որոշել եմ, ես օրագիր կունենամ: Ոչ էսպիսին, իհարկե: Վիրատուալին լուրջ չեմ վերաբերվում, պիտի նութական լինի,որ շոշափես, գրիչը գրելիս կրծես, էջը պատռես և այլն, մի բառով՝զգաս: Վիրտուալը նման ա մեծ , հսկա մեխանիզմի, որը չի զգում ու իր համար մեկ ա դու ինչ կգրես՝ կլացես, կուրախանաս, թե անհասկանալի զգացում կունենաս,որը երբևէ չես զգացել: Մինչև հիմա էլ փորձել եմ, բայց բլոկնոտները վատն են եղել ու վիրտուալից առանձնապես չեն տարբերվել, հետո էլ վախենւմ եմ, որ կկարդան ինձ ու կբացահայտեն մեկին, ում մինչև հիմա չեն ճանաչել: Օհ, սարսափելի կլինի:
Լավ, ինչի՞ եմ ես էսքանը գրում ստեղ ու ծախսում ժամանակս հիմարությունների վրա: ասե՞մ, որովհետև դրանից բացի մեկ էլ կարող եմ ջուր խմել, կամ քնել, կամ ուտել, կամ զուգարան գնալ, հա, մեկ էլ ինքս ինձ խոսել: Ամենալավ տարբերակը սա էր, որոշեցի գրել:
Ատեստատս չեն տալիս
ես անգործ եմ
ես մենակ եմ
ես հոգնած եմ
ես զզվելի եմ
ահա,որտեղ է խնդիրը, ես զզվելի եմ: Ոնց չէի հասկացել մինչև հիմա: Ես անընդհատ ինձնից եմ խոսում, ինչպիսի առաջընթաց թերարժեքության բարդույթով տառապող մարդու համար: Լա՞վ է, չէ՞: Իհարկե , լավ Է: Չէ՛, մի րոպե, ես խելագարվում եմ: Հաճելի է խելագարվելը: Եկեք խնդիրը ավելի խորքից ուսումնասիրենք.
Ինչու՞ է խելագարվում Էննա Ադոլին
բովանդակություն.
-ո՞վ է Էննա Ադոլին
-ո՞րն է Էննայի կյանքի նպատակը
-ի՞նչ է դատարկությունը նրա համար
-որո՞նք են Էննայի հիմնական թերությունները
-և վերջապես՝ինչու՞ է խելագարվում նա
ո՞վ է Էննա Ադոլին
Էննա Ադոլին ամենասովորական մարդկանցից է, ով ապրում է Հայաստանի կիսաքաղաքներից մեկում ՝ Գորիսում: Դա աեմենալավ քաղաքը չէ, որ կարելի էր տեղավորել նրան այս աշխարհում: Զարմանալի է, ինչու՞ Տիեզերքը ընտրեց հես այս խղճուկ վայրը նրա համար: Քաղաքը գտնվում է շատ համար աշխարհագրական դիրքում, բայց տվյալ աշխարհագրական դիրքի մարդիկ, մեղմ ասած, դեբիլ են, չէ՛,չէ՛,սպասեք: Դեբիլը շատ մեղմ է:
Հա, պետք էր սկսել այստեղից: Էննան մենակ է: Հարաբերականորեն մենակ, ասենք, նա կարող է զանգել և հիմարանալ Ռայի հետ, կամ Արևիկի, կամ Ջոնի, կամ չգիտեմ կան էլի, բայց դա մի տեսակ այն չէ, ինչ կուզեր Էննան իրականում: Էննան ունի հարևաններ, իհարկե, դա սովորական է, բայց հարևանների մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ այս խղճուկ քաղաքից չեն: Նրանք մի տեսակ այլ են: Նրանք առավոտներին միշտ հանդիպում են Էննային ու նայում են այնպես, ասես դարեր շարունակ ճանաչել են: Էննան նրանց չի բարևում, որովհետև նրանք հեռու հարևաններ են: Օրինակ կա մի բանվոր, ով աշխատում է մի քանի մետրի վրա գտնվող բենզալցակայանում, նա միշտ այլայլված քայլում է իր սննդի բաժինը ձեռքին, աչքերում էլ էնքան օտարություն կա, որ թվում է՝ նա գրքից պատահաբար թռել է այս հիմար քաղաքը: Անցնենք հարցին՝ո՞վ է Էննա Ադոլին
նա սովորական աղջիկ է, երբեմն-երբեմն հոգնած, երբեմն-երբեմն խելագարության սահմանին:
Անցնենք առաջ:
ո՞րն է Էննայի կյանքի նպատակը
Ժամանակ առ ժամանակ Էննան խորհում է այնպիսի վերացական արժեքների մասին ինչպիսիք են սերը, իմաստը, ժամանակը:
Սերը նրա համար մաքուր իլյուզիա է, իմաստը նրա համար փակ տարածություն է, որտեղ ոչինչ չկա: Ժամանակը նրա համար իսկապես արժեք է: Ժամանակը նրա համար կյանքի ամենամեծ առեղծվածն է: Նա երազում է ճամփորդել ժամանակի և տարածութան մեջ,հուսանք, նա կհասնի իր երազանքին:
Այսքանով սահմանափակվենք նպատակի մասին, որովհետև նրա նպատակի մասին մենք այնքան էլ տեղեկացված չենք:
Մյուս հարցերը հաջորդում են...
Էջանիշներ