User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Շախմատի աշխարհի գավաթ 2013

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շախմատի աշխարհի գավաթ 2013



    2013թ.-ի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի իր ներկայիս ընկալմամբ 5-րդ խաղարկությունը (2005թ.՝ Արոնյան, 2007թ.՝ Կամսկի, 2009թ.՝ Գելֆանդ, 2011թ.՝ Սվիդլեր): Այս մրցաշարը 2014թ.-ի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի որակավորման փուլերից մեկն է (որակավորվում են հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը): Մասնավորապես 2014թ. ցիկլը համակարգող կանոնադրության համաձայն (կետ 2.4) հավակնորդների մրցաշարին վարկանիշով որակավորվել կարող են միայն այն շախմատիստները, որոնք մասնակցել են որակավորման մրցաշարերից որևէ մեկին (իսկ դրանք երկուսն են՝ «Գրան պրի» մրցաշարերի շարքն ու աշխարհի գավաթը): Այդ իսկ պատճառով այս աշխարհի գավաթը առավել ներկայացուցչական է քան երբեք:
    Մասնավորապես մասնակից 128 շախմատիսներից (աշխարհի չեմպիոն + 2011թ.ի աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչի մասնակիցներ + կանանց աշխարհի չեմպիոն + 2011 և 2012թ.-ի աշխարհի Մ-20 տարեկանների չեմպիոններ + 18 շախմատիստ ըստ վարկանիշի + 92 շախմատիստ մայրցամաքային առաջնություններից + 6 նոմինատ ՖԻԴԵ-ի նախագահից + 4 նոմինանտ կազմակերպիչներից /մասնակցելուց հրաժարվածներին փոխարինում են ըստ վարկանիշի կամ ըստ այն մրցաշարի աղյուսակի, որից նա որակավորվել էր/) 38-ը ըստ մրցաշարային ցանցի հիմքում ընկած հուլիսի 1-ի տվյալների ունի 2700+ վարկանիշ:





    Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

    1. Լևոն Արոնյան (Հայաստան, 2813)
    2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2796)
    3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2784)
    4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2780)
    5. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2776)
    6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2775)
    7. Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2773)
    8. Գատա Կամսկի (ԱՄՆ, 2763)
    9. Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան, 2761)
    10. Լենյեր Դոմինգես Պերես (Կուբա, 2757)

    Բացի Լևոնից աշխարհի գավաթին մասնակցում են նաև ևս 3 Հայաստանը ներկայացնող շախմատիստներ՝

    40. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան, 2699)
    44. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան, 2691)
    79. Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2632)

    Մրցաշարային ցանցը հասկանելի է այստեղ: Մեր շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները՝

    Լևոն Արոնյան (Հայաստան, 2813, №1) - Միխայիլ Մարկով (Ղրղզստան, 2305, №128)
    Սերգեյ Մովսեսյան (Հայաստան, 2699, №40) - Յոն Լյուդվիգ Համմեր (Նորվեգիա, 2599, №89)
    Վլադիմիր Հակոբյան (Հայաստան, 2691, №44) -
    Նգույեն Նգոկ Չուոնգ Շոն (Վիետնամ, 2625, №85)
    Հրանտ Մելքումյան (Հայաստան, 2632, №79) - Խուլիո Էրնեստո Գրանդա Սունիգա (Պերու, 2679, №50)




    Ժամանակացույցը՝

    1-րդ ռաունդ - օգոստոսի 11-12, թայբրեյքը՝ օգոստոսի 13
    2-րդ ռաունդ - օգոստոսի 14-15, թայբրեյքը՝ օգոստոսի 16
    3-րդ ռաունդ - օգոստոսի 17-18, թայբրեյքը՝ օգոստոսի 19
    1/8-րդ եզրափակիչ - օգոստոսի 20-21, թայբրեյքը՝ օգոստոսի 22
    քառորդ եզրափակիչ - օգոստոսի 23-24, թայբրեյքը՝ օգոստոսի 25
    կիսաեզրափակիչ - օգոստոսի 26-27, թայբրեյքը՝ օգոստոսի 28
    հանգիստյան օր - օգոստոսի 29
    եզրափակիչ - օգոստոսի 30-սեպտեմբերի 2, թայբրեյքը՝ սեպտեմբերի 3

    Բոլոր պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին, բացի եզրափակիչի թայբրեյքից, որը անհրաժեշտության դեպքում կսկսվի ժամը 14:00-ին:

    Ժամանակի հաշվարկը՝
    90 րոպե առաջին 40 քայլի համար + 30 րոպե + 30 վրկ/քայլ սկսած առաջին քայլից:
    Թայբրեյքը՝ 2x 25 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 10 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 5րոպե + 3 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ արմագեդոն (5 րոպե 4 րոպեի դիմաց + 3 վրկ/քայլ սկսած 61-րդ քայլից:

    Մրցանակային ֆոնդը՝
    1-րդ ռաունդից դուրս մնացածներ` 6.000-ական դոլար
    2-րդ ռաունդից դուրս մնացածներ` 10.000-ական դոլար
    3-րդ ռաունդից դուրս մնացածներ` 16.000-ական դոլար
    1/8-րդ եզրափակչից դուրս մնացածներ` 25.000-ական դոլար
    քառորդ եզրափակչից դուրս մնացածներ` 35.000-ական դոլար
    կիսաեզրափակչից դուրս մնացածներ՝ 50.000-ական դոլար
    երկրորդ մրցանակակիր՝ 80.000 դոլար
    գավաթակիր՝ 120.000 դոլար

    Մրցավարները՝
    Գլխավոր մրցավար - Իգնատիուս Լեոնգ (Սինգապուր)
    Գլխավոր մրցավարի օգնական - Կարլ Յոհան Ռիստ (Նորվեգիա)
    Մրցավարներ՝
    Ֆաիք Հասանով (Ադրբեջան)
    Հուսան Թուրդիալիև (Ուզբեկստան)
    Սավա Ստոիսավլյևիչ (Սերբիա)
    Աշոտ Վարդապետյան (Հայաստան)
    Անատոլի Բիխովսկի (Ռուսաստան)
    Էդուարդ Դուչովնի (ԱՄՆ)
    Ամիրամ Քափլան (Իսրայել)
    Խեսուս Մենա Սարասոլա (Իսպանիա)
    Սայանբայար Ցերենդորժ (Մոնղոլիա)


    Անցկացման վայրը՝
    Մրցաշարն անց է կացվելու Թրոմսյոյի «Scandic Tromsø» հյուրանոցում՝






    Այսպիսով օգոստոսի 10-ից սկսած ողջ շախմատային աշխարհի ուշադրությունը բևեռվելու է Արկտիակական շրջանագծում գտնվող այս գողտրիկ քաղաքի վրա՝ գեղեցիկ պարտիաների ու անզիջում պայքարի սպասումով՝





  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (05.08.2013), ars83 (05.08.2013), enna (13.08.2013), John (10.08.2013), Norton (14.08.2013), Peace (24.08.2013), Ripsim (05.08.2013), Tiger29 (05.08.2013), Vaio (14.08.2013), Yevuk (14.08.2013), Վոլտերա (05.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի աշխարհի գավաթ 2017
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.09.2017, 21:52
  2. Շախմատի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 68
    Վերջինը: 28.12.2013, 16:53
  3. Աֆրիկայի ազգեր գավաթ
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.02.2010, 00:20
  4. Խաղաղության գավաթ - 2009
    Հեղինակ՝ salatik, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.08.2009, 10:40
  5. Կոնֆեդերացիաների գավաթ-2009
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 124
    Վերջինը: 30.06.2009, 17:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •