Վոլտերա (07.08.2013)
Իմ շատ սիրելի բոլոր-բոլոր, քանի ձև փորձեցի էս պատասխանս գրելը, ոնց անում եմ, մի տեսակ էն չի ստացվում: Շատ զգացված եմ բոլոր բարի խոսքերի, շնորհավորանքների, մաղթանքների համար: Դուք էնքան լավն եք, իրոք: Ճիշտ ա ես նեղվում եմ, որ հանդիպումներին չեմ կարում գամ, բայց մի տեղ էլ ուրախանում եմ, ասում եմ՝ ոչինչ ավելի լավ, թող հենց իմանան ես էլ եմ իրանց նման լավը:
Էս երեք, թե չորս տարիները, որ ակումբում եմ եղել, ոնց որ մի առանձին դպրոց լիներ ինձ համար, էնքան բան եմ ձեզնից բոլորից սովորել, չծիծաղեք՝ իմ որոշ շրջապատում ինձ դիմում են համակարգչի, ինտերնետի ու նման բաների հետ խնդիրներ ունենալիս նույնիսկ, բայց էդ էն ա, ինչից ես հո գիտեմ, որ հարյուր տոկոս զրո եմՁեր շնորհիվ ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց հետ կարողանում եմ իրենց նախընտրած երաժշտությունից, գրքերից, կինոներից խոսամ ու սևերես չմնամ, քաղաքական իրադարձությունների վերաբերյալ լուրջ դիտողություններ, հարցադրումներ անել ու ահագին հասուն տպավորություն թողալ, տեղն եկած տեղը ոչ մեկի չլսած բոց անեկդոտներ պատմել:
Սա երևի «ակումբն իմ կյանքում» կամ նման ինչ-որ թեմայում պետք ա գրեի: Լավ, թող էստեղ մնա, մի խոսքով, շնորհակալ եմ, էն ամենը ինչ ինձ եք մաղթել, եռապատկած ու քառապատկած բոլորիդ եմ մաղթում:![]()
Alphaone (07.08.2013), boooooooom (07.08.2013), einnA (10.08.2013), Freeman (09.08.2013), Gayl (07.08.2013), Jarre (08.08.2013), Moonwalker (07.08.2013), Norton (07.08.2013), Ամպ (07.08.2013), Անվերնագիր (07.08.2013), Հայկօ (07.08.2013), Ուլուանա (07.08.2013), Վոլտերա (07.08.2013)
Շնորհավոր, Տնաշեն ջան: Էնքան ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ, դու էն քիչ մարդկանցից ես, ում հետ մեկ-մեկ ինձ նույնացնում եմ ու հասկանում եմ, որ մենակ չեմ, ու էդ լավ ա
: Քո նման մարդիկ մի քիչ որ շատ լինեին, հիմա հաստատ ավելի լավ աշխարհում ապրելուց կլինեինք: Մի խոսքով, էլի, ես ավելի շատ խմող եմ, քան խոսող. կենացդ, ախպեր ջան, էս անգամ բեխերովկայով եմ խմելու, չխկ
:
DIXIcarpe noctem
Jarre (08.08.2013), StrangeLittleGirl (07.08.2013), Արէա (07.08.2013), Շինարար (07.08.2013)
Շնորհավոր ախպեր
Շինարար (07.08.2013)
Շինարար (07.08.2013)
Հինգերորդ, վեցերորդ դասարան էի: Մեր դասարանում մի տղա կար, Գագոն: Իմ ընկերն էր: Փոքր մոքր, համեստ տղա էր: Մի օր կռվեցինք, սկսեցինք ծեծել իրար, Գագոն չնայած փոքրամարմին էր, բայց լավ ուժեղ էր, իրար հետ գնում էինք, մի հատ քերծ կար մեր քաղաքի մոտ, գնում բարձրանում էինք, ինքը օգնում էր ինձ, ձիգ տղա էր: Սկսեցինք ծեծել իրար, ես չնայած ուժեղ չէի, բայց ահավոր չէի սիրում պարտվել, հիմա ինչքան ուժ ունեմ խփում եմ Գագոյին, կատաղել եմ, բան չեմ տեսնում կողքերս, մենակ գիտեմ որ ես պիտի ծեծեմ Գագոյին, ու խփում եմ ոնց պատահի, որտեղ պատահի, աչքերիցս արուն ա կաթում, Գագոն էլ ա իբր խփում, բայց ցավ չեմ զգում: Հետո ոնց պատահեց, Գագոն վզիցս բռնեց կռացրեց ինձ, ես էլի տակից խփում եմ, ուզում եմ դուրս պրծնեմ, քացի եմ տալիս, մեկ էլ Գագոն ականջիս ասում ա. հո չե՞մ ցավացնում:
Չգիտեմ ինչի հիշեցի: Գագոն հիմա ռուսաստանում ասֆալտ ա փռում: Գերազանցիկ էր: Գրքեր էինք կարդում, հետո քննարկում էինք իրար հետ:
Տիրան ջան, շնորհավոր ծնունդդ ախպեր, ամեն ինչ լավ ա լինելու:
Ուշացումով շնորհավոր:![]()
Շնորհավոր:![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Շինարար (07.08.2013)
Իիի՜, ուշացել եմ. ամսի 5-ին հիշում էի, բայց երեկ մտքիցս լրիվ գնացել էր:
Շին ջան, շնորհավոր: Դու էնքան լավն ես, որ քեզ համար երկար-բարակ ինչ մաղթանք էլ գրում եմ, միշտ մի տեսակ քիչ ա լինում:
Ամենակարևորը՝ երջանիկ լինես:
In consiliis nostris fatum nostrum est.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ