Իրավական ճանապարհով, իհարկե, պետք է սահմանափակում լինի։ Բայց, անկեղծ ասած, ես դրան էլ մինչև վերջ չեմ վստահում։ Միշտ էլ կգտնվեն կառավարություններ, ովքեր օրենքի վրայով կքայլեն ու կօգտագործեն մարդկանց մասին տեղեկություններ կուտակելու ու դրանք իրենց օգտին կիրառելու հնարավորությունը. դա պարզապես շատ մեծ գայթակղություն է։ Ես ընդամենը երեք ամիս է, ինչ գտնվում եմ Գերմանիայում, արդեն տարբեր պետական և ոչ պետական մարմիններին հանձնել եմ օրենքով նախատեսված տեղեկություններ՝ սկսած մատնահետքերիցս (3 զույգ, որոնցից, ենթադրաբար, մեկն է պահպանվել, այն էլ, ժամանակավորապես, մինչև որ փոխանցվել է ժամանակավոր կացության իրավունքի քարտի մեջ, իսկ վերցրածները, ըստ օրենքի, պետք է ջնջված լինեն), շարունակած աչքերիս գույնով, աշխատավարձիս կարգով, որը հայտնում է աշխատավարձիդ չափը՝ մի քանի հարյուր եվրոյի ճշտությամբ (սոցիալ ապահովագրության համար), վերջացրած ծննդավայրովս, ընտանեկան կացությամբս, ծնողներիս մասին տեղեկություններով, վարձակալած բնակարանի տարածքով, և այլն։
Ես համարում եմ, որ մենք ինքներս, հնարավորության ու օրենքի սահմաններում, պետք է կազմակերպենք մեր անհատական տեղեկությունների պաշտպանությունը։ Թեկուզ անձնական հաղորդակցմանը (որի վրա այդքան մեծ ուշադրություն է դարձնում NSA-ն)։ Հեռախոսայինինը չգիտեմ, բայց գոնե գրավորինը կարելի է։ Այդ պարագայում, կարծում եմ, Ֆիլ Ցիմերմանի անունն էլ պետք է նշել այս թեմայում։
Կցորդ 55869
Ցիմերմանը Pretty Good Privacy (PGP) ծրագրի հեղինակն է։
PGP-ն թույլ է տալիս, մասնավորապես, ծածկագրել էլեկտրոնային հաղորդագրությունը։
Ժամանակին մտադիր էի ակումբում PGP-ի ու
Web of Trust-ի մասին թեմա բացել, մտածում էի նույնիսկ ակումբային հանդիպումների ժամանակ
key signing party-ներ կազմակերպել։ Հետո ժամանակ չեղավ, ու ինձ թվում է, հետաքրքրվողներն էլ քիչ կլինեին՝ տեղեկության պակասի պատճառով։ Միգուցե, արժի, այնուամենայնիվ ժամանակ հատկացնել դրան։
Էջանիշներ