Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ թվում է, նաև նրանից են գալիս թյուր կարծրատիպերը, որ մեր մշակույթին կամ ծանոթ չեն, կամ ծանոթ են նրա խեղաթյուրված տեսակին (օրինակ՝ Արմենչիկի համերգների միջոցով), կամ շատ քիչ են ծանոթ: Շվեյցարահայ համայնքը մեր մշակույթի, պատմության հետ տեղացիներին ծանոթացնելու ուղղությամբ ահագին աշխատանք է տանում՝ կազմակերպում է սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, համերգներ, ներկայացումներ, հրավիրում օտարազգի հայագետների, քննարկումները մատուցում բնիկների լեզվով, և այլն:
Ինձ մոտ էլ կարծրատիպեր կան օտարների մասին, օրինակ՝ ռուսների: Ես գիտակցում եմ, որ դրանք ոչինչ չասող ընդհանրացումներ են: Օրինակ, ռուսների՝ ալկոհոլի նկատմամբ կրքի, կանանց՝ տղամարդկանց վրա իշխելու և ազատ պահվածքի մասին կարծրատիպերը: Ու շատ նագամ հանդիպել եմ դրանք հաստատող օրինակների: Բայց ես ծանոթ եմ նաև ռուսական գրականությանը, երաժշտությանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու դավանանքին, գիտական ձեռքբերումներին: Դրանք բոլորն արտացոլում են ռուսների կենցաղավարությունը՝ ոչ վաղ անցյալում: Համոզված եմ, որ հիմնական սկզբունքները, որոնք արտացոլված են մշակույթի մեջ, զգալի չափով պահպանվել են և ներկայումս, ուստի իմ ունեցած կարծրատիպերն այնքան էլ արժանահավատ չեն:
Դե իրականում ամբողջ հարցն էն ա, որ քանի որ մենք՝ հայերս, քանակով քիչ ենք, հաճախ որևէ մեկի ճանաչած մեկ հայ կամ մեկ հայկական ընտանիք կարծրատիպերի ձևավորման պատճառ են դառնում: Կոնկրետ իմ բերած օրինակում հոլանդուհին մենակ հայ հարևաններ ուներ, որոնց կողքը մեծացել էր ու ծանոթ էր նրանց կենցաղին: Քանի որ տեսել էր, թե ոնց են իր հասակակից աղջկա համար ամուսին ընտրում, թե ոնց էդ աղջկան հետո ամուսինը չի թողնում աշխատել ու տենց լիքը բաներ, քանի որ դա ազատ-անկախ հոլանդացու համար անհասկանալի ու շոկային երևույթ էր, եզրակացրել էր, որ բոլոր հայերն են էդպիսին: Այնուամենայնիվ, ինչքան էլ դա տարածելի չլինի, էդպիսի երևույթ կա Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս: