User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Սնոուդենի գործը․ անձնական գաղտնիության իրավունքի և ահաբեկչության վտանգի միջև

  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա հայերին Սնոուդենյան սկանդալները ամենաքիչը պիտի մտահոգեն, էն ինչը որ ԱՄՆ ԱԱծ-ն ա անում ծաղիկներ են մեր ԱԱԾ-ի էլ ավելի համատարած գաղտնալսումների հետ: Ամերիկայում գոնե ինչ-որ չափով խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, ֆլան ֆստան կա, մեր ԿԳԲշնիկներին ո՞նց հասկացնես, թե մարդու իրավունքն ինչ ա:

    Մի հատ հրաշք գերմանական ֆիլմ կա ԳԴՀ-ի շտազիի մասին - Life of the Others, որևէ մեկը իրոք հավատու՞մ ա, որ մեր ԱԱԾ-ն կամ ռուսական ԿԳԲ-ն իր ռազմավարությունը փոխել է անկախանալուց հետո:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.08.2013), Rhayader (10.08.2013), Ձայնալար (10.08.2013), Վիշապ (11.08.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի անհատական տվյալների մասին օրենքը։ Մի կետ կար, որի տակ տվյալների հավաքման ու մշակման ինչպիսի գործողություն ասես կարելի է հասկանալ, երևի (6.3).

    Անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե անհատական տվյալները մշակվում են տվյալների սուբյեկտի կենսական շահերի պաշտպանության համար, երբ հիմքեր չկան ենթադրելու, որ նա, իմանալով մշակման մասին, չէր տա իր համաձայնությունը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (10.08.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա հայերին Սնոուդենյան սկանդալները ամենաքիչը պիտի մտահոգեն, էն ինչը որ ԱՄՆ ԱԱծ-ն ա անում ծաղիկներ են մեր ԱԱԾ-ի էլ ավելի համատարած գաղտնալսումների հետ: Ամերիկայում գոնե ինչ-որ չափով խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, ֆլան ֆստան կա, մեր ԿԳԲշնիկներին ո՞նց հասկացնես, թե մարդու իրավունքն ինչ ա:
    Հայերիս ահագին մասի անձնական տվյալներից այսօր կան Gmail-ի, Facebook-ի ու Skype-ի նման հսկաների սերվերների վրա։ Քեզ թվում է՝ դրանք այդ տվյալները կտրամադրե՞ն մեր կառավարության պահանջով։ Ինձ չի թվում։ Իսկ այ ԱՄՆ կառավարության պահանջով հնարավոր է, որ տրամադրեն։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (11.08.2013)

  7. #19
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավական ճանապարհով, իհարկե, պետք է սահմանափակում լինի։ Բայց, անկեղծ ասած, ես դրան էլ մինչև վերջ չեմ վստահում։ Միշտ էլ կգտնվեն կառավարություններ, ովքեր օրենքի վրայով կքայլեն ու կօգտագործեն մարդկանց մասին տեղեկություններ կուտակելու ու դրանք իրենց օգտին կիրառելու հնարավորությունը. դա պարզապես շատ մեծ գայթակղություն է։ Ես ընդամենը երեք ամիս է, ինչ գտնվում եմ Գերմանիայում, արդեն տարբեր պետական և ոչ պետական մարմիններին հանձնել եմ օրենքով նախատեսված տեղեկություններ՝ սկսած մատնահետքերիցս (3 զույգ, որոնցից, ենթադրաբար, մեկն է պահպանվել, այն էլ, ժամանակավորապես, մինչև որ փոխանցվել է ժամանակավոր կացության իրավունքի քարտի մեջ, իսկ վերցրածները, ըստ օրենքի, պետք է ջնջված լինեն), շարունակած աչքերիս գույնով, աշխատավարձիս կարգով, որը հայտնում է աշխատավարձիդ չափը՝ մի քանի հարյուր եվրոյի ճշտությամբ (սոցիալ ապահովագրության համար), վերջացրած ծննդավայրովս, ընտանեկան կացությամբս, ծնողներիս մասին տեղեկություններով, վարձակալած բնակարանի տարածքով, և այլն։
    Ես համարում եմ, որ մենք ինքներս, հնարավորության ու օրենքի սահմաններում, պետք է կազմակերպենք մեր անհատական տեղեկությունների պաշտպանությունը։ Թեկուզ անձնական հաղորդակցմանը (որի վրա այդքան մեծ ուշադրություն է դարձնում NSA-ն)։ Հեռախոսայինինը չգիտեմ, բայց գոնե գրավորինը կարելի է։ Այդ պարագայում, կարծում եմ, Ֆիլ Ցիմերմանի անունն էլ պետք է նշել այս թեմայում։

    Կցորդ 55869
    Ցիմերմանը Pretty Good Privacy (PGP) ծրագրի հեղինակն է։ PGP-ն թույլ է տալիս, մասնավորապես, ծածկագրել էլեկտրոնային հաղորդագրությունը։
    Ժամանակին մտադիր էի ակումբում PGP-ի ու Web of Trust-ի մասին թեմա բացել, մտածում էի նույնիսկ ակումբային հանդիպումների ժամանակ key signing party-ներ կազմակերպել։ Հետո ժամանակ չեղավ, ու ինձ թվում է, հետաքրքրվողներն էլ քիչ կլինեին՝ տեղեկության պակասի պատճառով։ Միգուցե, արժի, այնուամենայնիվ ժամանակ հատկացնել դրան։
    Ծածկագրեցիր, դժվա՞ր է այդ ծածկագիրը բացելը
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.08.2013)

  9. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծածկագրեցիր, դժվա՞ր է այդ ծածկագիրը բացելը
    Բավականաչափ մեծ բանալիներ ընտրելու դեպքում զգալիորեն դժվար պետք է լինի (ըստ տեսության՝ նույնիսկ շատ դժվար)։ Եթե, իհարկե, բանալիներն ապահով պահվեն։ Համենայն դեպս, բաց տեքստով նամակներում ավտոմատ keyword-ներ փնտրող ծրագրերը չեն կարողանա աշխատել։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.08.2013)

  11. #21
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականաչափ մեծ բանալիներ ընտրելու դեպքում զգալիորեն դժվար պետք է լինի (ըստ տեսության՝ նույնիսկ շատ դժվար)։ Եթե, իհարկե, բանալիներն ապահով պահվեն։ Համենայն դեպս, բաց տեքստով նամակներում ավտոմատ keyword-ներ փնտրող ծրագրերը չեն կարողանա աշխատել։
    Ի նկատի ունեմ, կարող է բանալի ընտրելու կարիք էլ չլինի: Պարզապես, ասենք, կոդավորման ալգորիթմին հակառակ ալգորիթմ կիրառվի, ու վերջ: Իրականում հաճախ նման եղանակները կիրառվում են «բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ հավաքելու» համար. մարդկանց թույլ են տալիս անվտանգության իլյուզիա ստեղծել, երբ իրենք գիտեն դա ճեղքելու ձևը:

    Անձամբ ես, ասենք LOIC օգտագործելուց առաջ անվտանգության հետևյալ քայլերով եմ անցնում՝ virtual pc եմ ստեղծում, հետո՝ ramdrive, virtual pc-ն գցում եմ ramdrive-ի վրա, այնտեղից միացնում, միջից TOR-ով ու LOIC-ով անում իմ գործերը: Virtual pc-ի վրա էլ ցանցային քարտերի MAC-հասցեները հետևում եմ, որ հանկարծ իմի հետ չբռնեն: մարդ ես, մեկ էլ:

    Ու այդքանը՝ նոուտբուկից, public wifi-ի միջոցով, մի կետից 15 րոպեից ոչ երկար սեանսներով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (10.08.2013), keyboard (10.08.2013)

  13. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,919
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    63 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    2013 թվականի հունիսի 14-ին նրան մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ դատական մարմինների կողմից՝ լրտեսության և կառավարական սեփականության գողության մեջ։ Նախքան տեղեկությունների հրապարակումը Սնոուդենը հեռացել էր ԱՄՆ-ից՝ սկզբում Հոնգ-Կոնգ, ապա ՌԴ՝ վերջինից խնդրելով քաղաքական ապաստարան։
    Պատմությանը շատ թռուցիկ եմ ծանոթ, դեռ չեմ խորացել: Հետո ժամանակ ունենամ կուսումնասիրեմ, ամեն դեպքում հետաքրքիր թեմա ու զարգացումներ է: Բայց էս ընդգծածս պահն ինձ մի այլ կարգի բացում ա, զավեշտի թատրոն, հեսա ՌԴ-ն անպայման կփրկի մարդկային չարիքի դեմ պայքարող հերոսին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (10.08.2013)

  15. #23
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի նկատի ունեմ, կարող է բանալի ընտրելու կարիք էլ չլինի: Պարզապես, ասենք, կոդավորման ալգորիթմին հակառակ ալգորիթմ կիրառվի, ու վերջ: Իրականում հաճախ նման եղանակները կիրառվում են «բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ հավաքելու» համար. մարդկանց թույլ են տալիս անվտանգության իլյուզիա ստեղծել, երբ իրենք գիտեն դա ճեղքելու ձևը:
    Կարծում ես, prime factorization-ի համար, օրինակ, գոյություն ունի դետերմինիստիկ ալգորիթմ, որը գաղտնի՞ է պահվում։

    Անձամբ ես, ասենք LOIC օգտագործելուց առաջ անվտանգության հետևյալ քայլերով եմ անցնում՝ virtual pc եմ ստեղծում, հետո՝ ramdrive, virtual pc-ն գցում եմ ramdrive-ի վրա, այնտեղից միացնում, միջից TOR-ով ու LOIC-ով անում իմ գործերը: Virtual pc-ի վրա էլ ցանցային քարտերի MAC-հասցեները հետևում եմ, որ հանկարծ իմի հետ չբռնեն: մարդ ես, մեկ էլ:
    Ու այդքանը՝ նոուտբուկից, public wifi-ի միջոցով, մի կետից 15 րոպեից ոչ երկար սեանսներով:
    Բա որ TOR-ի relay-ներն էլ NSA-ի «հովանու» տակ լինե՞ն։
    Չէ, իհարկե, լավ է ցանցային անոնիմություն ունենալը, ինչ խոսք։

    Իմ ասածն այն էր, որ վերահսկվող կամ կուտակվող ինֆորմացիայի ծավալն այնքան մեծ է, որ հաստատ դրա մեծ մասը մարդիկ չեն մշակում, այլ ավտոմատ ծրագրերը, որոնք ըստ որոշ բանալիային բառերի զտում են տեղեկատվությունը։ Դրանք շեղելու համար կամ պետք է այդ բառերն իմանալ ու փոխարինել այլ բառերով, կամ էլ ծածկագրել, որ գոնե վերծանման վրա լրացուցիչ ռեսուրս գնա ու դժվարացվի ավտոմատների գործը։ Ավելի գլոբալ առումով, ինձ թվում է, մեր դարում հատկապես, պետք է մարդիկ բավական տեղեկացված լինեն տվյալների ու ցանցային անվտանգության խնդիրներից ու լուրջ վերաբերվեն դրանց։ Ինձ թվում է, դեռ այդ գիտակցումը քչերի մոտ է, որ կա:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #24
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս ընդգծածս պահն ինձ մի այլ կարգի բացում ա, զավեշտի թատրոն, հեսա ՌԴ-ն անպայման կփրկի մարդկային չարիքի դեմ պայքարող հերոսին
    Ռուսաստանն արդեն ժամանակավոր ապաստարան է տրամադրել Սնոուդենին այն բանից հետո, երբ Չինաստանը, հաշվի չառնելով ԱՄՆ-ի՝ նրան հանձնելու պահանջը, թույլ տվեց Սնոուդենին հեռանալ Հոնգ-Կոնգից։ Ի պատասխան դրան, Օբաման հրաժարվեց Պուտինի հետ հաջորդ ամսին նախատեսված հանդիպումից, նշելով, որ «բավականաչափ առաջընթաց չկա երկկողմանի օրակարգում»:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #25
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում ես, prime factorization-ի համար, օրինակ, գոյություն ունի դետերմինիստիկ ալգորիթմ, որը գաղտնի՞ է պահվում։


    Բա որ TOR-ի relay-ներն էլ NSA-ի «հովանու» տակ լինե՞ն։
    Չէ, իհարկե, լավ է ցանցային անոնիմություն ունենալը, ինչ խոսք։

    Իմ ասածն այն էր, որ վերահսկվող կամ կուտակվող ինֆորմացիայի ծավալն այնքան մեծ է, որ հաստատ դրա մեծ մասը մարդիկ չեն մշակում, այլ ավտոմատ ծրագրերը, որոնք ըստ որոշ բանալիային բառերի զտում են տեղեկատվությունը։ Դրանք շեղելու համար կամ պետք է այդ բառերն իմանալ ու փոխարինել այլ բառերով, կամ էլ ծածկագրել, որ գոնե վերծանման վրա լրացուցիչ ռեսուրս գնա ու դժվարացվի ավտոմատների գործը։ Ավելի գլոբալ առումով, ինձ թվում է, մեր դարում հատկապես, պետք է մարդիկ բավական տեղեկացված լինեն տվյալների ու ցանցային անվտանգության խնդիրներից ու լուրջ վերաբերվեն դրանց։ Ինձ թվում է, դեռ այդ գիտակցումը քչերի մոտ է, որ կա:
    TOR-ի relay-ներից մեկը իմ համակարգիչն է
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #26
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,234
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ի՞նչ տվեց մարդկությանը Սնոուդենի «ծակվելը»... Ինչու՞մն է նրա հերոսությունը կայանում, կոնկրետ օրինակներով, եթե կարելի է։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  19. #27
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ տվեց մարդկությանը Սնոուդենի «ծակվելը»... Ինչու՞մն է նրա հերոսությունը կայանում, կոնկրետ օրինակներով, եթե կարելի է։
    Դրա համար պիտի հասկանաս նորմալ երկրների քաղաքական դաշտը: ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի իշխող ռեժիմների ռեյտինգը կտրուկ կընկնի, եթե չհրաժարվեն PRISM-ից: Հիմա ինտենսիվ լոբբիինգ է կատարվում: + մարդիկ տեղեկացված են, թե իրենց տվյալների գաղտնիությունն ինչպես է խախտվում: Եթե դա բավարար չի քեզ համար, ապա ես էլ ասելիք չունեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (11.08.2013), Mephistopheles (11.08.2013), Աթեիստ (11.08.2013)

  21. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,910
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ տվեց մարդկությանը Սնոուդենի «ծակվելը»... Ինչու՞մն է նրա հերոսությունը կայանում, կոնկրետ օրինակներով, եթե կարելի է։
    առաջին հերթին Սնոուդենը չի ծակվել թշնամուն… ինքը դավաճան չի… երկրորդը վատ ցհի լինի որ մարդկությունը իմանա իրան ինչ են ասում ու իրականում ինչ են անում… երրորդ մարդկությունը պտի իմանա որ "սրանք" չիմանան ինչ ուզեն կարան անեն ու հաշվետու չլինեն իրանց արածների համար…

    տարբեր տեսանլկյունից կարաս նայես...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Աթեիստ (11.08.2013)

  23. #29
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,234
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար պիտի հասկանաս նորմալ երկրների քաղաքական դաշտը: ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի իշխող ռեժիմների ռեյտինգը կտրուկ կընկնի, եթե չհրաժարվեն PRISM-ից: Հիմա ինտենսիվ լոբբիինգ է կատարվում: + մարդիկ տեղեկացված են, թե իրենց տվյալների գաղտնիությունն ինչպես է խախտվում: Եթե դա բավարար չի քեզ համար, ապա ես էլ ասելիք չունեմ:
    Էս նեղացար, հա՞ ... Ուղղակի քննարկման երանգներից զգացում է, որ հակվածություն կա Սնոուդենին հերոսացնելու, ուզում եմ հասկանալ ինչքանով ենք օբյեկտիվ: Եթե համամարդկային արժեքների տեսակետից ենք նայում, ապա պիտի հասկանանք, թե մարդկությունը ինչ վնաս էր կրում PRISM-ի օգտագործումից, ու ինչ օգուտ կկրի նրա չօգտագործումից, կամ ԱՄՆ ռեյթինգի անկումից:
    Եթե ռազմաքաղաքական տեսակետից ենք նայում, ապա այս «ծակվելը» կարծես թե վնաս հասցրեց ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, օգուտ տվեց հակադիր պետություններին: Հետևաբար էս տեսակետից, Սնոուդենը կարող է հերոս համարվել ասենք Չինաստանի ու Ռուսաստանի համար, իսկ դավաճան ու պուտանկա՝ ԱՄՆ-ի համար:
    Կարծում եմ հատուկ ծառայությունները ցանկացած երկրում կարող են իմանալ ցանկացած քաղաքացու ամենազգայուն տվյալները՝ տոհմածառ, բիոտվյալներ, բանկային հաշիվներ, կրեդիտներ, առած ու ծախած առարկաներ, իրավախախտումների ու հանցագարծությունների պատմություն, հիվանդությունների պատմություն և այլն, թե օրինական թե ապօրինի ձևերով: Առնվազն ինքնախաբեություն է համարել, թե ինտերնետը երբեվիցե կարող է հարյուր տոկոսանոց տվյալների գաղտնիություն ապահովել: Կամ եթե հատուկ ծառայությունները ստոր նպատակներ ունենան ու ուզենան որևէ մեկի գլխին սարքել, ապա առանց ինտերնետի ու մարդու անձնական տվյալների մասին իմանալու է նրանց լծակները շատ են:
    Հիմա հարց՝ եթե Սնոուդենը վեհ նպատակներ ուներ, ապա պատահակությու՞ն էր, որ նա որոշեց «այդ մասին» խոսել Չինաստանում ու հետո «անցնել» Ռուսաստանով, թե այնուամենայնիվ մտածել է իր անձնական անվտանգության մասին ու գուցե այլ պայմանների մասին էլ է մտածել:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  24. #30
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,234
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջին հերթին Սնոուդենը չի ծակվել թշնամուն… ինքը դավաճան չի… երկրորդը վատ ցհի լինի որ մարդկությունը իմանա իրան ինչ են ասում ու իրականում ինչ են անում… երրորդ մարդկությունը պտի իմանա որ "սրանք" չիմանան ինչ ուզեն կարան անեն ու հաշվետու չլինեն իրանց արածների համար…

    տարբեր տեսանլկյունից կարաս նայես...
    Հա, խոսքի չի գնացել Չինաստանի ռազմածովային ուժերին տեղեկացրել, այլ տեղեկացրել է «ալամ աշխարհին»: Բայց դա մոտավորապես նույն բանն է, ոնց որ ես ծառայեմ Ռուսաստանի հատուկ ծառայություններում, իմանամ որ Ռուսաստանը ձայնագրում է տրանսատլանտյան սաղ հեռախոսային խոսակցությունները ու էդ մասին գրեմ BBC-ին: Լրտեսությունը ամեն տեղ էլ լրտեսություն ա ու բոլորը բոլորին լրտեսում են, էդ նորություն չի:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստրադիվարիուսի գործը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 01.12.2012, 01:17
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. Պատերազմ ահաբեկչության դեմ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.09.2007, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •