Հետևում մնաց նաև 2-րդ ռաունդը: Լևոնը ոչ առանց բարդությունների հաղթահարեց իր «ճաղատ» մրցակցի արգելքը:![]()
Լևոն Արոնյան (Հայաստան, 2813, №1) - Իգոր Լիսիյ (Ռուսաստան, 2656, №64) 1-1 (դասական պարտիաներում), 2-0 (արագ պարտիաներում) (Դասական պարտիաներում, մանավանդսպիտակներով խաղալիս մեր առյուծ ախպերը ստիպեց իր համար ցավողներին մի լավ անհանգստանալ, բայց արագ պարտիաներում հասկանալի կերպով Լևոնը մի գլուխ բարձր էր մրցակցից: Ամեն դեպքում, պիտի արժանին մատուցենք Լիսիյին. միանշանակ բարձրակարգ խաղացող է ու արժանի դիմադրություն ցույց տվեց: )
Այսպիսով խաղացողների քանակը կրկին նոսրանում է կիսով չափ: Արդեն «մեզ հետ չեն» այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Լեկոն, Պոնոմարյովը, Վան Հաոն, Ադամսը, Նեպոմնյաշչին, Բաքրոն, Ֆրեսինեն, Շիրովը, Վոյտաշեկը, Նավարան, Պոլգարը, Մովսիսյանը, Վալյեխո Պոնսը, Վոլոկիտինը: Ու նրանց շարքերը շարունակելու է համալրվել ամեն հաջորդ ռաունդից հետո: Վաղն արդեն սկսվող 3-րդ ռաունդում մեզ սպասում է հաջորդ դիմակայությունը ռուսաստանցու հետ՝
Լևոն Արոնյան (Հայաստան, 2813, №1) - Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան, 2709, №30)
Հ.Գ. Սա էլ մրցաշարը գլխավոր բացահայտումը՝ չինացի 14-ամյա գրոսմայստեր Վեյ Յին(2557, №104): Չնայած տարիքին չինացին շշմելու հասուն ու վստահ խաղ է ցույց տալիս, մասնավորապես՝ ավարտված երկու տուրերում դուրս է թողել անհամեմատ ավելի հայտնի Յան Նեպոմնյաշչուն ու Ալեքսեյ Շիրովին: Հաջորդ ռաունդում նա հանդիպելու է Շահրիար Մամեդյարովի հետ:
![]()
Էջանիշներ