Քանի որ իմ այլմոլորակայինը մի քիչ ավելի ղզիկ բնույթի գրառումների համար եմ օգտագործում, որոշեցի ամերիկյան արկածների, հետաքրքրությունների ու բողոքների hամար նոր օրագիր բացել: Անվանումն էլ Rammstein-ի Amerika երգից է. երգ, որը ինձ մոտիվացրել է այս մրցույթի էսսեները գրելիս, հետս հարցազրույցի է եկել ու ինձ TOEFL-ի ճանապարհել:
Ու եթե չլիներ այստեղի ահավոր ուտելիքն ու Վաշինգտոնի խեղդող ու խոնավ կլիման, վերնագիրը կլիներ ''Amerika ist wunderbar!''` <Ամերիկան հիասքանչ է>, ինչպես իմ շատ սիրելի երգում է ասվում.
Բայց իմ Ամերիկան շատ հեռու է հիասքանչ լինելուց...
Իսկ հիասքանչությունը խախտող հանգամանքներից մեկն այն է, որ էս քանի օրվա ընթացքում ընդամենը մի քանի ամերիկացու հետ ենք շփվել` այն էլ ծրագրի տնօրենի ու կորդինատորների: Ընդհանուր առմամբ, հյուրանոցը միջազգային կոնֆերանսների ու մշակութային միջոցառումների համար է նախատեսված ու ավելի հաճախ ազգային տարազով պակիստանցի կտեսնես, քան տիպիկ ամերիկացիների: Մեկ էլ քանի որ ծրագիրը նախկին ԱՊՀ երկրների համար է, բոլոր մասնակիցները ռուսերեն են խոսում: Արդյունքում ինչ-որ անգլոռուսերեն մուտանտ լեզվով ենք խոսում:
Իսկ ԱՄՆ-ի հրաշքներից մեկը ժպտացող մարդիկ են: Մեր մուննաթ մարդկանց հետ համեմատած էնքան հավես է, որ ժպիտիդ ժպիտով են պատասխանում կամ առավոտյան ժպտալով անծանոթի բարևում: Թող մարդիկ ասեն, թե ժպիտները կեղծ են, բայց իրականում լիքը դրական էներգիա ես ստանում:
Մարդիկ էլ պարզ ու անմիջական են, չկան մեր երկրում տարածված դասախոս-ուսանող, տնօրեն-աշխատող ծանր ու ֆորմալ հարաբերությունները: Մարդիկ հավասար են ու իրենց ամեն քայլ դրա ապացույցն է:
Դեռ ուրիշ «ամերիկյան հրաշքներ»-ի չեմ հանդիպել. հուսով եմ վաղվա Վաշինգտոն այցը կկոմպենսացնի ուտելիքի պակասը...
Հ.Գ. Էսօր բելառուսների ու ուկրաինացիների հետ անհամ սալաթ ուտելիս մեր հարազատ բորշչին էինք հիշել: Նենց տաք ճաշիկ եմ ուզում:![]()





Մեջբերել
մեկը խնձոր տվեց, մյուսը՝ թխվածք, երրորդն էլ՝ թեյ ու ինչ-որ ռուսական երգեր երգելով հասանք Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան: Ասում եմ՝ երբեք չես կարողանա հասկանալ գլորման ու շփման ուժերի տարբերությունը, մինչև չկոտրես ճամպրուկիդ անիվներն ու այն քարշ չտաս օդակայանով մեկ:
), որ աշխարհի ծայրից այստեղ սովորելու է եկել: Թոմմին շատ ուրախացավ և խնդրեց գրել իմ ու իմ երկրի անունը իր նոթատետրում, որում նրա թելադրածն էին գրում բժիշկների համար: Էվելինը Թոմմիին պատմեց իմ երկրի քաղցր մրգերի ու մամայիս սարքած չիրերի մասին և խոստացանք հաջորդ այցին նրա համար էլ բերել:


Էջանիշներ