Chuk-ի խոսքերից
Արս ջան, մի քիչ պարզաբանեմ, որ հարցիս ենթատեքստն այլ էր: Կասկածից դուրս էր, որ Ռուսաստանը «ապաստան» տրամադրելու էր: Թե ինչի չակերտի մեջ՝ քիչ անց:
Նախ երկու հստակություն:
- Ինչպես երևի թե քննարկմանը մասնակիցներից յուրաքանչյուրը, էնպես էլ ես կարևորում եմ մարդու, անհատի, քաղաքացու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, անընդունելի եմ համարում գաղտնալսումներն ու նման բաները:
- Ինչքան էլ որ ես էդ գաղտնիությունը կարևորում եմ, նաև հասկանում եմ, որ որոշ դեպքերում ԲՈԼՈՐ պետությունները անցնում են դրա վրայով, շրջանցում օրենքը, որոշ դեպքերում ասենք իրենց բռնապետական ռեժիմը պահպանելու համար, մյուս դեպքերում ասենք պետության համար ձեռնտու, մյուս պետություններին վնաս հասցնող գործողություններ անելու համար, երրորդ դեպքերում իսկապես տեռորիզմի ու հանցագործության դեմ պայքարելու համար և այլն:
Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասին, ինչքան էլ գիտենք, որ երկու պետությունների կառավարություններն էլ որոշակի ստորությունների ունակ են, ամեն դեպքում համեմատության եզր չկա. Ռուսաստանում քաղաքացու իրավունքները շատ ավելի վատ են պաշտպանվում, պետությունը շատ ավելի կոշտ մեթոդների է դիմում, գաղտնալսումները թեկուզ գուցե ոչ այնքան տեխնիկապես հագեցած, բայց ավելի վատ մակարդակի վրա են, քան ԱՄՆ-ում: Ես սա իհարկե ապացուցել չեմ կարող, բայց ավելի քան վստահ եմ ասածներումս:
Ու նման պարագայում, երբ Ռուսաստանը Սնոուդենին ապաստան է տալիս, դա զավեշտ է: Որովհետև իհարկե հասկանալի է, որ քաղաքական շահերից ելնելով տալու էր, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը կարևորում է անհատի անվտանգությունը, գաղտնիության իրավունքը:
Ավելին, եթե թեմայում մեկը կարող է վստահ տոնով գրել թեկուզ տրամաբանական, բայց միայն վարկածը (ասենք 9/11-ի հետ կապված), ապա ես էլ կարող եմ վստահ ուրիշ պնդումներ անել, որոնք իրականում նույնքան վարկած կլինեն: Հասկանանք, ես չեմ հերքում Սոֆի ասածները, ավելին, ինքս շատ հավանական եմ համարում, բայց դրանք որպես փաստ ներկայացնելը, որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնելը սխալ է, որտև դրա համար ԲԱՎԱՐԱՐ հիմքեր չունենք: Ունենք ԲԱվարար հիմքեր կասկածելու, ինքներս մեր մեջ գուցե վստահ լինելու համար, բայց ոչ ավելին: Հիմա գանք Ռուսաստանում ապաստան ստացողին. ես կարծում եմ, որ ճշմարտությունից շատ հեռու գնացած չեմ լինի, եթե ենթադրեմ, որ Ռուսաստանը ոչ միայն արտաքին էֆֆեկտի համար է Սնոուդենին ապաստան տվել, այլև նրանից իմացել է բավական մեծ քանակով ինֆո, որը վերջինս չի հրապարակել:
Ավելին, Ռուսաստանը վաղը մյուս օրը այդ ինֆոն կարող է օգտագործել ոչ թե նման չարիքի դեմն առնելու համար, այլ պարզապես փորձը կրկնելու, ինքն էլ նման բան անելու համար: Ու եթե Սնոուդենը սկզբում անգամ զուտ ազնիվ նկատառումներով է հրապարակել ինֆոն, ինքն ինչ-որ պահից դառնալու է զենք հակամարտող երկու գերտերություններից, այս դեպքում ԱՄՆ ու Ռուսաստանից մեկի՝ Ռուսաստանի ձեռքին: Ու մտածել, որ նման խնդիրներով զբաղվող անհատը չի գիտակցել նման վտանգը՝ ապաստան խնդրելուց առաջ, կարծում եմ, որ միամտություն է:
Ու ես չունեմ որևէ հիմք պնդելու, որ ինքը հերոս է, չնայած գուցե և այդպես է: Բայց ունեմ տրամաբանություն, որը ինձ թույլատրում է առնվազն ենթադրել, որ ինքը լրտես է:
Ի վերջո եթե անգամ էս PRISM ծրագիրը պաշտոնապես փակվի, ես, դու, Բայը հասկանալու ենք, որ ստեղծվելու է մեկ ուրիշ ծրագիր, նույն, գուցե ավելի խիստ գործառույթներ իրականացնող, որին երեքս էլ դեմ ենք: Ուղղակի էս անգամ ավելի խիստ են լինելու սեփական աշխատողների, սեփական գաղտնիության համար: Ամեն ինչ անելու են, որ արտահոսք չլինի: Բոլորս էլ հասկանում ենք, որ Սնոուդենի աղմուկից այո, կարող է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ուրիշ երկրների հեղինակություններն ընկնեն, կարող է անգամ ՌԴ-ի հեղինակությունն աճել, բայց խնդիրները չեն լուծվելու:
Իսկ թե իրականում ստեղ ինչ խաղ ա գնում, ով ա կազմակերպել, վերջում որ պետությունը օգուտով դուրս կգա (ուշադրություն, պետությունը, ոչ թե մարդը, քաղաքացին), դեռ միայն կարող ենք գուշակել, ենթադրել, տրամաբանել, բայց ՉԻՄԱՆԱԼ:
Էջանիշներ