Էդվարդ Սնոուդենը (ծն․ 1983թ․ հունիսի 21-ին) ամերիկացի համակարգչային մասնագետ է, ով աշխատել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում և Ազգային անվտանգության վարչությունում, ով հրապարակել է ամերիկյան և բրիտանական զանգվածային վերահսկողության/լրտեսման ծրագերի մասին տեղեկություններ։ ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության հետ համագործակցության պայմանագիր ունեցող Booz Allen Hamilton կազմակերպությունում աշխատելու ժամանակ The Guardian լրագրին Սնոուդենի հայտնած տվյալների և փաստաթղթերի հիման վրա վերջինս 2013 թվականին հրապարակել էր մի շարք հոդվածներ, որոնցում բացահայտում էր PRISM, XKeycore և Tempora գաղտնի ծրագրերի գոյությունը, որոնց միջոցով ԱՄՆ-ն, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հետ համագործակցելով, լրտեսել է այլ պետությունների, ինչպես նաև ամերիկայի քաղաքացիներին, գաղտնալսել նրանց հեռախոսազանգերը։
2013 թվականի հունիսի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ դատական մարմինների կողմից՝ լրտեսության և կառավարական սեփականության գողության մեջ։ Նախքան տեղեկությունների հրապարակումը Սնոուդենը հեռացել էր ԱՄՆ-ից՝ սկզբում Հոնգ-Կոնգ, ապա ՌԴ՝ վերջինից խնդրելով քաղաքական ապաստարան։
«Սնոուդենի գործը» հակասությունների հսկայական ալիք է բարձրացրել աշխարհով մեկ․ ոմանք նրան հերոս են համարում, ով պաշտպանել է մարդկանց՝ անձնական տվյալների գաղտնիության իրավումքը, ոմանք էլ՝ դավաճան, ով գաղտնազերծել է ազգային անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող տվյալներ։
Սնոուդենն իր գործողություններն արդարցրել է հետևյալ խոսքերով. «Ես ցանկացել եմ հանրությանը տեղեկացնել, թե ինչ է արվում նրա անունից և նրա դեմ»։ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ լրտեսման գործողություններն ունեցել են նեղ ուղղվածություն և նպատակ են հետապնդել պաշտպանել ամերիկացիներին ահաբեկչական գործողություններից։
Նյութը կրճատումներով թարգմանված է Վիքիփեդիայի էջից։
Ինչպես եք Դո՞ւք վերաբերվում Սնոուդենի գործողություններին։ Որտե՞ղ է, ըստ Ձեզ մեզնից յուրաքանչյուրի անձնական տվյալների գաղտնիության և պետական անվտանգության սահմանը։
Էջանիշներ