User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ուրվականներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ուրվականներ

    Ընդհանուր առմամբ, սովորաբար նման բաները ծանր եմ տանում, ու այս անգամ տարօրինակ թեթև էր: Հետո հասկացա, որ գիտեմ, թե կոնկրետ քանի ամիս է անցել:

    Երևի պատճառն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ Հաուսի 5-րդ սեզոնի «Emancipation» սերիան էի նայել, ու երեխաներին հենց տեսա՝ համարյա ճանաչեցի: Աչքերս լցվեցին:

    Դրա համար էլ, երբ խոսեցինք, պինդ էի:

    Սովորաբար նման խոսակցությունների դեպքում ես արագ եմ կոտրվում: Եթե ինչ-որ մեկը կարողացել է այդ աստիճան մոտիկ լինել ինձ հետ, ես երևի ամբողջ կյանքում սրտից ու ուղեղից փափուկ լինեմ իր նկատմամբ: Այս անգամ ամեն ինչին դիմացա, սարկազմին էլ, մեղադրանքներին էլ:

    «Կարոյի հետ էի խոսում, ասում էր՝ ինձնից հետո ութ հոգու փոխել ես»:

    «Իրականում՝ շատ ավելի, Արև»:

    Եթե քեզ համար դա նշանակություն չուներ, ի՞նչ իմաստ ուներ Կարոյի միջոցով (գրողը քեզ տանի, Կարո, ու դու ընկեր ես կոչվում) իմ անձնական կյանքը փորփրել: Եթե ուներ, ինչու՞ մի տարի առաջ չէիր ասում:

    Ցանկացած դեպքում, դու ինձնից լավ գիտես, որ երկուսս էլ վերադարձող տեսակին չենք պատկանում:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.08.2013), Freeman (07.08.2013), Moonwalker (07.08.2013), Sambitbaba (31.10.2013), Yevuk (14.08.2013), Արէա (07.08.2013), Նիկեա (07.08.2013), Վոլտերա (07.08.2013)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբևէ ցանկացե՞լ ես սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

    1տ DXM-ի ազդեցության տակ պառկած ես բազմոցին: Բոլորը մտածում են, որ դու չկաս:

    Անունները փոխված են՝ մեղավորներին պաշտպանելու համար:

    Աշոտի կյանքում, ինչքան իրեն գիտես, «սև շրջան է»: Այսօր նա փորձում է ֆլիրտ անել Գայանեի հետ: Վաղոն նրա ամենամոտիկ ընկերն է:

    Վաղոն կարծես թե ուրախ է, որ Աշոտի մոտ ինչ-որ բան ստացվում է: Քաջալերում է:

    Անջատենք էմպատիկ կորրեկցիան (կբացատրեմ, թե ինչ է): Ամեն անգամ, երբ Աշոտը մոտենում է Գայանեին, Վաղոն հայտնվում է իրենց կողքը, կատակներ անում, ուշադրությունը շեղում իր վրա: Տարօրինակ օրինաչափությամբ:

    Վաղոն համարում է, որ աշխարհն իր նկատմամբ անարդար է: Նա նախանձում է Աշոտին, չնայած իր անձնական կյանքը շատ ավելի լավ ստատուսում է: Իր ընկերուհին այդ օրն իրեն ցրել է ու չի եկել:

    DXM-ի ազդեցության տակ արթնացած պարանո՞յա: Միգուցե: Բայց տեսնենք:

    Էմպատիկ կորրեկցիան տականք երևույթ է: Երբ մարդու մասին պատկերացում ունես, սկսում ես նրա արարքները մեկնաբանել ըստ այդ պատկերացման: Ու հաճախ նաև ուղղորդել նրա արարքները, լրացնել նրա խոսքերն այնպես, որ նա բոլորի համար դառնում է այնպիսի մարդ, ինչպիսին դու նրան պատկերացնում ես:

    Դրա համար էլ կարևոր է սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

    Վաղոն իրեն լքված է զգում, սկսում է լաց լինել, բռունցքով հարվածել պատին: Այժմ նա բոլորի ուշադրության կենտրոնում է: Բոլորը պատրաստ են ենթարկվել նրա քմահաճույքներին: Ես անշարժ պառկած եմ բազմոցին:

    Правда или действие են խաղում: Վաղոն իր ցանկություններով փորձում է ստորացնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի հագուստը հանել և այլն: Ես խեղկատակի կերպարի մեջ եմ մտել. խեղկատակին ամեն ինչ կարելի է: Հարամում եմ Վաղոյի բոլոր ցանկությունները: Երբ ալկոհոլն ու անհամբերությունը կանեն իրենց գործը, նա բացահայտ կխաղա:

    Ամեն անգամ, երբ Վաղոն բորբոքվում է, ես կատակում եմ, բոլորին ծիծաղեցնում, ու նա ստիպված է հաշտվել իրավիճակի հետ: Որպեսզի մարդիկ խաղան, պետք է համապատասխանել իրենց տրամադրությանը:

    Վերջապես: Վաղոն Աշոտին ասում է իր ցանկությունը. հանիր Գայանեի վերնազգեստը: Եթե անհրաժեշտ լինի՝ ուժով:

    Լռություն է տիրում: Չլսված, անընդունելի ցանկություն է: Բայց խաղի ռիտուալը սրբության պես պահպանվում է: Ի՞նչ անել:

    Ես սահում եմ Գայանեի կողմն ու ականջին ասում՝ վստահիր Աշոտին, նա քեզ չի վնասի:

    Մի փոքր դրանից առաջ Աշոտը մրսող Գայանեի ուսերին էր գցել իր վերարկուն: Այժմ նա մոտենում է, վերարկուն վերցնում ու ասում.

    - Ներեցեք, մադմուազել, բայց կարծում եմ՝ այս վերարկուն այլևս ձեզ չի պատկանում:

    Ես առաջինն եմ ծափահարում: Մնացածը միանում են ինձ:

    Վաղոն բողոքում է, սկսում է գոռալ, բայց ես իմպրովիզացիա եմ անում The Mask ֆիլմի միջի Cuban Pete-ի պարը, որին բոլորը միանում են, սկզբում գրեթե հարկադրաբար՝ նաև Վաղոն:

    Վարագույր:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.08.2013), Arpine (16.08.2013), enna (07.08.2013), Freeman (07.08.2013), Ingrid (20.03.2014), Moonwalker (07.08.2013), Sambitbaba (23.11.2013), Արէա (07.08.2013), Վոլտերա (07.08.2013)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.08.2013), Ingrid (20.03.2014), Sambitbaba (23.11.2013), Արէա (07.08.2013)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    26 Մայիսի, 2012
    երեկ


    Էլի հանդիպեցինք, ձևացրեց, թե ոչ մի բան էլ չի եղել: Ի նկատի ունեմ՝ ընդհանրապես ոչ մի բան մեր միջև: Նյարդային էի, խոսեց ինձ հետ, ասաց, որ ինձ տարօրինակ եմ պահում:

    Չէի կարողանում աչքերի մեջ նայել, գիտեի, որ իմ բարկությանը ոչ մի կերպ չի արժանացել: Պարզապես չէի ուզում բաց թողնել: Անզորության զգացողությունն ինձ կոտրում է:

    Հասուն բան կլիներ պարզապես բաց թողնել, բայց ես նույնիսկ կորստի զգացողությունը չեմ ուզում բաց թողնել: Ուրիշ երեխաներ ունենալու միտքն անտանելի է, թեկուզ իմ սեփական, չեմ կարող խաղալ նրանց հետ ու ձևացնել, թե դա ընդամենը կրկնություն չի մի բանի, որ ապրել եմ:

    Երևի վերջերս սենտիմենտալ եմ դառնում:

    Համարենք սա նամակ, որը ես քեզ երբեք չեմ ուղարկել: Ուզում էիր ինձ ավելի լավ ճանաչել, հիշու՞մ ես: Մի օր երևի դրա հնարավորությունն ունենաս: Սիրում եմ, ներիր ամեն ինչի համար:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.08.2013), Ingrid (20.03.2014), Moonwalker (07.08.2013), Sambitbaba (23.11.2013), Yevuk (14.08.2013), Արէա (07.08.2013), Նաիրուհի (07.08.2013), Նիկեա (07.08.2013), Վոլտերա (07.08.2013)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ուրվականներն իմ ճանաչած բոլոր մարդկանց անդրադարձումներն են իմ մեջ: Միշտ կանգնած մեջքիս հետևում, մինչև հետ չնայեմ. հենց նայում եմ, կորում են: Մի մասն այնքան աննշան են, որ երևի միայն երազում զգամ իրենց մոտիկությունը:

    Կան այնպիսիք, որ պակաս իրական չեն, քան ձեր իրականությունը: Կարևոր մարդիկ, ովքեր կամ հասցրել են մահանալ, կամ դեռ չեն հիասթափեցրել:

    Ամեն ուրվական իրականում դուռ է դեպի իմ կյանքի մի հատված, որ ինձ թանկ էր: Բռնում եմ ձեռքն ու վերապրում ամեն ինչ:

    Ես այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում: Ավելի լավ է նայել հետ, տեսնել այն, ինչ արդեն եղել է, ու դրանով արդեն անբաժանելի է: Ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ ամենը: Իսկ եթե խլի հիշողություններս, ինձ համար արդեն մեկ կլինի:

    Ու ես երբեք մենակ չեմ:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (13.08.2013), Moonwalker (07.08.2013), Sambitbaba (23.11.2013), Արէա (07.08.2013), Նաիրուհի (07.08.2013), Նիկեա (07.08.2013), Վոլտերա (07.08.2013)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    "The ghosts of the past speak to all who will listen." ~The Crow
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (13.08.2013), Freeman (09.08.2013), Ingrid (20.03.2014), Sambitbaba (23.11.2013), Վոլտերա (09.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •