Հո՛պ:

Ոչ թե հատուկենտ դեպքեր, այլ հատուկենտ դեպքեր իմ շրջապատում. դա հսկայական տարբերություն է: Բայց իմ տպավորությունն էլ այն է, արձագանքը դեռ զգալի չէ:
Հետաքրքիր է, եթե հարցում անցկանցնենք ակումբում, ի՞նչ կպարզվի հետևայլի մասին.
1. Քանի՞ հոգի է կանոնավոր կերպով հակավիրուս օգտագործում և թարմացնում իր համակարգչի վրա:
2. Քանի՞ հոգի է տեղյակ, թե ինչ է նշանակում s տառը
https://-ով սկսվող հասցեատողում:
3. Քանի՞ հոգի է օգտվում mail.ru-ի ծառայություններից, gmail.com-ից:
4. Քանի՞ հոգի է օգտվում Facebook-ից, Odnoklassniki-ից կամ Google+ -ից, ի՞նչ անվտանգության կարգավորումներ են դրել իրենց պրոֆայլներին:
5. Քանի՞ հոգի է էլեկտրոնային ստորագրություն դնում իր էլ. նամակներին:
6. Քանի՞ հոգի գիտի, թե phishing-ն ինչ է:
Եվ այլն:
Նույնիսկ եթե Սնոուդենի դեպքն անցնի-գնա, շատ գովելի կլինի, եթե դրա շնորհիվ տվյալների/հաղորդակցության անվտանգության մասին մարդիկ ավելի տեղեկացված դառնան ու ավելի լայնորեն սկսեն կիրառել համապատասխան գործիքները:
Էջանիշներ