Իմ շատ սիրելի բոլոր-բոլոր, քանի ձև փորձեցի էս պատասխանս գրելը, ոնց անում եմ, մի տեսակ էն չի ստացվում: Շատ զգացված եմ բոլոր բարի խոսքերի, շնորհավորանքների, մաղթանքների համար: Դուք էնքան լավն եք, իրոք: Ճիշտ ա ես նեղվում եմ, որ հանդիպումներին չեմ կարում գամ, բայց մի տեղ էլ ուրախանում եմ, ասում եմ՝ ոչինչ ավելի լավ, թող հենց իմանան ես էլ եմ իրանց նման լավը:
Էս երեք, թե չորս տարիները, որ ակումբում եմ եղել, ոնց որ մի առանձին դպրոց լիներ ինձ համար, էնքան բան եմ ձեզնից բոլորից սովորել, չծիծաղեք՝ իմ որոշ շրջապատում ինձ դիմում են համակարգչի, ինտերնետի ու նման բաների հետ խնդիրներ ունենալիս նույնիսկ, բայց էդ էն ա, ինչից ես հո գիտեմ, որ հարյուր տոկոս զրո եմՁեր շնորհիվ ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց հետ կարողանում եմ իրենց նախընտրած երաժշտությունից, գրքերից, կինոներից խոսամ ու սևերես չմնամ, քաղաքական իրադարձությունների վերաբերյալ լուրջ դիտողություններ, հարցադրումներ անել ու ահագին հասուն տպավորություն թողալ, տեղն եկած տեղը ոչ մեկի չլսած բոց անեկդոտներ պատմել:
Սա երևի «ակումբն իմ կյանքում» կամ նման ինչ-որ թեմայում պետք ա գրեի: Լավ, թող էստեղ մնա, մի խոսքով, շնորհակալ եմ, էն ամենը ինչ ինձ եք մաղթել, եռապատկած ու քառապատկած բոլորիդ եմ մաղթում:![]()
Էջանիշներ