User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ի՞նչ լեզու սովորել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ լեզու սովորել

    Ուզում եմ մի լեզու էլ սովորել ու տատանվում եմ իսպաներենի և ֆրանսերենի միջև, չգիտեմ՝ որն ընտրել: Մի քիչ օգնեք կողմնորոշվեմ... Մենակ չասեք՝ երկուսն էլ
    Ֆրանսերեն տարրական դպրոցում եմ մի երկու տարի սովորել, մի քանի սկզբնական բաներ մնացել են հիշողությանս մեջ: Ու շատ սիրում եմ էդ լեզուն, ինձ համար արտակարգ սիրուն հնչողությամբ լեզու է:
    Իսպաներենն էլ էնպես է, որ շատ-շատերն են խոսում (լիքը երկրներում) ու դրանով հանդերձ շատ կիրառվող, «պետքական» լեզու է:

    Ո՞րն ընտրեմ
    Հիմա էս չորս լեզուները գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ մի լեզու էլ սովորել ու տատանվում եմ իսպաներենի և ֆրանսերենի միջև, չգիտեմ՝ որն ընտրել: Մի քիչ օգնեք կողմնորոշվեմ... Մենակ չասեք՝ երկուսն էլ
    Ֆրանսերեն տարրական դպրոցում եմ մի երկու տարի սովորել, մի քանի սկզբնական բաներ մնացել են հիշողությանս մեջ: Ու շատ սիրում եմ էդ լեզուն, ինձ համար արտակարգ սիրուն հնչողությամբ լեզու է:
    Իսպաներենն էլ էնպես է, որ շատ-շատերն են խոսում (լիքը երկրներում) ու դրանով հանդերձ շատ կիրառվող, «պետքական» լեզու է:

    Ո՞րն ընտրեմ
    Հիմա էս չորս լեզուները գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն:
    Ես շատ եմ սիրում ֆրանսերենը,երգեցիկ լեզու է:Մի օր անպայման սովորելու եմ:ես էլ չորս լեզու գիտեմ.հայերեն,ռուսերեն ,անգլերեն ու իտալերեն:Վերջին երեքի քերականությունը կարգին յուրացնեմ ու անցնելու եմ ֆրանսերեն սովորելուն:Ոչ մեկը չի հավատում,որ իտալերենը մենակ հեռուստացույց նայելով եմ սովորել:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (01.08.2013)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկը չի հավատում,որ իտալերենը մենակ հեռուստացույց նայելով եմ սովորել:
    Ըհն, մյուսն էլ մենակ հեռուստացույց նայելով ա լեզու սովորել

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (01.08.2013)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսպաներեն սովորի, անգլերենից հետո ահավոր հեշտ ա։ Դրանից հետո իտալերենն էնքան հեշտ կդառնա։ Կամ էլ կարաս միանգամից իտալերենից սկսես, քերականությունը իսպաներենից մի քիչ դժվար ա, բայց լեքսիկան ա սարսափելի հեշտ, կարելի ա ասել պատահական անգլերեն բառը վերցնում ես, իտալական վերջավորություն ես ավելացնում, դառնում է իտալերեն :-D

    ի դեպ 8 ամսում շաբաթական երկու օր իտալերենի գնալով ու տանը ընդհանրապես չպարապելով, տնային չանելով ու դրսում իտալերեն չխոսելով մինչը c1 մակարդակ հասա։ Այ էդ աստիճանի հեշտ ա, կամ էլ ես եմ յուրահատուկ

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.08.2013), Աթեիստ (01.08.2013), Նարե91 (01.08.2013), Նիկեա (02.08.2013)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, մի մակարդակ վերև՝ C2-ը, արդեն մայրենիի մակարդակն ա, դու ութ ամսում մի երկու անգամ դասի գնալով ո՞նց ես C1 հասել:
    Ինձ ահագին երկար պահանջվեց գերմաներենը C1 հասցնելուն: Չնայած լեզուներն էլ երևի համեմատելու չեն, գերմաներենը շատ դժվար ա...
    Բայց դե մեկ ա դեմք ես, որ էդպես արագ զարգացրել ես լեզուդ:

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, մի մակարդակ վերև՝ C2-ը, արդեն մայրենիի մակարդակն ա, դու ութ ամսում մի երկու անգամ դասի գնալով ո՞նց ես C1 հասել:
    Ինձ ահագին երկար պահանջվեց գերմաներենը C1 հասցնելուն: Չնայած լեզուներն էլ երևի համեմատելու չեն, գերմաներենը շատ դժվար ա...
    Բայց դե մեկ ա դեմք ես, որ էդպես արագ զարգացրել ես լեզուդ:
    Ռիփ, դասատուս էլ էր զարմացել, մանավանդ, որ սկսել եմ A1-ից ու Իտալիա գալուց մենակ buongiorno, grazie ու cosa nostra բառերը գիտեի Բայց ամեն դեպքում իսպաներեն իմանալս ինձ շատ օգնեց, որովհետև քերականությունը որոշ նրբություններ հաշվի չառած նույն պրինցիպով են աշխատում:

    Ռոմանական լեզուներն իմ կարծիքով շատ ավելի հեշտ են, քան գերմանականներն ու սլավոնականները: Երբ Բրյուսովում առաջին կուրսում երկրորդ լեզուն ընտրեցինք առաջին տարվա վերջում իսպանախոսներս ու իտալախոսներն արդեն կարողանում էնք մի քիչ խոսել, ֆրանսախոսները երկրորդ կուրսի վերջերում մեր մակարդակին հասան, իսկ խեղճ գերմանախոսները մինչև երրորդ տարի տանջվում էին ու տանջվում

    Բայց քանի որ ռոմանական ոչ մի լեզու չգիտես, առաջինը մի քիչ դժվարությամբ կսովորես, որովհետև քերականությունը բավականին տարբեր ա ու յուրահատկություններ ունի: Ասենք ածականը սովորաբար գոյականից հետո են դնում, արտիկլներն ու ածականները գոյականի հետ համաձայնեցնում ես թվով ու սեռով, տարբեր տեսակի դերանունների սիստեմ ունեն, լիքը նախդիրներ ունեն և այլն: Բայց հենց պրինցիպները հասկանաս, արագ կյուրացնես:

    Ֆրանսերենի քերականությանը ծանոթ չեմ (բայց ասում եմ, որ բավականին տարբերվում է իտալերենի ու իսպաներենի քերականությունից), բայց ռոմանական լեզուների քերականությունում 3 դժվար բան կա.
    1. գոյականի սեռը (գերմաներենի սեռի հետ համեմատած շատ ավելի տրամաբանական է, բայց լիքը բառեր կան, որոնց սեռը չես կարող գուշակել ու պիտի անգիր հիշես), որը համաձայնեցվում է ածականների, արտիկլների, որոշ դեպքերում նաև դերանունների ու բայերի հետ:
    2. բայերի խոնարհումները, որի որոշ յուրահատկություններ չհաշված, ոնց որ հայերենի ու անգլերենի խոնարհումների միքսը լինի ու հենց պրինցիպը հասկանաս, արագ կսովորես
    3. նախդիրները, որն իսկական կոշմար ա ու ոչ մի տրամաբանություն չունի: Իմ համար ամենադժվարը հենց նախդիրներն են, պիտի հատիկ հատիկ հիշես, թե որ նախդիրը որ բառի հետ որ իմաստով է օգտագործվում:

    Մնացած ամեն ինչը շատ հեշտ ա: Ու քանի որ ֆրանսերենը համեմատած իտալերենի ու իսպաներենի հետ դժվար ա, ավելի լավ ա հեշտ լեզվից սկսես:

    Ես որ փոքր էի, իսպաներենի, Իսպանիայի ու իսպանականի հետ կապ ունեցող ամեն ինչի գիժ էի ու երազանքս իսպաներեն սովորելն էր: Բայց հիմա զգում եմ, որ սխալ լեզու եմ սիրել, իտալերենն ավելի լավն ա
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.08.2013), StrangeLittleGirl (01.08.2013), Նիկեա (02.08.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ մի լեզու էլ սովորել ու տատանվում եմ իսպաներենի և ֆրանսերենի միջև, չգիտեմ՝ որն ընտրել: Մի քիչ օգնեք կողմնորոշվեմ... Մենակ չասեք՝ երկուսն էլ
    Ֆրանսերեն տարրական դպրոցում եմ մի երկու տարի սովորել, մի քանի սկզբնական բաներ մնացել են հիշողությանս մեջ: Ու շատ սիրում եմ էդ լեզուն, ինձ համար արտակարգ սիրուն հնչողությամբ լեզու է:
    Իսպաներենն էլ էնպես է, որ շատ-շատերն են խոսում (լիքը երկրներում) ու դրանով հանդերձ շատ կիրառվող, «պետքական» լեզու է:

    Ո՞րն ընտրեմ
    Հիմա էս չորս լեզուները գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն:
    Ռիփ, ֆրանսերենը հեշտ ա, իսպաներենն ավելի հեշտ ա
    Ռուֆը ճիշտ ա ասում, որ մի ռոմանական լեզու իմանալը մյուսներն ահավոր հեշտացնում ա: Ես իտալերեն ու պորտուգալերեն ընդհանրապես չգիտեմ, բայց գրավոր տեքստը հասկանում եմ: Իսպաներեն էլ էնքան չեմ անցել, ինչքան ֆրանսերենիս հաշվին գիտեմ: Սենց ասեմ. իմ իսպաներենը ես A2 մակարդակում թողել եմ, բայց երբ գնացի, ֆրանսերեն սովորեցի B2-C1 մակարդակի, իսպաներենս էլ ավտոմատ դառավ B1-ի վերևներ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.08.2013), Ռուֆուս (01.08.2013)

  14. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմաներենից սիրուն լեզու չկա

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.08.2013), ivy (01.08.2013), Rammstein (01.08.2013), Դատարկություն (07.08.2013), Ուլուանա (09.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  2. Սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Wizard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.02.2016, 23:55
  3. Անհատական թե՞ խմբով լեզու սովորել
    Հեղինակ՝ prof-de-Francais, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.04.2014, 02:07
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40
  5. Համակարգիչ սովորել...
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 07.11.2009, 01:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •