keyboard (08.11.2013), Sambitbaba (11.11.2013), Նիկեա (10.11.2013), Վոլտերա (08.11.2013)
Մարդիկ կան, որ իրենց թվում ա ինձ 5 մատի պես գիտեն, բայց իրականում կես ճկույթի չափ էլ չգիտեն: Իրենք մենակ գիտեն էն , ինչը իմ ու իր մեջ ընդհանուր ա, մնացածի մասին , որ իմն ա պատկերացում անգամ չունեն: Դա նրանից չի, որ ես իրենց հետ անկեղծ չեմ, դա նրանից ա, որ ես անկեղծ եմ էնքան , ինչքան իրենք են իմ հետ անկեղծ:
Էն օրը մի էսպիսի ֆրազա հանեցի ֆիլմից.
-Ինչու՞ ընտրեցիր հենց ինձ:
-Որովհետև անգամ մենակության մեջ դու լավն ես:
Մարդ միայն մենակության մեջ ա այնպիսին ինչպիսին կա: Անկեղծ լինելն էլ հարաբերական է, հնարավոր ա ,քո խոսացած ամեն ինչում դու անկեղծ լինես, բայց էնպիսի մութ պահեր պահես ներսումդ ու մի օր զարմացնես դիմացինիդ...
Alphaone (10.11.2013), keyboard (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (13.11.2013), Vardik! (11.11.2013), Նաիրուհի (11.11.2013), Նիկեա (10.11.2013), Ուլուանա (10.11.2013), Վոլտերա (09.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.11.2013)
Գրողը տանի', էնքան տարվես թվերով, որ քեզ բռնացնես տերևները հաշվելի՞ս![]()
Alphaone (10.11.2013), keyboard (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), Vardik! (11.11.2013), Արամ (10.11.2013), Նաիրուհի (11.11.2013), Նիկեա (10.11.2013), Վոլտերա (09.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.11.2013)
Իմ կարծիքով կրոնական լուսավորված մարդն այն մարդն է, ով իր հնարավորության սահմաններում մաքսիմալ ձևով ազատել է իրեն եսասիրական ցանկություններից և տարված է մտքերով, զգացմունքներով և նպատակներով, որոնք խիստ անձնական բնույթ են կրում… և դա կախված չէ այն բանից, թե արդյոք փորձ է արվում դա կապել աստվածային էակի հետ, հակառակ դեպքում Բուդդան և Սպինոզան կրոնական անձիք չէին համարվի: Նման մարդու կրոնական լինելը կայանում է նրանում, որ նա չի կասկածում այդ գերմարդկային նպատակների կարևորության և մեծության վրա, որոնք չեն կարող ռացիոնալ կերպով հիմնավորվել, և դրա կարիքը չկա էլ… Այս իմաստով կրոնը դա մարդկության հնագույն նպատակն է՝ այդ արժեքների և նպատակների պարզորոշ և լրիվ գիտակցումն է, ինչպես նաև դրանց ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումը:
Ալբերտ Էյնշտեյն
keyboard (10.11.2013), Sambitbaba (11.11.2013), Արամ (10.11.2013), Վոլտերա (10.11.2013)
Եկել եմ մի հատ ջղայնցած, բողոքող, մակերեսային գրառում գրեմ ու գնամ:
Ուրեմն ես չէի պատկերացնում, որ մարդկային էգոիստության սահմանները էսքան ընդարձակ են: Թե ինչ ա իրենք իրենց ո*ները ալարում են շարժեն ու ժամը տասին վեր կենան գան պարապունքի ես չպիտի գնամ պարապունքի, թե ինչ ա իրենց համար ժամը հինգը շատ ուշ ա, պիտի մի հազար հոգու պարապունքի ժամ փոխվի: Մարդի՛կ, ի՞նչ կլինի մի քիչ ձեր քթից էն կողմ նայեք:
Հետո էսօր գնացել եմ Շիրվանզադե <<Չար ոգի>> վիպակի բեմադրությանը: Վիպակը շատ վաղուց եմ կարդացել: Էն ժամանակ կարելի ա ասել չեմ հասկացել:
Նայելուց հետո մտածում եմ ինչ լավ ա չեմ հասկացել փոքր ժամանակ: Ես կասկածներ ունեմ, որ եթե էն ժամանակ հասկանայի ես էլ հիվանդների հանդեպ էտպես կտրամադրվեի:
Առաջ կյանքը էտպիսին է եղել, ոնց նկարագրված է վիպակում , ուրեմն մարդիկ էն ժամանակ չեն ապրել: Եթե ես էդ ժամանակներում ծնվել եմ, ուրեմն կյանքս ինքնասպանությամբ ա ավարտվել:
Ինչի՞ էին էդքան ծանրացնում ամեն ինչ, ախր կարելի էր ուղղակի աչք փակել ու թողնել, որը կյանքը իր բնական հունով ըթանա: Բայց չէ , իրենց սնահավատությունը, հավատը իրենցից առաջ ընկավ: Իրենք տրված էին Քրիստոսին, բայց ամբողջ օրը Սատանուց էին խոսում: Տրված էին իրենք հավատքին, բայց մարդկային վերաբերումնքով նման էին գազանների: Ես էդ վիպակին շատ բացասական եմ վերաբերվում, նախ մի մարդու գլխին էդքան փորձանք եկող վիպակները չեմ սիրում: Հետո պեսիմիստական. ամբողջ ժամանակ տառապես, հետո նորից վերջում էլ տառապես, այն ինչ ակնկալում էիր, որ գոնե վերջը լավ կլիներ,մյուս կողմից էլ վիպակի ֆանտաստիկ լինելը չէր ձգում:
Վերջին խմբագրող՝ enna: 10.11.2013, 22:15:
keyboard (10.11.2013), Sambitbaba (11.11.2013), Արամ (10.11.2013)
Էն պահը, երբ ամբողջ գիշեր չես կարողանում քնել, բայց առավոտը զարմանալիորեն թարմ ես լինում![]()
Ես եկա այն համոզմանը, որ ամենաանկեղծ մարդիկ լռակյացներն են:
Մեր պարապունքի երեխեքը 0-ից մաթեմ են սովուրում: Սկսել են մեկին գումարած մեկը հաստատապես իմանալ, արդեն վերևից են նայում մեկը մյուսին: Ախր, այ երեխեք, այ գիտՆՈկաններ մեկին գումարած մեկը հատակագիծն ա, բայց ոչ շենքը: Բա որ իրար ծաղրում են, դա էլ էն ժամանակ, երբ ընկերներ են: Չէ էլի, ես չեմ կարա չզարմանամ ու թեթեւ տանեմ( Մեր դասախոսը համարում ա, որ իր իմացածը չնչին բան ա, իսկ իրենք երկնքից կախված են իրենց զգում
![]()
keyboard (11.11.2013)
Թող գրողը գա ու բոլորին տ տանի. մեկ առ մեկ, մեծից փոքր:
Զզվեցի պրծա...
...եւ ագռավը կտուցից բաց թողեց գունդը: Մարդուց ընդամենը մետր այն կողմ գունդը չրըխկոցով մի քանի մասի բաժանվեց : Ագռավը չափսոսաց, մի շրջան կատարեց, հետո նստեց լարին եւ երկար նայում էր կորցրածին: Գունդը փուչ չէր...
keyboard (12.11.2013), Sambitbaba (20.11.2013), Վոլտերա (12.11.2013)
մմմ, սիրում եմ հոպարիկիս, կախարդիկիս ու բիձուկիսԱխր ձեզ շատ եմ է սիրում
:
Հոպարիկս ինձ հետ լեզու ա գտնում, բայց հետս չի խոսում:
Հոպարիկս իմ մասին գիտի ամեն ինչ: Իր հետ կարող ես խոսել 100 տոկոս անկեղծ: Կարող ես պատմել ինչ ես զգում,ինչ ես ուզում, ինչից ես դժգոհ:
Ի դեպ վերջին հատկանիշից Բիձուկը զուրկ ա:
Կախարդիկս ինձ հետ լեզու ա գտնում ու հետս խոսում է:
Կախարդիկ, գիտես ինչքան եմ քեզ սիրում: Մենք ինչ-որ չափով հակապատկերներ ենք, երևի հենց էդ պատճառով դու ինձ համար անթերի ընկերուհի ես:
Քեզ հետ կարող եմ երկար փիլիսոփայել, դրանից բացի դու ձգում ու ստիպում ես լավ մտքեր հայտնել:
Բիձուկս ինձ հետ լեզու չի գտնում գտնում, բայց շարունակում է հետս խոսել:
Ուրեմն Բիձուկիս հետ առանց հռհռալու չեմ կարում խոսեմ: Անգամ ձայնը լսելուց չեմ կարում չժպտամ:Մեր լուրջ խոսակցությունները սկսվում և ավարտվում են այս նախադասությամբ.
<<Արի լուրջ խոսենք>>:
Վերջին խմբագրող՝ enna: 13.11.2013, 20:43:
keyboard (13.11.2013), Sambitbaba (20.11.2013), Smokie (14.11.2013), Արամ (13.11.2013), Վոլտերա (14.11.2013)
keyboard (13.11.2013), Sambitbaba (20.11.2013), Վոլտերա (14.11.2013)
Ասում են աստված ծիծաղում ա մարդկանց ստեղծած պլանների վրա, ըստ դրա աստված հիմա ողբում ա...
keyboard (14.11.2013), Վոլտերա (15.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ