Ա՜, պարզ է: Չէ, չեմ հանդիպել:
Ինձ թվում է, նաև նրանից են գալիս թյուր կարծրատիպերը, որ մեր մշակույթին կամ ծանոթ չեն, կամ ծանոթ են նրա խեղաթյուրված տեսակին (օրինակ՝ Արմենչիկի համերգների միջոցով), կամ շատ քիչ են ծանոթ: Շվեյցարահայ համայնքը մեր մշակույթի, պատմության հետ տեղացիներին ծանոթացնելու ուղղությամբ ահագին աշխատանք է տանում՝ կազմակերպում է սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, համերգներ, ներկայացումներ, հրավիրում օտարազգի հայագետների, քննարկումները մատուցում բնիկների լեզվով, և այլն:դե հա, արևմտահայերի մեջ սեռերի բաժանումն էդքան խիստ չի, ինչքան Հայաստանցիների: Անգամ դեպքի եմ հանդիպել, երբ մեկը համոզված էր, որ Հայաստանում պապաներն են ընտրում, թե աղջիկն ում հետ ամուսնանա: Հոգիս դուրս էկավ, մինչև բացատրեցի, որ տենց չի:
Ինձ մոտ էլ կարծրատիպեր կան օտարների մասին, օրինակ՝ ռուսների: Ես գիտակցում եմ, որ դրանք ոչինչ չասող ընդհանրացումներ են: Օրինակ, ռուսների՝ ալկոհոլի նկատմամբ կրքի, կանանց՝ տղամարդկանց վրա իշխելու և ազատ պահվածքի մասին կարծրատիպերը: Ու շատ նագամ հանդիպել եմ դրանք հաստատող օրինակների: Բայց ես ծանոթ եմ նաև ռուսական գրականությանը, երաժշտությանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու դավանանքին, գիտական ձեռքբերումներին: Դրանք բոլորն արտացոլում են ռուսների կենցաղավարությունը՝ ոչ վաղ անցյալում: Համոզված եմ, որ հիմնական սկզբունքները, որոնք արտացոլված են մշակույթի մեջ, զգալի չափով պահպանվել են և ներկայումս, ուստի իմ ունեցած կարծրատիպերն այնքան էլ արժանահավատ չեն:
Էջանիշներ