Հոլանդացիների ճնշող մեծամասնության համար, Հայաստանը կարող է լինել ցանկացած բալկանյան երկիր, որի մասին առաջին անգամ են լսել Եվրատեսիլ երգփառատոնի միջոցով: Դրա համար է որ կոնկրետ ստերեոտիպներ չկան: Ինչ վերաբերում է Եվրասիայի մայրցամաքը, հոլանդացիները վաբշե չեն ճանապարհորդում Ավստրիայից արևելյան: Դրա համար է որ ուղղակի չեն կարող տարբերել բոլոր էդ փոքր ետկոմունիստական ու ետսովետական երկրների միջև: Հոլանդացիների անորոշ, մշուշոտ կարծրատիպեր բոլոր այս երկրների մասին Ինձ հիշեցնում են «Թենթեն»-քոմիքսի հանված երևակայական երկիր՝ «Սիլդավիյա»: Սիլդավիյան մի սքանչելի ֆանտազիան է արևելյան Եվրոպայի մասին՝ Կիրիլյան այբուբեն, տպավորիչ բեղերով տղամարդիկ, խորոված, Ալբանիայի նման դրոշ, և լիքը անարտասանելի հաջորդական բաղաձայներով մի լեզու: Հոլանդական հեռուստատեսային լուրեր նայելիս Կարող ենք նաև ավելացնել կոռուպցիա, աղքատություն ու «հավերժական» էթնիկ հակամարտություններ այս կարծրատիպին:
Էջանիշներ