Ախր մարդի՜կ: Ո՞նց չեք հասկանում, որ ես կամ միայն իմ ներսում: Մնացած դեպքերում ինձ ճանաչելու ձեր բոլոր փորձերը ավարտվում են ինքներդ ձեզ ճանաչելու վրա: Դուք ճանաչում եք ձեզ: Ես հայելի եմ երկու կողմից էլ, իսկ էդ երկու հայելիների ներսում ես եմ, որտեղ դուք մուտք չունեք:
Չնայած, մարդիկ կան ձուլվել են: Ձուլվել են մարդկանց կարծիքների ու հասարակությանը և հատուկ նողկանք եմ զգում դեպի այդ մարդիկ: Սատանա՛,հեռու տար ինձ այդ տձև ու անիմաստ մարդկանցից:
Մեկ էլ խնդրում եմ, մի ստեք ինձ, ես թքած ունեմ , որ դուք ստում եք ինձ, ուղղակի հետո դուք եք տուժում:...եթե անգամ ես մոռանամ ձեր ստի կամ թե բանի տեղ էլ չդնեմ, մի օր էնպես է ձեր գլխին քառակուսի բարձրացրած թափվելու այդ ամենը: Դա կյանքի օրինաչափությունն է և հեչ էլ կապ չունի այն բանի հետ, թե ինչպիսինն եմ ես հիշաչա՞ր, բարի՞, թե՞ միամիտ: Ես ոչինչ չեմ անի, ես մոռանում եմ ամեն բացասական բան, ես չեմ սիրում մինուսը ներսումս կուտակել/հակառակ դեպքում մի օր ես էլ մինուս կդառնամ ձեր ստերից/...Գրողը տանի՛...
Ինչքան լավ կլիներ ամեն ինչ, եթե ամեն օրգան իր նպատակին ծառայեր և ամեն մարդ իր գործով զբաղվեր..
Էջանիշներ