User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Սնոուդենի գործը․ անձնական գաղտնիության իրավունքի և ահաբեկչության վտանգի միջև

  1. #31
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, խոսքի չի գնացել Չինաստանի ռազմածովային ուժերին տեղեկացրել, այլ տեղեկացրել է «ալամ աշխարհին»: Բայց դա մոտավորապես նույն բանն է, ոնց որ ես ծառայեմ Ռուսաստանի հատուկ ծառայություններում, իմանամ որ Ռուսաստանը ձայնագրում է տրանսատլանտյան սաղ հեռախոսային խոսակցությունները ու էդ մասին գրեմ BBC-ին: Լրտեսությունը ամեն տեղ էլ լրտեսություն ա ու բոլորը բոլորին լրտեսում են, էդ նորություն չի:
    էդքան էլ տենց չի… լրտեսությունը հստակ նշանակում ա աշխատել որևէ ուժի օգտին… լրտեսը ոչթե ինֆորմացիան հրապարակայնացնում ա այլ տալիս թշնամուն որ օգտագործվի իր կամ մեկ այլ երկրի դեմ… ինֆորմացիան մնում ա գաղտնի… իսկ ուսիլբլոուերների դեպքում ինֆորմացիան դառնում ա հանրությանը մատչելի ու կորցնում ա իրա արժեքը որովհետև այլևս գաղտնի չի … բացի դրանից, Սնօուդենի դեպքում ինքը բացահայտել ա ոչ թե ռազմական գաղտնիք այլ հրապարակայնացրել ա էն անօրենությունները որոնք թաքնված են օրենքի և օրինականության անվան տակ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (13.08.2013)

  3. #32
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, խոսքի չի գնացել Չինաստանի ռազմածովային ուժերին տեղեկացրել, այլ տեղեկացրել է «ալամ աշխարհին»: Բայց դա մոտավորապես նույն բանն է, ոնց որ ես ծառայեմ Ռուսաստանի հատուկ ծառայություններում, իմանամ որ Ռուսաստանը ձայնագրում է տրանսատլանտյան սաղ հեռախոսային խոսակցությունները ու էդ մասին գրեմ BBC-ին: Լրտեսությունը ամեն տեղ էլ լրտեսություն ա ու բոլորը բոլորին լրտեսում են, էդ նորություն չի:
    Ոչ մասնավոր անձանձ տվյալները, ու ոչ կազմակերպված կերպով՝ պայմանավորված էդ մասնավոր անձանց ծառայություններ տրամադրող ընկերությունների հետ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #33
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նեղացար, հա՞ ... Ուղղակի քննարկման երանգներից զգացում է, որ հակվածություն կա Սնոուդենին հերոսացնելու, ուզում եմ հասկանալ ինչքանով ենք օբյեկտիվ: Եթե համամարդկային արժեքների տեսակետից ենք նայում, ապա պիտի հասկանանք, թե մարդկությունը ինչ վնաս էր կրում PRISM-ի օգտագործումից, ու ինչ օգուտ կկրի նրա չօգտագործումից, կամ ԱՄՆ ռեյթինգի անկումից:
    Եթե ռազմաքաղաքական տեսակետից ենք նայում, ապա այս «ծակվելը» կարծես թե վնաս հասցրեց ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, օգուտ տվեց հակադիր պետություններին: Հետևաբար էս տեսակետից, Սնոուդենը կարող է հերոս համարվել ասենք Չինաստանի ու Ռուսաստանի համար, իսկ դավաճան ու պուտանկա՝ ԱՄՆ-ի համար:
    Կարծում եմ հատուկ ծառայությունները ցանկացած երկրում կարող են իմանալ ցանկացած քաղաքացու ամենազգայուն տվյալները՝ տոհմածառ, բիոտվյալներ, բանկային հաշիվներ, կրեդիտներ, առած ու ծախած առարկաներ, իրավախախտումների ու հանցագարծությունների պատմություն, հիվանդությունների պատմություն և այլն, թե օրինական թե ապօրինի ձևերով: Առնվազն ինքնախաբեություն է համարել, թե ինտերնետը երբեվիցե կարող է հարյուր տոկոսանոց տվյալների գաղտնիություն ապահովել: Կամ եթե հատուկ ծառայությունները ստոր նպատակներ ունենան ու ուզենան որևէ մեկի գլխին սարքել, ապա առանց ինտերնետի ու մարդու անձնական տվյալների մասին իմանալու է նրանց լծակները շատ են:
    Հիմա հարց՝ եթե Սնոուդենը վեհ նպատակներ ուներ, ապա պատահակությու՞ն էր, որ նա որոշեց «այդ մասին» խոսել Չինաստանում ու հետո «անցնել» Ռուսաստանով, թե այնուամենայնիվ մտածել է իր անձնական անվտանգության մասին ու գուցե այլ պայմանների մասին էլ է մտածել:
    Վիշապ, եթե ես նեղանայի, դու էլ կնեղանայիր երբ ես ասում եմ «պետք է հասկանալ», ստանդարտ արտահայտություն է, որը համարժեք է «պետք է հաշվի առնել» արտահայտությանը, ոչ թե «դու բան չես հասկանում»:

    Հատուկ ծառայություններն օրենքով իրավունք չունեն նման տվյալներ ստանալ, բացի օրենքով սահմանված դեպքերի, ու ենթակա են պատասխանատվության: Դրա համար էի ուզում Ազատություն ռադիոկայանի օրինակը բերել, որ երբ Սառը պատերազմի ժամանակ պարզվեց, որ CIA-ն է ֆինանսավորում, ինչը մամուլի մասին օրենքի խախտում էր, CIA-ն ստիպված եղավ իր ֆինանսավորումը հանել (փոխարենը ֆինանսավորումը սկսեց իրականացվել այլ, օրինական մեթոդներով):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #34
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նեղացար, հա՞ ... Ուղղակի քննարկման երանգներից զգացում է, որ հակվածություն կա Սնոուդենին հերոսացնելու, ուզում եմ հասկանալ ինչքանով ենք օբյեկտիվ: Եթե համամարդկային արժեքների տեսակետից ենք նայում, ապա պիտի հասկանանք, թե մարդկությունը ինչ վնաս էր կրում PRISM-ի օգտագործումից, ու ինչ օգուտ կկրի նրա չօգտագործումից, կամ ԱՄՆ ռեյթինգի անկումից:
    Եթե ռազմաքաղաքական տեսակետից ենք նայում, ապա այս «ծակվելը» կարծես թե վնաս հասցրեց ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, օգուտ տվեց հակադիր պետություններին: Հետևաբար էս տեսակետից, Սնոուդենը կարող է հերոս համարվել ասենք Չինաստանի ու Ռուսաստանի համար, իսկ դավաճան ու պուտանկա՝ ԱՄՆ-ի համար:
    Կարծում եմ հատուկ ծառայությունները ցանկացած երկրում կարող են իմանալ ցանկացած քաղաքացու ամենազգայուն տվյալները՝ տոհմածառ, բիոտվյալներ, բանկային հաշիվներ, կրեդիտներ, առած ու ծախած առարկաներ, իրավախախտումների ու հանցագարծությունների պատմություն, հիվանդությունների պատմություն և այլն, թե օրինական թե ապօրինի ձևերով: Առնվազն ինքնախաբեություն է համարել, թե ինտերնետը երբեվիցե կարող է հարյուր տոկոսանոց տվյալների գաղտնիություն ապահովել: Կամ եթե հատուկ ծառայությունները ստոր նպատակներ ունենան ու ուզենան որևէ մեկի գլխին սարքել, ապա առանց ինտերնետի ու մարդու անձնական տվյալների մասին իմանալու է նրանց լծակները շատ են:
    Հիմա հարց՝ եթե Սնոուդենը վեհ նպատակներ ուներ, ապա պատահակությու՞ն էր, որ նա որոշեց «այդ մասին» խոսել Չինաստանում ու հետո «անցնել» Ռուսաստանով, թե այնուամենայնիվ մտածել է իր անձնական անվտանգության մասին ու գուցե այլ պայմանների մասին էլ է մտածել:
    Պատասխանեմ… քանի որ ինքը բացահայտել ա սիայեյի անօրինականությունները (մենակ սիայեյինը չէ) ապա բնական ա որ կուզեն իրան բռնեն ու բանտարկեն կամ սպանեն… Չինաստանն ու Ռուսաստանը դա չեն անի… իրանց ձեռ ա տալիս ամերիկայի մասին վարկաբեկող ցանկացած նյութ… էսքան բան…

  6. #35
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամա՜ն, մյուս երկրները ոչ մի լրտեսություն չեն անում, ու դուք վստահ եք որ եթե անում էլ են, ապա սենց մասսայական բնույթ չի կրում...
    Հիմա պատկերացրեք Հայաստանի ԱԱԾ-ն գաղտնալսում է ադրբեջանցիների հեռախոսազանգերը ու ֆիլտրում է «պետքական» ինֆորմացիան: Որ դուք իմանաք դրա մասին, կգրե՞ք Ա1+ին ու «Ազադլիգ»-ին, որ տեղյակ պահեք Ադրբեջանի հասարակությանը:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  7. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ թվում է, որ Սնոուդենը հենց ամերիկյան հատուկ ծառայությունների պռոյեկտն է, և Պուտինը շտապեց, ցուցադրելով ամբողջ աշխարհին, թե իբր տեսեք ինչ <<մեծ ձուկ>> եմ բռնել:
    Հակառակ դեպքում, մի քիչ ապսուրդային է ստացվում: Տևական ժամանակ ամերիկայում Սնոուդենի հետ կապված սկանդալային իրավիճակ էր, ու հանկարծ, ինքը շատ հանգիստ, այդ նույն հատուկ ծառայությունների քթի տակից լքում է Ամերիկան:
    Մի տեսակ խելքին մոտիկ չի էս ամբողջ շոուն:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  8. #37
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Տևական ժամանակ ամերիկայում Սնոուդենի հետ կապված սկանդալային իրավիճակ էր...
    Աղբյուր կտա՞ս:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  9. #38
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ ջան, ես քաղաքականությունից հեռու եմ, ու հիմնականում չեմ հետաքրքրվում անց ու դարձով, մենակ հիշում եմ, որ մոտ երկու ամիս առաջ համացանցում աչքովս ընկել էր իրա անունը, որ իբր իր դատապաշտպանները դատարանից ինչ որ բան էին պահանջում:
    Աղբյուրը հիմա չեմ հիշում, բայց կփորձեմ գտնել եթե հաջողվի:
    Ես դրա հիման վրա էի գրել տևական ժամանակ սկանդալային իրավիճակ էր, որովհետև եզրակացնում եմ, որ նույն հարցի կապակցությամբ պիտի որ դատարանի հետ գործ ունենային Սնոուդենի պաշտպանները:
    Մի գուցէ և սխալվում եմ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. #39
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,235
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա... ըստ վիկիպեդիայի Սնոուդենը մինչև 2013թ մայիսը աշխատել է ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունում, հետո նրան թույլատրել են հանգստանալ իր տանը` Հավայան կղզիներում։ Հետո մայիսի 20-ին թռել է Հոնգ–Կոնգ և առաջին ինֆորմացիայի արտահոսքը մամուլում հրապարակվել է հունիսի 6-ին, երբ նա գտնվել է Չինաստանում։ Ոնց որ հենց էդ ժամանակ էլ սկանդալը սկսվեց։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (11.08.2013)

  12. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա... ըստ վիկիպեդիայի Սնոուդենը մինչև 2013թ մայիսը աշխատել է ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունում, հետո նրան թույլատրել են հանգստանալ իր տանը` Հավայան կղզիներում։ Հետո մայիսի 20-ին թռել է Հոնգ–Կոնգ և առաջին ինֆորմացիայի արտահոսքը մամուլում հրապարակվել է հունիսի 6-ին, երբ նա գտնվել է Չինաստանում։ Ոնց որ հենց էդ ժամանակ էլ սկանդալը սկսվեց։
    Մի գուցէ հենց այդ ժամանակ եմ առաջի անգամ հանդիպել այդ անվանը, չեմ պնդում, բայց ամեն դեպքում, ինձ մի քիչ պարզունակա թվում իրերի այսպիսի դասավորվածությունը:
    Օբամայի վարչակազմը մի քիչ չափից շատ էր մտերմացել Պուտինին, ու ամբողջ աշխարհում խախտվում էր սևերի ու սպիտակների ներկայացումը: Մի տեսակ միջազգային քաղաքականությունը էդ ձևով հետաքրքիր չէր լինում, վախեր ու ինտրիգներ չկար, ու մեդիա հսկաները կորցնում են իրենց իրական ֆունկցիան. այն է, վախերի ազդեցության ներքո կառավարելի պահեն մասսաներին:
    Մի քիչ փոփոխված, սական նմանատիպ բաներ արվում է թե Ազրբեջանի և թե Հայաստանի իշխանությունների կողմից: Այսինքը ամեն պահ իրենց ժողովրդին վախեցնում են արտաքին թշնամով, որպեսզի հեռու պահեն մարդկանց ինքնուրույն մտածելուց և հասունանալուց:
    Հիմա նույն Սնոուդենի միջոցով բազմակի սկանդալներ ու սառեցրած ռազմական ծրագրեր են ակտիվացնելու, ով գիտի երևի մինչև անգամ, Ամերիկայի Սոճիում կայանալիք օլիմպյադային չմասնակցելը: Անկասկած, ամբողջ դպքերի զարգացմանը ուշի ուշով հետևելու է ամբողջ աշխարհը:
    Սա համաշխարհային մեդիաների համար լավ հնարավորություն է, մարդկանց պահեն վախերի ազդեցության տակ:
    Show must go on:
    Համենայնդեպս ինձ այդպես է թվում:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.08.2013), Ձայնալար (11.08.2013)

  14. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,923
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանն արդեն ժամանակավոր ապաստարան է տրամադրել Սնոուդենին այն բանից հետո, երբ Չինաստանը, հաշվի չառնելով ԱՄՆ-ի՝ նրան հանձնելու պահանջը, թույլ տվեց Սնոուդենին հեռանալ Հոնգ-Կոնգից։ Ի պատասխան դրան, Օբաման հրաժարվեց Պուտինի հետ հաջորդ ամսին նախատեսված հանդիպումից, նշելով, որ «բավականաչափ առաջընթաց չկա երկկողմանի օրակարգում»:
    Արս ջան, մի քիչ պարզաբանեմ, որ հարցիս ենթատեքստն այլ էր: Կասկածից դուրս էր, որ Ռուսաստանը «ապաստան» տրամադրելու էր: Թե ինչի չակերտի մեջ՝ քիչ անց:

    Նախ երկու հստակություն:
    - Ինչպես երևի թե քննարկմանը մասնակիցներից յուրաքանչյուրը, էնպես էլ ես կարևորում եմ մարդու, անհատի, քաղաքացու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, անընդունելի եմ համարում գաղտնալսումներն ու նման բաները:
    - Ինչքան էլ որ ես էդ գաղտնիությունը կարևորում եմ, նաև հասկանում եմ, որ որոշ դեպքերում ԲՈԼՈՐ պետությունները անցնում են դրա վրայով, շրջանցում օրենքը, որոշ դեպքերում ասենք իրենց բռնապետական ռեժիմը պահպանելու համար, մյուս դեպքերում ասենք պետության համար ձեռնտու, մյուս պետություններին վնաս հասցնող գործողություններ անելու համար, երրորդ դեպքերում իսկապես տեռորիզմի ու հանցագործության դեմ պայքարելու համար և այլն:

    Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասին, ինչքան էլ գիտենք, որ երկու պետությունների կառավարություններն էլ որոշակի ստորությունների ունակ են, ամեն դեպքում համեմատության եզր չկա. Ռուսաստանում քաղաքացու իրավունքները շատ ավելի վատ են պաշտպանվում, պետությունը շատ ավելի կոշտ մեթոդների է դիմում, գաղտնալսումները թեկուզ գուցե ոչ այնքան տեխնիկապես հագեցած, բայց ավելի վատ մակարդակի վրա են, քան ԱՄՆ-ում: Ես սա իհարկե ապացուցել չեմ կարող, բայց ավելի քան վստահ եմ ասածներումս:

    Ու նման պարագայում, երբ Ռուսաստանը Սնոուդենին ապաստան է տալիս, դա զավեշտ է: Որովհետև իհարկե հասկանալի է, որ քաղաքական շահերից ելնելով տալու էր, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը կարևորում է անհատի անվտանգությունը, գաղտնիության իրավունքը:

    Ավելին, եթե թեմայում մեկը կարող է վստահ տոնով գրել թեկուզ տրամաբանական, բայց միայն վարկածը (ասենք 9/11-ի հետ կապված), ապա ես էլ կարող եմ վստահ ուրիշ պնդումներ անել, որոնք իրականում նույնքան վարկած կլինեն: Հասկանանք, ես չեմ հերքում Սոֆի ասածները, ավելին, ինքս շատ հավանական եմ համարում, բայց դրանք որպես փաստ ներկայացնելը, որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնելը սխալ է, որտև դրա համար ԲԱՎԱՐԱՐ հիմքեր չունենք: Ունենք ԲԱվարար հիմքեր կասկածելու, ինքներս մեր մեջ գուցե վստահ լինելու համար, բայց ոչ ավելին: Հիմա գանք Ռուսաստանում ապաստան ստացողին. ես կարծում եմ, որ ճշմարտությունից շատ հեռու գնացած չեմ լինի, եթե ենթադրեմ, որ Ռուսաստանը ոչ միայն արտաքին էֆֆեկտի համար է Սնոուդենին ապաստան տվել, այլև նրանից իմացել է բավական մեծ քանակով ինֆո, որը վերջինս չի հրապարակել:

    Ավելին, Ռուսաստանը վաղը մյուս օրը այդ ինֆոն կարող է օգտագործել ոչ թե նման չարիքի դեմն առնելու համար, այլ պարզապես փորձը կրկնելու, ինքն էլ նման բան անելու համար: Ու եթե Սնոուդենը սկզբում անգամ զուտ ազնիվ նկատառումներով է հրապարակել ինֆոն, ինքն ինչ-որ պահից դառնալու է զենք հակամարտող երկու գերտերություններից, այս դեպքում ԱՄՆ ու Ռուսաստանից մեկի՝ Ռուսաստանի ձեռքին: Ու մտածել, որ նման խնդիրներով զբաղվող անհատը չի գիտակցել նման վտանգը՝ ապաստան խնդրելուց առաջ, կարծում եմ, որ միամտություն է:

    Ու ես չունեմ որևէ հիմք պնդելու, որ ինքը հերոս է, չնայած գուցե և այդպես է: Բայց ունեմ տրամաբանություն, որը ինձ թույլատրում է առնվազն ենթադրել, որ ինքը լրտես է:

    Ի վերջո եթե անգամ էս PRISM ծրագիրը պաշտոնապես փակվի, ես, դու, Բայը հասկանալու ենք, որ ստեղծվելու է մեկ ուրիշ ծրագիր, նույն, գուցե ավելի խիստ գործառույթներ իրականացնող, որին երեքս էլ դեմ ենք: Ուղղակի էս անգամ ավելի խիստ են լինելու սեփական աշխատողների, սեփական գաղտնիության համար: Ամեն ինչ անելու են, որ արտահոսք չլինի: Բոլորս էլ հասկանում ենք, որ Սնոուդենի աղմուկից այո, կարող է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ուրիշ երկրների հեղինակություններն ընկնեն, կարող է անգամ ՌԴ-ի հեղինակությունն աճել, բայց խնդիրները չեն լուծվելու:

    Իսկ թե իրականում ստեղ ինչ խաղ ա գնում, ով ա կազմակերպել, վերջում որ պետությունը օգուտով դուրս կգա (ուշադրություն, պետությունը, ոչ թե մարդը, քաղաքացին), դեռ միայն կարող ենք գուշակել, ենթադրել, տրամաբանել, բայց ՉԻՄԱՆԱԼ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #42
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամա՜ն, մյուս երկրները ոչ մի լրտեսություն չեն անում, ու դուք վստահ եք որ եթե անում էլ են, ապա սենց մասսայական բնույթ չի կրում...
    Հիմա պատկերացրեք Հայաստանի ԱԱԾ-ն գաղտնալսում է ադրբեջանցիների հեռախոսազանգերը ու ֆիլտրում է «պետքական» ինֆորմացիան: Որ դուք իմանաք դրա մասին, կգրե՞ք Ա1+ին ու «Ազադլիգ»-ին, որ տեղյակ պահեք Ադրբեջանի հասարակությանը:
    Ես միանգամից կուղարկեմ WikiLeaks ու DarkNet, առանց երկու անգամ մտածելու:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #43
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, ցանկացած երկրի ագենտուրա կապ ունի այլ երկրի ագենտուրայի հետ: Այլ կերպ ասած, Սնոուդենը նախապես քննարկել էր թե՛ չինական, թե՛ ռուսական հատուկ ծառայությունների հետ իր այդ երկրներում գտնվելն ու ապաստանի խնդիրները:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,923
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ցանկացած երկրի ագենտուրա կապ ունի այլ երկրի ագենտուրայի հետ: Այլ կերպ ասած, Սնոուդենը նախապես քննարկել էր թե՛ չինական, թե՛ ռուսական հատուկ ծառայությունների հետ իր այդ երկրներում գտնվելն ու ապաստանի խնդիրները:
    Ուհուն, ու պուպուշ Ռուսաստանը դարձել էր մարդու իրավունքների պաշտպման:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #45
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուհուն, ու պուպուշ Ռուսաստանը դարձել էր մարդու իրավունքների պաշտպման:
    Ինչպես պուպուշ Ամերիկան է դառնում մարդու իրավունքների պաշտպան, երբ իրեն դա ձեռնտու է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (13.08.2013)

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստրադիվարիուսի գործը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 01.12.2012, 01:17
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. Պատերազմ ահաբեկչության դեմ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.09.2007, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •