Էս նեղացար, հա՞ ...
Ուղղակի քննարկման երանգներից զգացում է, որ հակվածություն կա Սնոուդենին հերոսացնելու, ուզում եմ հասկանալ ինչքանով ենք օբյեկտիվ: Եթե համամարդկային արժեքների տեսակետից ենք նայում, ապա պիտի հասկանանք, թե մարդկությունը ինչ վնաս էր կրում PRISM-ի օգտագործումից, ու ինչ օգուտ կկրի նրա չօգտագործումից, կամ ԱՄՆ ռեյթինգի անկումից:
Եթե ռազմաքաղաքական տեսակետից ենք նայում, ապա այս «ծակվելը» կարծես թե վնաս հասցրեց ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, օգուտ տվեց հակադիր պետություններին: Հետևաբար էս տեսակետից, Սնոուդենը կարող է հերոս համարվել ասենք Չինաստանի ու Ռուսաստանի համար, իսկ դավաճան ու պուտանկա՝ ԱՄՆ-ի համար:
Կարծում եմ հատուկ ծառայությունները ցանկացած երկրում կարող են իմանալ ցանկացած քաղաքացու ամենազգայուն տվյալները՝ տոհմածառ, բիոտվյալներ, բանկային հաշիվներ, կրեդիտներ, առած ու ծախած առարկաներ, իրավախախտումների ու հանցագարծությունների պատմություն, հիվանդությունների պատմություն և այլն, թե օրինական թե ապօրինի ձևերով: Առնվազն ինքնախաբեություն է համարել, թե ինտերնետը երբեվիցե կարող է հարյուր տոկոսանոց տվյալների գաղտնիություն ապահովել: Կամ եթե հատուկ ծառայությունները ստոր նպատակներ ունենան ու ուզենան որևէ մեկի գլխին սարքել, ապա առանց ինտերնետի ու մարդու անձնական տվյալների մասին իմանալու է նրանց լծակները շատ են:
Հիմա հարց՝ եթե Սնոուդենը վեհ նպատակներ ուներ, ապա պատահակությու՞ն էր, որ նա որոշեց «այդ մասին» խոսել Չինաստանում ու հետո «անցնել» Ռուսաստանով, թե այնուամենայնիվ մտածել է իր անձնական անվտանգության մասին ու գուցե այլ պայմանների մասին էլ է մտածել:
Էջանիշներ