User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Սնոուդենի գործը․ անձնական գաղտնիության իրավունքի և ահաբեկչության վտանգի միջև

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սնոուդենի գործը․ անձնական գաղտնիության իրավունքի և ահաբեկչության վտանգի միջև

    Էդվարդ Սնոուդենը (ծն․ 1983թ․ հունիսի 21-ին) ամերիկացի համակարգչային մասնագետ է, ով աշխատել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում և Ազգային անվտանգության վարչությունում, ով հրապարակել է ամերիկյան և բրիտանական զանգվածային վերահսկողության/լրտեսման ծրագերի մասին տեղեկություններ։ ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության հետ համագործակցության պայմանագիր ունեցող Booz Allen Hamilton կազմակերպությունում աշխատելու ժամանակ The Guardian լրագրին Սնոուդենի հայտնած տվյալների և փաստաթղթերի հիման վրա վերջինս 2013 թվականին հրապարակել էր մի շարք հոդվածներ, որոնցում բացահայտում էր PRISM, XKeycore և Tempora գաղտնի ծրագրերի գոյությունը, որոնց միջոցով ԱՄՆ-ն, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հետ համագործակցելով, լրտեսել է այլ պետությունների, ինչպես նաև ամերիկայի քաղաքացիներին, գաղտնալսել նրանց հեռախոսազանգերը։
    2013 թվականի հունիսի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ դատական մարմինների կողմից՝ լրտեսության և կառավարական սեփականության գողության մեջ։ Նախքան տեղեկությունների հրապարակումը Սնոուդենը հեռացել էր ԱՄՆ-ից՝ սկզբում Հոնգ-Կոնգ, ապա ՌԴ՝ վերջինից խնդրելով քաղաքական ապաստարան։
    «Սնոուդենի գործը» հակասությունների հսկայական ալիք է բարձրացրել աշխարհով մեկ․ ոմանք նրան հերոս են համարում, ով պաշտպանել է մարդկանց՝ անձնական տվյալների գաղտնիության իրավումքը, ոմանք էլ՝ դավաճան, ով գաղտնազերծել է ազգային անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող տվյալներ։
    Սնոուդենն իր գործողություններն արդարցրել է հետևյալ խոսքերով. «Ես ցանկացել եմ հանրությանը տեղեկացնել, թե ինչ է արվում նրա անունից և նրա դեմ»։ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ լրտեսման գործողություններն ունեցել են նեղ ուղղվածություն և նպատակ են հետապնդել պաշտպանել ամերիկացիներին ահաբեկչական գործողություններից։

    Նյութը կրճատումներով թարգմանված է Վիքիփեդիայի էջից։
    Ինչպես եք Դո՞ւք վերաբերվում Սնոուդենի գործողություններին։ Որտե՞ղ է, ըստ Ձեզ մեզնից յուրաքանչյուրի անձնական տվյալների գաղտնիության և պետական անվտանգության սահմանը։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.08.2013), Chuk (10.08.2013), E-la Via (10.08.2013), Freeman (09.08.2013), Jarre (09.08.2013), keyboard (10.08.2013), Rhayader (09.08.2013), Ripsim (09.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Ձայնալար (09.08.2013), Նաիրուհի (10.08.2013), Չամիչ (09.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սնոուդենի հրապաչակումներից հետո լրատվամիջոցները սկսեցին գրել խոշոր ընկերությունների՝ ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության (ԱԱՎ) հետ համագործակցելու մասին, նրան օգտագործողների անձնական տվյալները փոխանցելու մասին։ Տվյալներ փոխանցելու մեջ կասկածում են Google-ին, Facebook-ին, Microsoft-ին և էլի մի քանի հսկաների։ ԱՄՆ օրենքով այդ ընկերություններն իրավունք չունեն հրապարակել, թե ինչ չափի և բնույթի տեղեկություններ են փոխանցում ԱԱՎ-ին։ Google-ը, օրինակ, հայտարարել է որ տվյալների զանգվածային տրամադրում ԱԱՎ-ին չի եղել, ասել է, որ ստանում են տվյալների տրամադրման հարցումներ ԱԱՎ-ին, քննում են դրանք, և բավարարում միայն «օրինավոր» հարցումները։
    Բազմաթիվ մարդիկ որոշել են հրաժարվել Google-ի էլ․ փոստի ծառայությունից, ուրիշները՝ Ֆեյսբուքից՝ հաշվի առնելով անձնական տեղեկությունները կառավարությանը տրամադրելու կասկածը։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.08.2013), Rhayader (09.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Ձայնալար (09.08.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե չէ նորություն ա՞ թե ԱՄՆ-ը ինչով ա զբաղված: Միանշանակ, ֆեյսբուքն էլ մի միջավայր ա, որտեղ մարդը ափի մեջ ա: Կամ պիտի դուրս գաս բոլոր տեսակի սոցիալական կայքերից, կամ էլ պիտի ընդունես, որպես անժխտելի իրողություն:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (09.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե չէ նորություն ա՞ թե ԱՄՆ-ը ինչով ա զբաղված: Միանշանակ, ֆեյսբուքն էլ մի միջավայր ա, որտեղ մարդը ափի մեջ ա: Կամ պիտի դուրս գաս բոլոր տեսակի սոցիալական կայքերից, կամ էլ պիտի ընդունես, որպես անժխտելի իրողություն:
    Դե, ինձ թվում է՝ միայն ԱՄՆ չէ, որ անհատական տեղեկություններ է հավաքում։ Օրինակ, շատ մարդիկ բողոքում են մեր Զվարթնոց օդանավակայանում գրանցումն անցնելուց մատնահետքեր հանձնելու պայմանից, որոնք հետո ստուգվում են, որ համոզված լինեն, որ միևնույն մարդն է նստում օդանավ, ով գրանցվել է։ Որոշ եվրոպացիներ կասկածում են, որ մեզ մոտ այդպես հավաքվում են նրանց մատնահետքերը, հետո փոխանցվում Ռուսաստանին։
    Տվյալներդ պաշտպանելու որոշ եղանակներ կան, օրինակ դրանք ծածկագրելը։ Նույն Gmail-ով հնարավոր է նամակն ուղարկելուց առաջ այն ծածկագրել. այդպես (տեսականորեն) միայն հասցեատերը կկարողանա վերծանել ու կարդալ այն։ Իսկ Gmail-ի ադմինիստրատորները, կամ որևէ երրորդ կողմ, եթե նույնիսկ ձեռք բերի այդ նամակները, չի կարողանա դրանք կարդալ, որովհետև չունի ծածկագրման բանալին (միայն հասցեատերն այն ունի)։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.08.2013), keyboard (10.08.2013), Rhayader (09.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Ձայնալար (09.08.2013)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կգրեմ, բայց չեմ պատրաստվում հետո բանավեճի մեջ մտնել, որովհետև հոգնած եմ ու ժամանակ չկա: Խոստանում եմ լիքը փաստեր, լիքը անուններ, ու լիքը կեղտ, այդ թվում՝ մեր սիրելի Ազատություն ռադիոկայանի մասին:

    Նախ հասկանանք, թե ինչ է PRISM (SIGAD US-984XN) ծրագիրը, որն իրականացվում է Patriot Act օրինագծի շրջանակներում, որն ընդունվել է դեռ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք:

    2001 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված USA PATRIOT (Uniting (and) Strengthening America (by) Providing Appropriate Tools Required (to) Intercept (and) Obstruct Terrorism) օրինագիծն արձագանք էր Համաշխարհային Առևտրային կենտրոնի վրա 9/11-ի ու դրան հաջորդած սիբիրախտով վարակված նամակների միջոցով տեռորիստական հարձակումներին:

    Բուշի ռեժիմին ու 9/11-ի դեպքերին բավականին լավ անդրադարձել է Մայքլ Մուրն իր «Ֆարենհեյտ 9/11» վավերագրական ֆիլմում.



    Ինչևէ, օգտվելով 9/11-ի ողբերգության առաջացրած բողոքի ալիքից, ընդունվեց Patriot Act-ը, որով փոփոխություններ մտցվեցին հետևյալ օրինագծերի մեջ.

    Foreign Intelligence Surveillance Act of 1978 (FISA) / Արտասահմանյան Հետախուզության Դիտարկման Օրինագիծ, 1978
    Electronic Communications Privacy Act of 1986 (ECPA) / Էլեկտրոնային Կապի Գաղտնիության Օրինագիծ, 1986
    Money Laundering Control Act of 1986 / Դրամական Միջոցների Լվացման Վերահսկման Օրինագիծ, 1986
    Bank Secrecy Act (BSA) / Բանկային Գաղտնիության Օրինագիծ
    Immigration and Nationality Act / Իմիգրացիոն և Ազգային Պատկանելության Օրինագիծ

    Patriot Act-ն, օրինակ, հնարավորություն էր տալիս անորոշ ժամկետով առանց մեղադրանք ներկայացնելու ձերբակալել ցանկացած իմիգրանտի կացության մեջ գտնվող մարդու:

    9/11-ը նաև հնարավորություն տվեց Բուշի ու նրան հաջորդած Օբամայի ռեժիմին «տեռորիզմի դեմ պատերազմի» անվան տակ իրականացնել տարբեր ռազմական գործողություններ աշխարհով մեկ: Դրանցից ամենափոքրը չէին Աֆղանստանում և Իրաքում իրականացրած գործողությունները:

    Կոնկրետ Իրաքում ռազմական գործողությունների բացատրությունը Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի արտադրությունն էր: Բրիտանացի գիտնական, բրիտանական Պաշտպանության նախարարության աշխատակից Դևիդ Կելլին 2003 թ. հուլիսի 15-ին BBC-ի լրագրող Դևիդ Գիլլիգանի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ բրիտանական կառավարությունն ու պրեմիեր-մինիստր Տոնի Բլերը տեղյակ էին, որ Իրաքում քիմիական զենքի առկայության մասին տվյալները կեղծված են, ու չնայած դրան՝ միացել են ԱՄՆ ռազմական գործողություններին: Բրիտանիայում քաղաքական փոթորիկ սկսեց:

    Դևիդ Կելլիին գտան սպանված 2003 թ. հուլիսի 17-ին: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.08.2013), ars83 (09.08.2013), Vardik! (26.08.2013), Արշակ (13.08.2013), Ձայնալար (09.08.2013)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես է CIA-ն լուծում իրեն անհանգստացնող մարդկանց հարցերը, բերեմ Օսվալդո Սանչես Կաբրերայի ու «Արագոնի» օրինակը: Երկուսն էլ КГБ-ի ագենտներ էին Կուբայում, ովքեր Կաստրոյի ռեժիմին զգուշացրեցին Խոզերի ծոցի ներխուժման մասին: Օսվալդո Կաբրերան բռնի մահով մահացավ ներխուժումից անմիջապես առաջ, «Արագոնը»՝ անմիջապես հետո:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.08.2013), Freeman (09.08.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բուշի ռեժիմին ու 9/11-ի դեպքերին բավականին լավ անդրադարձել է Մայքլ Մուրն իր «Ֆարենհեյտ 9/11» վավերագրական ֆիլմում.
    Շնորհակալություն հղումի համար, հիմա դիտում եմ ֆիլմը։

    Ինչևէ, օգտվելով 9/11-ի ողբերգության առաջացրած բողոքի ալիքից, ընդունվեց Patriot Act-ը, որով փոփոխություններ մտցվեցին հետևյալ օրինագծերի մեջ.
    Foreign Intelligence Surveillance Act of 1978 (FISA) / Արտասահմանյան Հետախուզության Դիտարկման Օրինագիծ, 1978
    Electronic Communications Privacy Act of 1986 (ECPA) / Էլեկտրոնային Կապի Գաղտնիության Օրինագիծ, 1986
    Money Laundering Control Act of 1986 / Դրամական Միջոցների Լվացման Վերահսկման Օրինագիծ, 1986
    Bank Secrecy Act (BSA) / Բանկային Գաղտնիության Օրինագիծ
    Immigration and Nationality Act / Իմիգրացիոն և Ազգային Պատկանելության Օրինագիծ
    Փոփոխությունները, ինչքանով հասկանում եմ, թույլ են տալիս «օրինականացնել» տեղեկությունների կուտակման գործողությունը։ Ի՞նչ նպատակներով են օգտագործվել PRISM-ի կուտակած տվյալները՝ միայն ռազմակա՞ն։ Ես կարծում եմ, որ տնտեսական էլ պետք է լինի, չնայած աչքովս չեն ընկել այդ մասին նյութեր։
    Եկեք նաև գրենք այստեղ, թե ի՞նչ հասանելի տեխնոլոգիաներ կան՝ մեր մասին ապօրինի տվյալներ կուտակելու դեմ։ Դեռ Անհատական տվյալների մասին օրենքը չեմ կարդացել, բայց պատրաստվում եմ կարդալ, որպեսզի տեսնեմ, թե կոնկրետ մեր երկրում ինչքանով են պաշտպանված մեր անհատական տվյալները (ըստ օրենքի)։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (09.08.2013)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրաքի պատերազմի մասին ամենախոշոր whistleblower-ներից մեկի անունն այս թեմայում նույնպես պետք է շոշափվի. Բրեդլի Մեննինգ: Մեննինգն էր, որ Wikileaks-ին փոխանցեց Իրաքի պատերազմում ԱՄՆ զինվորների իրականացրած անպատիժ հանցագործությունների մասին տվյալներ, օրինակ՝ սա (նախապես զգուշացնեմ, որ կոշտ տեսանյութ է, խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին ու նյարդային խնդիրներ ունեցող մարդկանց), որը ցույց է տալիս Իրաքում Reuters գործակալության թղթակիցներ Սայիդ Չմաղի (40 տարեկան) ու Նամիր Նուր-Էլդինի (22 տարեկան) 2007 թ. հուլիսի 12-ի սպանությունները.



    Բրեդլի Մեննինգին FBI-ին հանձնեց նախկին «grayhat» հակեր Էդրիեն Լամոն, որի հետ Մեննինգը կապվել էր ինֆորմացիայի փոխանցման նպատակով: Նրանց չատային լոգերը կարող եք ամբողջությամբ կարդալ այստեղ:

    2010-ի մայիսին Մեննինգին ձերբակալեցին ու դատապարտեցին տարբեր մեղադրանքներով (պետական գույքի յուրացում, գաղտնի ինֆորմացիայի փոխանցում WikiLeaks կայքին, Լրտեսության մասին օրինագծի խախտում և այլն):

    Նայեք այս մարդու դեմքին: Նա հերոս է:



    Անոնիմուսի արձագանքը Բրեդլի Մեննինգի ձերբակալությանը.



    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (10.08.2013), Freeman (11.08.2013), Jarre (10.08.2013), Mephistopheles (09.08.2013), Vardik! (27.08.2013), Արշակ (13.08.2013)

  17. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հղումի համար, հիմա դիտում եմ ֆիլմը։


    Փոփոխությունները, ինչքանով հասկանում եմ, թույլ են տալիս «օրինականացնել» տեղեկությունների կուտակման գործողությունը։ Ի՞նչ նպատակներով են օգտագործվել PRISM-ի կուտակած տվյալները՝ միայն ռազմակա՞ն։ Ես կարծում եմ, որ տնտեսական էլ պետք է լինի, չնայած աչքովս չեն ընկել այդ մասին նյութեր։
    Եկեք նաև գրենք այստեղ, թե ի՞նչ հասանելի տեխնոլոգիաներ կան՝ մեր մասին ապօրինի տվյալներ կուտակելու դեմ։ Դեռ Անհատական տվյալների մասին օրենքը չեմ կարդացել, բայց պատրաստվում եմ կարդալ, որպեսզի տեսնեմ, թե կոնկրետ մեր երկրում ինչքանով են պաշտպանված մեր անհատական տվյալները (ըստ օրենքի)։
    Էական չի: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտվում է այս օրենքով, ու ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչ բարձր իդեալներով են առաջնորդվում իմ անձնական ինֆորմացիան հավաքող ամերիկյան գործակալություններն ու կառավարությունները: Եթե չստացվի իրավական ճանապարհով արգելել նման գործունեությունը, ես և շատ ուրիշները պատրաստ են անցնել պայքարի այլ մեթոդների, ներառյալ զինված և ինֆորմացիոն պարտիզանական պայքարը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.08.2013), Freeman (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013)

  19. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Էդրիեն Լամո, դավաճան, ինֆորմատոր:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (27.08.2013)

  21. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստրատֆորը գլոբալ հետախուզական մասնավոր ընկերություն է: Նրանց միջոցով է, որ PRISM-ի ու նման այլ ծրագրերի միջոցով հավաքվող տվյալները կարող են հայտնվել մասնավոր անձանց, կորպորացիաների, լրատվամիջոցների, կառավարական վարչությունների ձեռքերում: Կազմակերպությունը «բաժանորդագրական» ծառայություն է ապահովում իր հաճախորդների համար:

    Ստրատֆորն ու նման կազմակերպություններն իրականում մեթոդ են, որոնց միջոցով ձեր անձնական տվյալները վաճառվում են նրան, ով պատրաստ է դրա համար բավականաչափ վճարել, իսկ կառավարությունը լվանում է իր ձեռքերը:

    2012 թվականին Anonymous և LulzSec հակտիվիստական խմբերն իրականացրեցին AntiSec օպերացիան.



    Օպերացիայի ընթացքում հակտիվիստները հրապարակեցին բավականին մեծ քանակությամբ էլ. փոստի հաղորդագրություններ, որոնք Ստրատֆորն ուղարկել էր իր բաժանորդներին: Հրապարակված հաղորդագրություններն, իհարկե, տեղադրվեցին WikiLeaks-ում, որտեղ էլ կարող եք բզբզել դրանք. ահա հղումը:

    LulzSec-ի համահիմնադիր Sabu-ն, իրական անունը՝ Հեկտոր Քսավիե Մոնսեխուր, FBI-ի ինֆորմատոր դուրս եկավ ու օգնեց գտնել ու ձերբակալել օպերացիային մասնակցած մի քանի նշանավոր ակտիվիստների, որոնցից մեկն էր Ջերեմի Հեմմոնդը:

    Նայեք այս մարդու դեմքին. նա հերոս է:



    Ջերեմի Հեմմոնդ, 28 տարեկան:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (10.08.2013), Vardik! (27.08.2013)

  23. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հեկտոր Քսավիե Մոնսեխուր, դավաճան, ինֆորմատոր:

    (շարունակելի)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (27.08.2013)

  25. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակությունն ավելի ուշ գրեմ, մոտավոր հաջորդականությունը հետևյալն է լինելու՝ Ալ Քաիդա, Ջուլիան Ասսանջ, Ազատություն ռադիոկայան, Էդվարդ Սնոուդեն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (10.08.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իրանք whisleblower-ներ են… իրանց միջոցով անձնական տվյալների անօրինական կուտակման վրա դեմք դրվեց…

  28. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Էական չի: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը խախտվում է այս օրենքով, ու ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչ բարձր իդեալներով են առաջնորդվում իմ անձնական ինֆորմացիան հավաքող ամերիկյան գործակալություններն ու կառավարությունները: Եթե չստացվի իրավական ճանապարհով արգելել նման գործունեությունը, ես և շատ ուրիշները պատրաստ են անցնել պայքարի այլ մեթոդների, ներառյալ զինված և ինֆորմացիոն պարտիզանական պայքարը:
    Իրավական ճանապարհով, իհարկե, պետք է սահմանափակում լինի։ Բայց, անկեղծ ասած, ես դրան էլ մինչև վերջ չեմ վստահում։ Միշտ էլ կգտնվեն կառավարություններ, ովքեր օրենքի վրայով կքայլեն ու կօգտագործեն մարդկանց մասին տեղեկություններ կուտակելու ու դրանք իրենց օգտին կիրառելու հնարավորությունը. դա պարզապես շատ մեծ գայթակղություն է։ Ես ընդամենը երեք ամիս է, ինչ գտնվում եմ Գերմանիայում, արդեն տարբեր պետական և ոչ պետական մարմիններին հանձնել եմ օրենքով նախատեսված տեղեկություններ՝ սկսած մատնահետքերիցս (3 զույգ, որոնցից, ենթադրաբար, մեկն է պահպանվել, այն էլ, ժամանակավորապես, մինչև որ փոխանցվել է ժամանակավոր կացության իրավունքի քարտի մեջ, իսկ վերցրածները, ըստ օրենքի, պետք է ջնջված լինեն), շարունակած աչքերիս գույնով, աշխատավարձիս կարգով, որը հայտնում է աշխատավարձիդ չափը՝ մի քանի հարյուր եվրոյի ճշտությամբ (սոցիալ ապահովագրության համար), վերջացրած ծննդավայրովս, ընտանեկան կացությամբս, ծնողներիս մասին տեղեկություններով, վարձակալած բնակարանի տարածքով, և այլն։
    Ես համարում եմ, որ մենք ինքներս, հնարավորության ու օրենքի սահմաններում, պետք է կազմակերպենք մեր անհատական տեղեկությունների պաշտպանությունը։ Թեկուզ անձնական հաղորդակցմանը (որի վրա այդքան մեծ ուշադրություն է դարձնում NSA-ն)։ Հեռախոսայինինը չգիտեմ, բայց գոնե գրավորինը կարելի է։ Այդ պարագայում, կարծում եմ, Ֆիլ Ցիմերմանի անունն էլ պետք է նշել այս թեմայում։

    220px-PRZ_closeup_cropped.jpg
    Ցիմերմանը Pretty Good Privacy (PGP) ծրագրի հեղինակն է։ PGP-ն թույլ է տալիս, մասնավորապես, ծածկագրել էլեկտրոնային հաղորդագրությունը։
    Ժամանակին մտադիր էի ակումբում PGP-ի ու Web of Trust-ի մասին թեմա բացել, մտածում էի նույնիսկ ակումբային հանդիպումների ժամանակ key signing party-ներ կազմակերպել։ Հետո ժամանակ չեղավ, ու ինձ թվում է, հետաքրքրվողներն էլ քիչ կլինեին՝ տեղեկության պակասի պատճառով։ Միգուցե, արժի, այնուամենայնիվ ժամանակ հատկացնել դրան։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (10.08.2013)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստրադիվարիուսի գործը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 01.12.2012, 01:17
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. Պատերազմ ահաբեկչության դեմ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.09.2007, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •