User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 88 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Ուրվականներ

  1. #76
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք է ֆիքսել, մեխի նման խփել սեփական գլխի մեջ

    մի հետաքրքրվիր այն մարդկանց կյանքով, ովքեր քո կյանքի մասը չեն կազմում: Դու այլևս պատասխանատու չես իրենց համար: Թող կոտորվեն, այրվեն կապույտ կրակով, գլուխները պատով տան, և այլն: Դա քո գործը չի, քո պատասխանատվությունը չի: Դու ոչ միայն չես կարող, այլ նաև իրավունք չունես փորձել պաշտպանել այդ մարդկանց: Իրենք քո իրավասությունից դուրս են:

    Ու մեկ էլ, դադարեցնել կարդալ նախկինների օրագրերը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2015), enna (11.02.2015), Two-Face (16.02.2015), Վոլտերա (11.02.2015)

  3. #77
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Սենց էլի: Ավելորդ մռայլություն չմտցնենք իրավիճակի մեջ:

    Երևի իմ ճակատին գրված է, որ իմ կյանքում միշտ պիտի այդ անունով մարդ լինի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (15.02.2015)

  5. #78
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.04.2015), Հայկօ (10.04.2015), մարիօ (10.04.2015), Վոլտերա (24.05.2015)

  7. #79
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ մի ժամից նստում ենք Մուստանգն ու հայդա Թբիլիսի: Հաշվի առնելով, որ ես ահավոր երկար երկրից դուրս չեմ եկել, ահագին ոգևորված եմ: Ափսոս՝ ծով չեմ տեսնի: Էս էլ ճանապարհորդության սաունդտրեկ.

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.07.2015)

  9. #80
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի ստեղծագործողի անկյուն մտա

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.01.2017), Աթեիստ (27.01.2017), Վիշապ (28.01.2017)

  11. #81
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.02.2017), Աթեիստ (14.02.2017)

  13. #82
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    The Hobbit-ի երրորդ սերիան էին ցույց տալիս հեռուստացույցով: Հիշում եմ, որ Չուկն ասում էր՝ երբ երկրորդ ու երրորդ մասերը դուրս գան, ամեն ինչ իր տեղը կընկնի:

    Ինքը, կարելի է ասել, ճիշտ էր՝ ամեն ինչ իր տեղն ընկավ: Այն իմաստով, որ աղբ տրիլոգիան աղբ ավարտ ունեցավ: Որոշակի վստահությամբ կարող եմ ասել, որ Պիտեր Ջեքսոնն իմբեցիլ է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #83
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայադերի օրագիրը, 23 մարտի, 2017

    Այս քաղաքն ինձանից վախենում է: Ես տեսել եմ նրա իրական դեմքը: Փողոցներն ընդամենը լայն ջրորդաններ են, ու ջրորդանները արյունով են լցված, ու երբ կոյուղին վերջապես մակարդվի, բոլոր պորտաբույծները կխեղդվեն: Իրենք սեքսի ու սպանության կուտակված գարշանքը կփրփրի իրենց գոտկատեղերից վերև, ու բոլոր պոռնիկներն ու քաղաքական գործիչները կնայեն վերև, ու կգոռան՝ փրկի՛ր մեզ:

    Ու ես ներքև կնայեմ ու կշշնջամ. «Ոչ»:

    Նրանք ընտրություն ունեին, բոլորը:

    Այո, ես Ռորսչախ եմ ցիտում, որովհետև մոտս փոքրիկ հոգեբանական ճգնաժամիկ է:

    Ընդհանուր առմամբ, Հայաստանում շատ մարդկանց նկատմամբ ես նողկանք եմ ապրում: Հայաստանում սեքսը կեղտոտ, թաքուն, ամաչելու բան է, եթե հաշվի չառնենք որոշ փակ խմբեր, որոնք ինքնաիզոլացվել են այդ ամբողջ կեղտից: Ու նույնիսկ նրանք թաքնվում են:

    Մտեք Vkontakte-ի ցանկացած հայկական սեքսի ուղղությամբ հանրություն: Մտեք ցանկացած պոռնոսայտի իբր թե կամ իրականում հայկական ծագմամբ տեսանյութի մեկնաբանությունների բաժինը: Նայեք «մաքուրով ուզելու» ու «ոչ մաքուրով ուզելու» գաղափարներին, նայեք կարմիր խնձորի ու «անարատ կույսի» գաղափարներին:

    Կեղտ, թարախ, գարշանք՝ թաքնված գեղեցիկ բառերի տակ:

    Երբ տեսնում ես ինչ-որ տեղ հրապարակված ծանոթ մարդու մերկ լուսանկարները, որոնք հաստատ հանրության առաջ հայտնվելու համար չէին նախատեսված: Երբ կանխում ես ինչ-որ մեկի (կամ մի քանիսի) նման լուսանկարների հրապարակումը, բայց այդ մարդկանց չես կարող զգուշացնել, քանի որ իրենք քեզանից էլ ինչ-որ կեղտոտ մոտիվացիա կակնկալեն, ինչ-որ վտանգ:

    Կեղտը, թարախը, գարշանքը ոչ մեկին անբիծ չեն թողել՝ վարակելով անվստահությամբ, վախով, ամոթով:

    Հասարակությունը հիվանդ է:

    Ու ես այն մարդը չեմ, որ կարող է հասարակություն բուժել: Միակ բանը, որ կարող եմ անել, ինձ ավելի փակելն է, որ այդ կեղտը, թարախը, գարշանքն ինձ նվազագույնս կպնեն: Մոռանալ մարդկանց մասին: Ու վախենամ նրանց համար, ովքեր դեռ անգիտության քնի մեջ են, ու դեռ կարող են գնահատել կյանքի փոքրիկ լուսավոր կողմերը:

    Շանտաժիստներ, բռնաբարողներ, վրեժ լուծելու համար պատվի ամեն կանոնից ցածր իջնելու ընդունակ մարդիկ, մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ շպրտել հիվանդ հասարակության դատին՝ հենց այնպես, փառքի հինգ վայրկյանի համար:

    Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե հասարակության մեջ չլինեին լավ մարդիկ: Մարդիկ, ովքեր ավելիին են արժանի, բայց ստանում են այն, ինչ կա:

    Իրականությունը չունի արդարության հասկացություն, այն մենք ենք պարտադրում իրականությանը: Ու մեծամասնության արդարությունը կեղտոտ, թարախակալած ու գարշահոտ դիակ է՝ դուրս հանած իրոք ամոթալի պատմության գերեզմանոցից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.03.2017), Աթեիստ (23.03.2017), Արէա (23.03.2017), Հայկօ (23.03.2017), Վոլտերա (23.03.2017)

  16. #84
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վասպուր Ղույումչյան անունը ձեզ ծանո՞թ է: Իսկ PsychoMed կենտրո՞նը:

    Նախ սույն սուբյեկտի կուսակրոն հովվերգությունից ցիտատ մը անենք.

    Կուսական ճերմակ պատմությամբ,
    Հարատև հետքն եք մեր տան,
    Հպարտ ենք մաքրությամբ պարզությամբ,
    Որ բխում է հայացքից Ձեր անձայն։

    Միշտ եղել եք արժեք մեզ համար,
    Պարտավոր ենք պահել ազգովի
    Մեր սպիտակ ու անպիղծ ապագան,
    Բարձրացնենք այդ արժեքը մեր տան:

    Չէ որ անբարոն միշտ էլ կա,
    Չէ որ անարգող միշտ էլ կա.
    Չէ որ մեր սեփական հողում
    Մեզ տրորող առանց այն էլ կա:

    Եկեք միանանք մաքրությամբ,
    Եկեք մաքրվենք հեզությամբ,
    Եվ փայլենք ինչպես միշտ ի մահ...
    Վասպուրը նաև գիրք է գրել՝ «Ամուսնանալու արվեստը», որով սովորեցնում է ձեզ ամուսնանալ, բնականաբար.

    https://www.tomsarkgh.am/hy/event/28...-շնոր.html

    Նաև թրեյնինգներ է անց կացնում՝ «Ինչպես չխաբվել տղամարդուց» խորագրով.

    https://www.facebook.com/events/1872508259695110/

    Սատանեն ասում է՝ ջհանդամը 2000 դրամը, գնամ թրեյնինգը հարամ անեմ, բայց զահլա կա՞ որ

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #85
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ես անհետանամ, ոչ մի բան չի փոխվի:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (09.08.2017)

  19. #86
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համենայն դեպս, ես բավականաչափ «ինտելեկտուալ ազնվություն ունեի», որ չբռնեի ու իմ մտքերը շարադրեի մի տեղ, որտեղ դրանք չեն կարող քննարկվել, ու էժանագին դեմագոգիայով չէի բռնում ու իմ օպոնենտներին բաժանում իրարից՝ որ միանգամից ստիպված չլինեմ բոլորի դեմ կռիվ տալ:

    Գիտակցենք դա, թե չէ, խնդիրն ընդհանրապես «ինտելեկտուալ անազնվությունը» չի: «Ինտելեկտուալ անազնվությունը» ենթադրում է գիտակից անազնվություն ինտելեկտուալ մակարդակի վրա: Ցավոք, խնդիրը ինտելեկտուալ անազնվությունը չի: Ես չեմ համարում, որ ֆեմինիստները գիտակցում են իրենց խնդիրները: Ես չեմ համարում, որ իրենց մեծ մաս Խնդիրը ոչ կոմպետենտությունն ու ռադիկալությունն է, նեղմտությունն ու «արդարության սրի» դեր վերցնելը: Որոշ մարդիկ դրանից օգտվում են, էլ ավելի շատերն օգտվում են անգիտակցաբար: Նույնիսկ ինստիտուցիոն պարազիտներն են հաճախ իրենց պարազիտիզմով զբաղվում առանց դա գիտակցելու:

    Ինչևէ, այս գրառումն օրագրային է, քանի որ ում ուղղված է, հավանաբար այլևս Ակումբ չի վերադառնալու (ձևացնենք թե հավատում ենք դրան՝ երբ մելոդրաման իրեն սպառի, կերևա): Ես չեմ ափսոսում, որ Ծլնգը հեռացել է: Ինչպես չեմ ափսոսում ոչ մի մարդու համար, ով իր սեփական համոզմունքներին անընդունակ է քննադատաբար բերել ու պատրաստ է ամեն ինչ արդարացնել «no true Scotsman»-ով: Արդյո՞ք ես իրեն մեղադրել եմ այն բաների մեջ, ինչի մեջ մեղադրել եմ շարժումը: Խոշոր առումով՝ ոչ, իր մասին ես կարող եմ դատել միայն իր խոսքերով: Բյուրին կարող եմ: Իրեն՝ դեռ ոչ: Երկուսի պաշտպանությունն էլ կոչվում է motte and bailey՝ երբ մեկը, երբ ռացիոնալ ու ուժեղ դիմադրություն է ստանում, նահանջում է նույնպես ռացիոնալ ու խելքին մոտ փաստարկների, իսկ երբ հայտնվում է կոմֆորտի զոնայում, ֆիլտրացիայի մեխանիզմի կարիքը կորում է: Գուգլեք այս երկու հասկացությունները, կհասկանաք, թե ինչու էի ես այդքան ծաղրական վերաբերվում այս բոլոր տրամաբանական սխալներին:

    Ողջ եղեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (16.08.2017)

  21. #87
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարվին. “Կարծում եմ՝ պետք է իմանաս, որ ես խիստ դեպրեսված եմ:”
    Տրիլլիան. “Դե, մենք մի բան ունենք, որ միտքդ կշեղի դրանից:”
    Մարվին. “Չի ստացվի, ես արտակարգ մեծ միտք ունեմ:“

    Դուգլաս Ադամս, «Գալակտիկայի ավտոստոպով ճանապարհորդողի ուղեցույցը»

    Ու մեկ էլ, ես միշտ գիտեմ, թե որտեղ է իմ սրբիչը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (20.08.2017)

  23. #88
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտնում ես /r/SuicideWatch որ տեսնես՝ ուրիշները քեզ նման են զգում, թե չէ (պատասխանը՝ որոշ ընդհանրություններ կան, բայց չէ):

    Էն որ մենակության ու ցավի անվերջ ծով ա /r/SuicideWatch-ը, էն կարգի, որ քո պրոբլեմի մասին գրել ամաչում ես, որ էդ սաղ դառնությանը քո կաթիլը չավելացնես: Մի քանի հոգու հետ սկսում ես խոսել, լսել իրանց, որովհետև մարդիկ գրել են՝ ոչ մեկին չունեմ, որ հետը խոսեմ:

    Լսում ես, որովհետև եթե քո կյանքը քեզ համար ոչ մի արժեք չունի, ինչի չօգտագործել իրան ընդամենը մի քանի մարդու լսելու համար: Մեկ ա՝ կորցնելու բան չունես: Փափուկ ես, բայց սառը, որովհետև փորձից գիտես՝ սուիցիդալների հետ կապվելը ոնց ա ավարտվում: Ոչ մեկի նկարը չես նայում, անունը չես հարցնում: Հանգիստ ես վերաբերվում նրան, որ մենակ չես կարող բոլորին լսել, ու հավանաբար քո արածը ոչ մի բան չի փոխելու:

    Ու եթե նույնիսկ Բալդրը վերածնվի ու էս բոլոր տառապյալների ցավերը սփոփի, դու էլի մենակ կանգնած կմնաս, կնայես դրան, թեթև կժպտաս ու կշարժվես առաջ:

    Меняются и время, и мечты;
    Меняются, как время, представленья.
    Изменчивы под солнцем все явленья,
    И мир всечасно видишь новым ты.

    Во всем и всюду новые черты,
    Но для надежды нет осуществленья.
    От счастья остаются сожаленья,
    От горя — только чувство пустоты.

    Уйдет зима, уйдут снега и холод,
    И мир весной, как прежде, станет молод,
    Но есть закон: все обратится в тлен.

    Само веселье слез не уничтожит,
    И страшно то, что час пробьет, быть может,
    Когда не станет в мире перемен.
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (11.09.2017), Հայկօ (03.09.2017)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •