզում եմ, որ համարյա 3 օրա ոչ մի բան չի կերել։ Էլ չեմ հիշում ոնց հասնում ենք ավտոյին, նստացնում եմ ավտոն ու մտածում եմ մի տեղ գնանք մի բան առնեմ ուտի, ջուր, քաղցր և այլն։ Ճանապարհին խոսում եմ, չի պատասխանում ու զգում եմ, որ ուշագնաց ա եղել։ Վախ, պանիկա, ինչ հնարավոր զգացողություն հայտնի ա, երևի մեջս կար, բայց դե հիմա ես էլ, որ վատանամ, տխուր կլինի, լավա, արդեն Երևանյան հիվանդանոցներից մեկին մոտիկ էինք, արագ քշեցի մտա հայաթ ու վազեցի բժիշկ կանչեմ։ Եկան տարան, ուշքի բերեցին, սկսեց խոսալ, ինձ «ճանաչեց», ուրախացա։
    Հիմա էս բժիշը հարցնում ա, թե էդ աղջիկը ու ես իրար հետ ինչ կապ ունենք, ես էլ ինչ եղել ա՝ պատմում եմ։ Սա թե բա՝ «տենց երկուսով առավոտ բարլուսով հայտնվեցիք նույն տեղում, հլը ճիշտը պատմի»։ Ասում եմ՝ «դոկտՈՒր ջան, հլա ինձ նայի, իմ վիճակը նայի, էդքան նման ե՞մ հեքիաթ պատմողի»։ Սա, թե բա՝ «տեղ չգնաս, ոստիկանություն եմ կանչել», հելնում եմ ավտոն դզեմ, հետևիցս վազում են, թե բա՝ «չփախնես»։ Չերկարացնեմ, մի հնդկական կինո։ Մըլիցեքը եկան, ներկայացան դես դեն, բա փաստաթուղթ, ասում եմ՝ «մենակ վարորդական ունեմ, մեքենայի մեջա, գնամ բերեմ։» Սրանք հետս գալիս են, մեքենայի դուռը բացում եմ, սրանք գլուխները խոթում են, ես էլ ասում եմ, որ խուզարկելու իրավունք չունեք բլա, բլա բլա, յան են տալիս։ Նույն պատմությունը պատմում եմ, սրանք բժկի նույն բառերն ասում են, ասում եմ՝ «Տղեք, պարոնայք, ազիզներ, իսկ դուք աղջկա հետ խոսել ե՞ք», սրանք՝ «հլը քո հարցերը լուծենք, նոր կանցնենք նրան»։ Բացատրում եմ, որ իմ հարցերը լուծելու համար պետք ա, որ մյուս կողմին էլ լսեք, որտև մենք երկուսս էլ իրարից անկախ նույն բանն ենք պատմելու, ասելու, քանի որ եղելությունը տենց ա իրականում։ Սրանցից մեկը՝ «խի չեք կարա՞ պայմանավորված ըլնեք ինչ ասեք, որ իրար պահեք»։ Մի խոսքով էս տուպագալովի ուբլյուդկներին մի կերպ բացատրում եմ, անուններ եմ տալիս և այլն, սրանք ինձանից յան են տալիս։ Սպասում եմ աղջկան տեսնեմ, գնամ, սկի անունը չգիտեմ։ Չեն թողնում աղջկա մոտ, քովիդով պայմանավորված բլա բլա բլա։ Մի խոսքով, տենց էլ չտեսա աղջկան, սպասելն էլ իմաստ չուներ, ինձանից կախված ոչ մի բան չկար, քշեցի, գնացի իմ գործերով։
    Առողջություն, ինչ ասեմ, սկի չգիտեմ էլ ովա, հուսամ մոտը ամեն ինչ լավ կլինի։
    Այ քեզ լավություն․․․
    Վերջին խմբագրող՝ keyboard: 15.09.2021, 11:22:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.09.2021), Cassiopeia (15.09.2021), Freeman (15.09.2021), Sambitbaba (02.10.2021), Աթեիստ (15.09.2021), Բարեկամ (16.09.2021), Գաղթական (16.09.2021), Նաիրուհի (15.09.2021), Ուլուանա (16.09.2021)

  19. #115
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանում երկու սիրելի տեղ ունեմ՝ Հրազդանի կիրճը մեկ էլ Մոլոկանների այգում մի տեղ, որտեղ մենակ եմ գնում, ընդեղի ընկերս սիրգարետն ու լուսինն են։ Երկար ժամանակա չեմ գնացել, մենակ մնալու կարիք չունեմ, բայց կարոտել եմ ընդեղ նստել ծխելուն, քաղաքի լույսերին ու լուսինը, լռությունը խաթարող մեքենաների աղմուկն ու սիգնալները։
    Այ ձորով ամեն օր անցնում եմ ու կայֆա, որ սիրո աշունը միշտ կրկնվում ա։ Սիրուն ա ձորը աշնանը, գնացեք, վայելեք էդ գեղեցկությունը։
    Բայց ես հիմա Թբիլիսիի աշունն եմ ուզում, նեղ ու բուլիժնիկներով փողոցները, գիշերով երգելով քայլեն ու խմելը, հել ապեր, հել գնանք Թբիլիսի, մեզ այնտեղ սպասում են։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.10.2021), Freeman (01.10.2021), Sambitbaba (02.10.2021), Skeptic (04.10.2021), _Հրաչ_ (01.10.2021), Աթեիստ (01.10.2021), Մուշու (11.10.2021), Նաիրուհի (04.10.2021)

  21. #116
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ты на обложку COSMO, я на обложку Forbes.
    Чтобы быть рядом даже на полках газетных киосков.

    Ամեն անգամ էդ մասով անցնելիս սա հիշում եմ ու մտածում, որ իրականում ես պիտի Ֆորբսում լինեի, դու ասենք bannews.armenia.ru ում, որ դրանք երբեք նույն մարդիկ չկարդային ու մենք ոչ մի ձև չխաչվեինք։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.10.2021), _Հրաչ_ (10.10.2021)

  23. #117
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաշտոնապես խոստանում եմ․ ամսի 17 ին Թբիլիսիից հետ եմ գալիս ու մինչև նոր տարի ոչ մի փարթի ու ոչ մի խմել։
    Հերիքա, ամոթա

  24. #118
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    02.11.2021 23:14 Էս ամսաթիվն ու ժամը թողնեմ ստեղ, որ ամեն տարի նշեմ։

    Էն ինչ տվեց ինձ էս ամսաթիվն ու ժամը անփոխարինելի ա, էն որ ուծյու՜

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (05.11.2021)

  26. #119
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան առօրեական ու այսպեսասած ստանդարտ բաներ կան, որ օրվա մեջ անում ենք՝ չգիտակցելով, որ դրանցից յուրաքանչյուրում սեր ու երջանկություն կա։
    Թվում ա, թե առավոտ շուտ արթնանալ, երեխեքին դասի տանել առօրյա սովորական բանա, բայց ինչքան կայֆա, որ դու ունես էդ հնարավորությունը․ ճանապարհին խոսալու, շփվելու, երաժշտություն լսելու ու վերջապես իրանց հետ էդ ժամանակը անցկացնելու հաճույքն ու երջանկությունը վայելելու։

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.11.2021), Sambitbaba (27.11.2021), Tiger29 (26.11.2021), _Հրաչ_ (26.11.2021), Նաիրուհի (29.11.2021), Ուլուանա (26.11.2021)

  28. #120
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,764
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտ գործի եմ գալիս, տռասա, 60 կմ/ժ սահմանված արագություն, դեմս ազատ քշում եմ, մեկ էլ դիմացիցս գնացող մի կենդանի(երկոտանի), ոտը դրեց տոռմուզին ու ձախ եզրային գոտում(քշել չիմացողների համար ասեմ, որ դա վազանցի, աբգոնի, գոտին ա, որտեղով հիմնականում ամենարագն են գնում) կտրուկ կանգնեց, բնականաբար կողքս ազատ էր թարթիչս միացրի, աջով շրջանցեցի ու 3 գմփուն լսեցի, հետևիցս եկող երեք ավտոն եկան ու մտան էս կենդանու մեքենայի մեջ։ Դե մի քիչ հեռվում կանգնեցի, եկա տեսնեմ ինչի՞ կանգնեց ու ինչ պարզեմ։ Հետևից խփող վարորդների հետ կռիվ ա անում ու գոռում ա՝ «արա զինվոր էր անցնում երեխու հետ, ոնց չկայնեի»։ Մայեմ տենամ մի երկոտանի կենդանի էլ, երեխոի ձեռև բռնած արդեն փողոցն անցած, առավոտ բարլուսով լիքը մարդու ծախսի տակ գցաց ու իրանից գոհ երեխուն դպրոց ա տանում, ասեմ որ էդ հատվածում վերնանցում կա, բայց դե զինվորականին պալոժա՞ խի վերնանցումով անցնելը, ինքը կարա մարդկային կյանքերի հետ խաղալով, այդ թվում իրա ու իր երեխայի կյանքի, անցնի փողոցը ու գնա իրա գործին։
    Շատ ափսոս ա, որ պատերազմը էդքան մարդու կյանք խլեց, բայց ախր գոնե էդ մարդկանց կյանքը արժևորեն էսօրվա պաթետիկ հիվանդներն ու խանութից զինվորական համազգեստ առնող ու հագնող սրիկաները։ Էսօր զինվորի անունը էնքան են շահարկել ու զրոյացրել, որ մարդ զինվոր ա տենում արդեն ուխոդ ա լինում։ Եվ վերջապես, մի խելացի մարդ մի առիթով ասել ա՝ Патриотизм это рилигия бешеных.
    Վերջին խմբագրող՝ keyboard: 01.12.2021, 10:56:

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.12.2021), John (Երեկ), _Հրաչ_ (02.12.2021), Նաիրուհի (03.12.2021)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ ստանդարտ քննարկումներ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2018, 00:31
  2. Ոչ ստանդարտ, ոչ յունիկոդ հայերեն ֆոնտեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.01.2013, 02:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •