Իրականում կոնկրետ էս օրագրում գրելս ինձ շատ է օգնում: Սեփական մտքերիս մեջ ավելի հեշտ եմ սկսում թափանցել, ինքս ինձ ավելի հեշտ եմ սկսում հասկանալ: Կարծում եմ ամեն օր թեկուզ մի քանի տող գրելը կօգնի և կհեշտացնի սեփական անձի ճանաչողության ընթացքը: Կոնկրետ ինձ համար դա խնդիր է:Ինչքան մեծ ա գրելու ցանկությունը, էնքան մաղվում են մտքերս:
Ես պատճառներ ունեմ, ըստ որոնց ակումբային օրագրում գրելը ամենահարմարն է.
1. այստեղ ես չեմ կարող ջնջել սեփական գրառումներս:
Ես Նանեից-> Էննա և հակառակ անցման ժամանակ հեռացնում եմ մյուսի հետ կապված ամեն ինչը:
Օրինակ Նանեի համար տհաճ է կարդալ Էննայի կատարած գրառումները և ընդհանրապես Նանեն ատում է Էննային:
2. այստեղ ես ազատվում եմ կոմպլեքսներից
Ես կոմպլեքսներ ունեմ կապված մտքերս արտահայտելու հետ, այն առումով, որ ես վախենում եմ դրանք մարդկանց ձեռքն ընկնելուց: Ակումբում ես հանգիստ եմ ամեն առումով: Ստեղ կան մարդիկ, ովքեր Էննային ճանաչում են, իսկ օրինակ տատիկս, քույրիկս կամ ինչ-որ այլ մեկը չի ճանաչում Էննային և նրա մտքերը կարդալուց հետո հնարավոր է սթրեսսային վիճակի մեջ ընկնի: Ախր Նանեն ու Էննան տարբեր մարդիկ են, հակապատկերներ: Մեկը մյուսին անցնելը դժվար ա,իսկ դրանց մեջ ընտրություն կատարելը՝ անկարելի:
Էջանիշներ