User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ուրվականներ

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն սերունդ ունենալու է
    իր միամիտը, որ ճշմարտությունն
    ասի այնպես, ինչպես կտեսնի:
    - Բորիս Պաստերնակ

    Շուրջ 15 տարի է, որ հայությունը ձեռք է բերել անկախություն և փորձում է կերտել սեփական պետությունը: Ահա այս տարիների ընթացքում, երբ ձևավորվում են պետությունը խորհրդանշող ինստիտուտներ, ցավոք, դրանից պետության որակը չի բարելավվում: Հայ մարդը դժգոհ է իր պետությունից. բոլորը մեղադրում են բոլորին: Այսպիսի իրավիճակը ոմանք մեկնաբանում են պետության երիտասարդ տարիքով, ոմանք՝ օրենքների անկատարությամբ, մյուսներն էլ նշում են հայության դարերով սեփական պետությունից զրկված լինելու հանգամանքը: Փաստորեն, հայը սեփական պետության թշվառությունը բացատրում է ամեն կերպ, բացի հիմնականից: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով: Այսօր հայությունն արդյո՞ք դավանում է ազատության և արդարության իդեալներ:

    Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները՝ համոզվում ենք, որ նա վաղուց դադարել է հավատալ ազատության և արդարության իդեալներին և միայն հավատում ու ոգևորվում է նյութական «իդեալներով»: Այսինքն՝ ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական էլիտան, պատրաստ են զոհել ամեն ինչ՝ հանուն «կուշտ ուտելու», թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը բնական և հատուկ է ոչ միայն հայությանը, այլև բոլոր մեռնող ժողովուրդներին: Ժողովուրդները մեռնում են այն ժամանակ, երբ կորցնում են հավատի զգացումն ընդհանրապես և հավատն ազատության իդեալի նկատմամբ՝ մասնավորապես: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները նախ վերածվում են նյութապաշտ զանգվածի՝ ուստի և անընդունակ են լինում զգալ բոլոր այն արժեքների կորուստը, որոնք դուրս են նյութական ոլորտից: Մարդն իր իդեալը կորցնում է այն ժամանակ, երբ կորցնում է իդեալի նկատմամբ ունեցած զգացողությունը: Նրանք, ովքեր մեռնող ժողովուրդների մեջ փորձում են խոսել իդեալների անհրաժեշտության մասին, ենթարկվում են ծաղրի կամ լավագույն դեպքում՝ լուռ անտարբերության: Ընդհանրապես, ցանկացած ժողովուրդ՝ իր մեծամասնությամբ անհաղորդ է բարձր իդեալներին: Սակայն միշտ գոյություն ունի նաև կազմակերպված իդեալիստ փոքրամասնություն, որը համախմբվելով որոշակի բարձր իդեալների շուրջ, իր հետևից տանում է անտարբեր մեծամասնությանը: Ցավոք, այսօր հայոց մեջ չի նշմարվում կազմակերպված այն իդեալիստ փոքրամասնությունը, որն իր շուրջը համախմբելով ողջ հայությանը՝ կկարողանա մղել դեպի բարձր իդեալներ կերտելու: Համոզված եմ, որ ինչպես ողջ մարդկության, այնպես էլ հայության համար իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդեալի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը:

    Սույն գրքույկում վերոհիշյալ թեմայի անդրադարձը, հնարավոր է վիճարկելի թվա, քանի որ իդեալի դերն ու նշանակությունը հայության համար վաղուց անկարևոր է դարձել: Իսկ նրանք, ովքեր դեռ կարևորում են իդեալի դերը, ունեն իդեալի մասնավոր ընկալում: Փաստորեն, հայությանն անհրաժեշտ են ոչ միայն բարձր իդեալներ, այլև իդեալի հավաքական ընկալում:

    Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը», Երևան, 2005
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.11.2013), Ingrid (20.03.2014), Sagittarius (06.11.2013), Sambitbaba (23.11.2013), Smokie (07.11.2013), Անվերնագիր (06.11.2013)

  3. #17
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    To see a world in a grain of sand
    And a heaven in a wild flower,
    Hold infinity in the palm of your hand,
    And eternity in an hour.

    Երբեմն լրիվ անսպասելի տեղերում զարմանալի մարդկանց ես հանդիպում: Չգիտեմ, ինչ եմ ավելի շատ զգում հիմա, հիացմունք, քնքշանք, թե ինչ-որ ուրիշ բան: Մի քանի ժամը կարող է կտրուկ փոխել վերաբերմունքը մարդու նկատմամբ:

    Իրականում ես գնահատում եմ մարդկանց զգայունությունը: Իրականում ես ոչ միշտ եմ կարողանում մարդկանց հետ կիսել այն, ինչ ինձ ստիպում է զգալ:

    Ապրես: Երեկ ինձ համար լավ օր էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.11.2013), Sambitbaba (23.11.2013), Smokie (23.11.2013), Վոլտերա (23.11.2013)

  5. #18
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այստեղ կարող էր լինել հերթական տափակ աֆորիզմը

    Որը ձեր կյանքում ոչ մի տանձս էլ չէր փոխի

    Կոելիոյի, Բուկովսկու, Ռիչարդ Բախի ու մնացած տանձերի գրքերի նման

    Բայց չկա

    Շնորհակալություն ուշադրության համար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.11.2013), Jarre (29.11.2013)

  7. #19
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12 դեկտեմբերի, 2009, երազի գրառում արթնանալուց հետո
    ... ժամանակն ընդամենը դաշտ է, որտեղ մենք ցանում ենք մեր սերմերը

    Ես մերկ քայլում եմ լաբիրինթոսով, տարբեր գազաններ հարձակվում են ինձ վրա: Նրանց սպանելով հասնում եմ օղակի, որից աղջիկ է դուրս գալիս. նա սպառնում է ինձ, մարտահրավեր նետում: Ես ցատկում եմ առաջ, ոլորում նրա ձեռքը, բռնում վզից ու արդեն պատրաստ եմ մեջքը ջարդել ծնկիս, բայց հասկանում եմ, որ նա չի հարձակվում ինձ վրա ու նույնիսկ չի պաշտպանվում: Բաց եմ թողնում, աղջիկը գրկում է ինձ, համբուրում: Ասում է, որ ես պետք է փախչեմ, քանի դեռ նրա քրոջ քույրը չի գտել ու սպանել ինձ: Ես նրան բաց եմ թողնում ու վազում:

    Ես ամրոցում եմ, ինչ-որ մարդիկ հարձակվում են նրա վրա: Ամրոցը կառուցված է դատարկության մեջ լողացող հողի կտորի վրա: Հարձակվող մարդիկ ծնվում են հենց դատարկությունից: Ես հսկա ցատկերով ամրոցի պատից պատ եմ թռնում, հրում մագլցողներին ներքև: Երբեմն հարվածում եմ իմ Կամքով՝ հրացանի կրակոցի ազդեցություն է թողնում: Հայտնվում է պաշարման տեխնիկա, բայց ես մոխրագույն դատարկությունից մոխրագույն հրեշներ եմ ստեղծում (փիղ ու սարդ), որոնք դրանք կուլ են տալիս: Մարդիկ շարունակում են հարձակվել, բայց անզոր են: Երբ ես դա հասկանում եմ, սկսում եմ սկսում եմ ծիծաղել, ծիծաղն արձագանքում է դատարկության մեջ: Հարձակվողները վախեցած հետ-հետ են գնում:

    Ես հասկանում եմ, որ ամրոցն ընդամենը զոհասեղան է ինձ, ու հարձակվողները՝ զոհեր իմ զոհասեղանին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.11.2013), enna (29.11.2013), Ingrid (20.03.2014), Sambitbaba (29.11.2013), Արէա (29.11.2013), Նաիրուհի (16.12.2013), Վոլտերա (16.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.11.2013)

  9. #20
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կարծում էի, որ դուք բոլորդ ինձնից երկար կապրեք: Գնա խաղաղությամբ, ընկեր: Չգիտեմ, թե վաղն ինչպես եմ նայելու դագաղի մեջ պառկած մարմնին ու ինքս ինձ համոզելու, որ դա դու ես: Քիչ մարդիկ կհասկանան, որ քո փոխարեն կարող էի ես լինել: Ու ես քեզ հասկանում եմ, ու չեմ դատապարտում: Դրանից ավելի հեշտ չի դառնում, ապ:

    Մենք հուսահատ ժամանակներում ենք ապրում, գիտեմ: Բայց որ նայում էի քեզ, Արթուրին, Գայանին, Արևիկին, Մերիին, Ինեին, Հոսոյին, Սամոյին, Դատարկին, Անահիտին ու մնացած մեր վանաձորցիներին, գիտե՞ս, մտածում էի, որ հույս կա: Մտածում էի, որ գոնե դուք երբեք չեք հուսահատվի:

    Ներսումս ինչ-որ բան կոտրվել է:

    Սկզբունքային:

    Ազատ:

    Միայնակ:

    Գնա խաղաղությամբ, ընկեր:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.12.2013), Sambitbaba (15.12.2013), Դատարկություն (15.12.2013), Նաիրուհի (16.12.2013), Ուլուանա (20.12.2013), Վոլտերա (16.12.2013)

  11. #21
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամոյի մահանալու գիշերը (դեռ չգիտեի) չէի կարողանում քնել: Դուրս եկա ծխելու 3-ի կողմերը, տակի հարկից շան ձայն լսեցի: Մտել էր միջանցք, պառկել հարևանի դռան փալասին, որ չսառեր քնի մեջ: Ես էլ, որ փողոցում էի ապրում, երբեմն այդպես էի անում:

    Վերադարձա տուն, մի երկու դոլմա վերցրեցի, փաթաթեցի անձեռոցիկի մեջ, իջեցրի մոտը: Սկզբում հենց ինձ նկատեց՝ փորձեց փախնել, հետո տեսավ, որ չեմ գոռում, հարվածում, հետապնդում, դոլմայի հոտն էլ զգաց, հասկացավ, որ իրեն կերակրելու եմ եկել:

    Կերավ՝ անձեռոցիկն էլ հետը:

    Ծխեցի, հետո բարձրացա վերև: 5-ի կողմերը նորից դուրս եկա, երկրորդ անգամ չկերակրեցի, որ սովորություն չդարձնի. իմ ոչ բոլոր հարևաններն այդքան հանդուրժող կլինեին: Միջանցքում կեղտոտել էր՝ ավել-սավոկ կար, մաքրեցի, լցրեցի աղբը: Ո՞ր փոքրոգի ապուշը կարող էր նման մանրուքի համար շան վրա բարկանալ, քշել:

    Աշխարհն անարդար է: Մենք փափուկ անկողին ունենք, տաք թիթիզ ուտելիքներ, տրանսպորտի միջոցներ: Իսկ լիքը կատուներ, շներ ու մարդիկ մի կտոր հացի համար կռիվ են տալիս: Մարդիկ դեռ ոչինչ, իրենք հավասար հնարավորություն ունեին մեզ հետ: Բայց կատուներն ու շները, որոնց համար հասարակ փողոց անցնելը մահացու վտանգ է: Ու ինչ-որ մարդիկ հավատում են, որ իրենց վերացնելը խնդրի լուծում է:

    Բայց ոչ ոք չի հասկանում, որ երկիրը **ի է հենց այն պատճառով, որ իրենց նման ******ներ գոյություն ունեն՝ հեշտ, դաժան, սառը լուծումներ կայացնող, ու իրենց լավ մարդ զգացող: Ու տարբերություն չկա այդ համբալների ու իրենց հայհոյած օլիգարխների միջև. պարզապես իրենք օլիգարխի աչքերում նույն փողոցի շունն են:

    ...

    Մեկը կա՝ իր օրագիրը կարդում եմ, որ տեսնեմ հո իմ մասին հերթական կեղտոտությունը չի գրել Զվարճանքի համար, իհարկե: Անցյալից կտրվի, ջանե, դու վաղուց արդեն իմ բանջարաբոստանին չես: Ի նկատի ունեմ, իմ կյանքում եթե ինչ-որ դեր ունես էլ, ապա այն կոչվում է «կենցաղային անախորժություն»:

    ...

    Ջան, շատ եմ քեզ կարոտում: Տեսել եմ, որ մի քանի անգամ զանգել ես, կամ թաղման հարցերով էի, կամ ականջակալներով, հեռախոսիս քարտի ժամկետն էլ նորից վերջացել է: Ավելի վատ՝ հեռախոսս օֆիսում եմ մոռացել երեկ: Կարիքդ շատ եմ զգում: Քեզ լավ նայի:

    ...



    ...

    Մի հատ էլ կոֆե, ու հաշիվը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.12.2013), erexa (20.12.2013), Sambitbaba (21.12.2013), Smokie (30.12.2013), Վոլտերա (03.02.2015)

  13. #22
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ՝ կցանկանայի միանալ ցավակցություններին, որոնք ուղղված են Վոլգոգրադում ահաբեկչական գործողությունների զոհ դարձած անձանց ընկերներին ու հարազատներին:

    Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ Պուտինի ռեժիմը ռուսաստանում դարձել է նույն պատուհասը, միգուցե նույնիսկ ավելի մեծ աստիճանի, ինչ Հայաստանում մեր սեփական քրեաօլիգարխիկ ռեժիմը:

    Էական տարբերությունն այն է, որ մեր ռեժիմի իրականացրած ռեպրեսիաներն ավելի շատ լակոտություններ են հիշեցնում ու խոսում դրանք իրականացնողների ցինիկ, լակոտական էության մասին, այն դեպքում, երբ ռուսաստանում դրանք կրում են համակարգային բնույթ ու կարող են վերադառնալ Ստալինյան ժամանակներին:

    Վոլգոգրադի տեռորիստական ակցիան շատ տխուր իրադարձություն էր: Նամանավանդ ինձ համար, որ երբեք չեմ արդարացրել խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական մեթոդների կիրառումն ու քննադատել եմ նույնիսկ հայկական նման կազմակերպություններն, անկախ իրենց նպատակներից:

    Ինչևէ, պարզվում է, որ «Единая Россия» կուսակցության պատգամավոր Եվգենի Ալեքսեևիչ Ֆյոդորովի համար սա առիթ է զառանցել, փորձել պանիկա սկսել ժողովրդի մեջ ու քարոզել... օգտագործել ահաբեկչության փաստը Պուտինի այլախոհների («հինգերորդ շարասյունների», ինչպես նա է որակում այդ մարդկանց) նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնել: Նա կոչ է անում ինչպես իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների, այնպես էլ հասարակ քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների:

    Մեջբերում եմ Ֆյոդորովի հարցազրույցն ամբողջությամբ:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.12.2013), enna (11.01.2014), Sambitbaba (01.01.2014), Skeptic (02.01.2014), Աթեիստ (31.12.2013), Տրիբուն (31.12.2013)

  15. #23
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    How long
    Is the pattern going to speak for you
    How far can your voice reach
    Your song below the night
    From my view
    I can see you
    Shudder where you are standing
    In the vision
    Cyan blue

    Now
    October
    This time you won't be needing me

    Իրականում ես թքած ունեմ բարեմաղթանքների ու տարվա իբր թե փոխվելու վրա: Ամեն ինչ լինելու է, ինչպես եղել է: Մեխանիզմը պտտվելու է, ոլորվելու, փշրելու մեզ բոլորիս:

    Ում դա դուր կգա, կամ ով դրանից կփախչի, ապագա կունենա:

    Ես ապագա չունեմ: Ինձ կենդանի պահող ուժը չարախնդությունն է:

    Երբ բոլորը տոնում էին, ես կախաղանի պես վզիս էի փաթաթել տոնածառի փայլը, որպեսզի շինծու ուրախության մեջ քո մահն անկեղծ մի կետ լինի:

    Ես ինձ հետ դեռ տանում եմ իմ մահացած ընկերների դագաղները:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 02.01.2014, 01:28:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (02.01.2014), erexa (02.01.2014), Freeman (04.01.2014), Lílium (08.01.2014), Ruby Rue (04.01.2014), Sambitbaba (02.01.2014), Skeptic (02.01.2014), Աթեիստ (08.01.2014), Արամ (02.01.2014), Արէա (02.01.2014), Դատարկություն (03.01.2014), Մինա (10.01.2014), Մուշու (28.06.2014), Նաիրուհի (02.01.2014)

  17. #24
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ քեզ լավ երգ են ցույց տալիս որ լրիվ նորություն է ու ականջներով օրգազմ ես ապրում.

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (04.01.2014), Freeman (04.01.2014), Sambitbaba (06.01.2014), Դատարկություն (09.01.2014)

  19. #25
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես առանձնապես չեմ հարգում հիմար մարդկանց ու սովորաբար դեմքին ասում եմ՝ դու հիմար ես: Բայց առավել չեմ հարգում այն մարդկանց, ովքեր դրանից հետո գալիս են իրենց «վույ բալա ջան, նեղացրե՞լ են քեզ, դու շատ խելոք ես, ձյաձյան քըխ է»-ներով: Այդքան բարի եք՝ գնացեք անվճար արյուն հանձնեք որպես դոնոր: Ձեր արածը բարություն չի, դուք պարզապես նպաստում եք աշխարհում հիմարության տարածմանը: Ուզում եք լավություն անել մարդուն՝ ստիպեք, որ աճի, ոչ թե խրախուսեք նրա ուղեղի դատարկությունը:

    Ուղիղ սահման կա բարության և անողնաշարության միջև: Ու տվյալ դեպքում ձեր արածը ոչ թե բարություն է, այլ անողնաշարություն:

    Օրինակ, ես չէի հասկանա ու կքննադատեի այն մարդուն, ով քաղցկեղով հիվանդ մարդուն հիշեցներ, որ շուտով մահանալու է: Բայց սա այդ դեպքը չի, էլի: Քաղցկեղը կամ երկարակեցությունը մարդկային արժեք չեն ու սովորաբար մարդու կամքից անկախ են: Բայց ամեն մարդ պատասխանատու է սեփական հիմարության համար:

    Ու նույնիսկ վերևում նշված դեպքում ես չէի սկսի խաբել քաղցկեղով հիվանդ մարդուն, թե ինքն իրականում հիվանդ չի ու երբեք չի մահանալու: Պատկերացրեք՝ ինչ ապուշ բան կլիներ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (01.06.2014), Sambitbaba (06.01.2014), Աթեիստ (08.01.2014), Արէա (04.01.2014), Հայկօ (04.01.2014), մարդագայլուկ (01.06.2014), Մինա (10.01.2014)

  21. #26
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ մեղք ունեմ, որ չեմ ուզում իմ լսած երգերը գցել նույն թեմայում, որտեղ ուրիշները ռեպ, ռաբիս ու պոպսա են գցում: «Բոլորի համար նախատեսված» ֆորումը միշտ էլ կունենա խնդիր՝ լիքը բան կա, որ դու չես պատրաստվում քննարկել մարդկանց հետ, ովքեր, այլ կերպ դա չանվանենք, այդ աստիճանի ռադիկալ տարբերվում են քեզանից ու ի վիճակի չեն քեզ որևէ կերպ հասկանալ:

    Երբ Ա մարդը, որին դու խելացի ես համարում, իբր թե խելոք թեմա է քննարկում մի Բ մարդու հետ, որն իր ինտելեկտով շշի խցանին ավելի մոտ է, քան քեզ, մի հատ էլ սոլիդարություն է հայտնում, համաձայնում, բան: Ըխք:

    Երբ երկու մարդ մանկապարտեզի մակարդակի վրա ինչ-որ բան են քննարկում: Եթե ինչ-որ բան հետաքրքիր է, միգուցե նախ ուսումնասիրես, հետո կարծիք հայտնես: Չէ, մարդիկ համարում են, որ եթե իրենց գլխում խելոք թվացող միտք է ծագել, ապա դա իրենց հանճարի ապացույցն է:

    Nihil novi sub sole, եթե մի բան մտածել ես, ուրեմն հավանական է՝ քեզանից առաջ էլ լիքը մարդիկ դրա մասին մտածել են, ու երևի նրանցից մի քանիսը դրան ավելի շատ ժամանակ ու ջանք են հատկացրել, չխոսենք ավելի պատրաստված լինելու մասին: Չեմ ասում՝ հալած յուղի պես ընդունել իրենց ասածը, ընդհակառակը, քննադատել ու վիճել, բայց ոչ խելոք դեմքի արտահայտությամբ քննարկել մի բան, որը մի շաբաթից կարող է քեզ պրիմիտիվ թվալ, եթե ցիկլիկ մտածելակերպի զոհ չդառնաս ու չորոշես, որ հարցը պատասխան չունի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.01.2014), Ingrid (20.03.2014), Lílium (08.01.2014), Sambitbaba (08.01.2014), VisTolog (10.01.2014), Աթեիստ (08.01.2014), Մինա (10.01.2014)

  23. #27
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Երբեք մի եղիր դիտորդ անարդարության կամ հիմարության նկատմամբ: Դու լռելու լիքը ժամանակ կունենաս՝ գերեզմանում»:

    Քրիստոֆեր Հիտչենս
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.01.2014), enna (11.01.2014), Freeman (10.01.2014), Smokie (11.01.2014), VisTolog (10.01.2014), Մինա (10.01.2014), Նարե91 (10.01.2014), Վոլտերա (10.01.2014)

  25. #28
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ ընկավ իր տեղը:

    Մարի, կներես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.01.2014), Աթեիստ (10.01.2014), Վոլտերա (10.01.2014)

  27. #29
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ «հայ կնոջ կերպարի» ու դրան «հարիր/անհարիր» բաներից: Հայ կնոջ կերպարն, իրականում, նշանակում է երկու բան. ռացոնալ բացատրությամբ՝ այն բոլոր հայ կանանց հավաքական կերպարն է: Տարածված ընկալմամբ այն ստերեոտիպ է ու բանավեճի տեսանկյունից ընկնում է արգումենտացիայի «no true Scotsman» սխալ ձևի տակ: Այլ կերպ ասած, ինչ-որ մարդիկ ստեղծում են հայ կնոջ իրենց սուբյեկտիվ ընկալմամբ իդեալականացված պատկեր ու փորձում են այն պարտադրել բոլորին: Իրականում ստատիկ «հայ կին» հասկացություն գոյություն չունի: Ամեն կին առաջին հերթին անհատ է՝ իր անհատական առանձնահատկություններով, արժեքներով, նպատակներով, սեփական կյանքով: Ինչպես ես, դու կամ ցանկացած այլ մարդ: Ու եթե ինչ-որ մեկը համարում է, որ կինն, անկախ ազգությունից, մարդ չի, կամ մարդ է, բայց ոչ ամբողջությամբ, թող փորձի վիճարկել իմ բերած դրույթը:

    Ինչ վերաբերում է «ավանդական արժեքներին», ապա դրանք նույնպես ստերեոտիպային հավաքական հասկացություններ են: Հայկական արժեքները կտրուկ տարբեր են եղել պատմության տարբեր պահերի: Մենք ունեցել ենք Աստարտեի/Աստղիկի տաճարներ հեթանոսական շրջանում, ինչից կարելի է հանգիստ հետևություն անել, որ այնտեղ եղել է ռիտուալային մարմնավաճառություն: Քրիստոնեական շրջանից պատրիարխալ մտածելակերպն ավելի և ավելի է ամրապնդվել մտածողական մոդելի մեջ, քանի որ աբրահամյան բոլոր կրոնները կնոջը համարում են երկրորդ կարգի, թերի մարդ: Գումարվելով սովետական շրջանի սեռական կոմպլեքսների հետ, ժամանակակից «ավանդական արժեքները» դարձել են խիստ սելեկտիվ երևույթ՝ գրեթե ամբողջությամբ կապված գենդերային դերերի ու սեռական կյանքի սահմանափակման հետ: «Ավանդական արժեքների» այս տարածված ընկալումը փորձում են շահարկել ինչպես աջ-պահպանողական, նացիոնալիստական-նացիստական թևերը ներառող քաղաքական ուժերը, այնպես էլ կրոնական կազմակերպությունները. ինչպես ՀԱԵ-ն, այնպես էլ այլ քրիստոնեական ու մահմեդական կառույցներ: Իրականում եթե ՀԱԵ-ն հանկարծ դադարեցներ իր պայքարն այլ քրիստոնեական կառույցների հետ ու միասին ճակատ կազմեր, մենք շատ ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնեինք:

    Ծնողկոմիտեն, իր հերթին, սիտուատիվ կառույց է: Այն չունի գաղափարական հենք, որն իրեն երկարակեցություն ապահովի, բայց ունի ֆինանսական ու մարդկային ռեսուրս ու ներքին կազմակերպվածություն: Ծնողկոմիտեն ներկայումս իր քարոզարշավում շատ ավելի հաջողակ է, քան նրանց դեմ պայքարողները: Ծնողկոմիտեն ազատ աղավաղում է փաստերը, ատելություն է քարոզում, ու դրանից իրենց էֆեկտիվությունն աճում է, ոչ թե նվազում: Ինչու՞:

    Որովհետև ծնողկոմիտեն գործում է մարդկանց մտածելակերպի զգայական կողմի վրա: Այն շահարկում է մարդկանց անվստահությունը սեփական ապագայի ու արտաքին քաղաքական ուժերի նկատմամբ: Այլ կերպ ասած, ծնողկոմիտեն խաղում է մարդկանց վախերի վրա, իսկ վախը դեռ քարի դարից եղել է միավորող ուժ: Վախեցած մարդիկ միավորվում են, որպեսզի պայքարեն արտաքին վտանգի դեմ, լինի այն իրական թե մտացածին: Դրա համար էլ ոչ մի տրամաբանական ապացույց, ոչ մի հերքում այնքան էֆեկտիվ չի լինի, ինչքան հասարակ «ամերիկացիները ֆրանսիային հարկադրում են երեխաներին գեյ դարձնել» ֆրանսիացի ռադիկալ աջերից ծագող ռուս պրոպագանդիստական մեքենայի տարածած սուտ լուրը:

    Այլ կերպ ասած, քանի դեռ մարդիկ ստացվող ինֆորմացիան անալիզի ենթարկելու, վիճարկելու ու սեփական կարծիք կազմելու ունակություն չունեն ու իրենց թույլ են տալիս առաջնորդվել զգայական կողմով, մասնավորապես՝ վախերով, ծնողկոմիտեի էֆեկտիվությունը չի նվազելու, ինչքան էլ մենք տրամաբանենք, հերքենք:

    Ի վերջո, սերը երբեք չի եղել մարդկանց միավորող ուժ: Նույնիսկ թաղումներին մարդկանց մի տեղ է հավաքում մահվանից կոլլեկտիվ վախը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.01.2014), enna (11.01.2014), Ingrid (20.03.2014), ivy (10.01.2014), Skeptic (11.01.2014), Աթեիստ (10.01.2014), Անվերնագիր (10.01.2014), Հայկօ (10.01.2014), Վոլտերա (10.01.2014), Տրիբուն (10.01.2014)

  29. #30
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ երաժշտություն.

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.01.2014), Sambitbaba (11.01.2014)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •