Ե´վ կյանքում, և´ վիրտուալում հաճախ նկատում եմ ինձ համար անհասկանալի ու տարօրինակ մի երևույթ՝ զայրույթ արտահայտելիս թիրախ ընտրել ոչ թե դիմացինի անձը, այլ նրա համար թանկ մարդկանց։
Սա նկատելի է թե´ հայհոյանքների, թե´ անեծքների պարագայում։
Երբ մեկը որևէ վատ բան է անում մեկ ուրիշի հանդեպ, ինչո՞ւ չեն ցանկանում, որ նույնը կատարվի հենց վերջինիս հետ։ Ինչո՞ւ են հայհոյանքներն ու անեծքները հասցեագրում նրա սիրելիներին՝ մորը, քրոջը, կնոջը, երեխային և այլն։
Ինչո՞ւ, ասենք, բռնաբարության մասին լսելիս ոչ թե բռնաբարողին են ցանկանում տեսնել նույն իրավիճակում, այլ նրա քրոջը կամ երեխային։
Ցանկանում եմ հասկանալ այս երևույթի հոգեբանական պատճառները։ Չէ՞ որ այդ մարդու հարազատները մեղավոր չեն նրա կատարածի համար, այդ դեպքում ինչո՞ւ է ցանկություն առաջանում մեկի հանցանքի համար հատուցում պահանջել անմեղ մարդուց։ Ո՞րն է այդ դեպքում տարբերությունը վատ արարքը կատարողի և նրան հայհոյողի/անիծողի միջև։
Հ. Գ. Երկար չարչարվեցի, բայց չկարողացա ուզածիս պես ձևակերպել թեմայի վերնագիրը։ Եթե մոդերատորներն ավելի հարմար ձևակերպում կգտնեն՝ կխնդրեի վերնագիրը խմբագրել։
Էջանիշներ