User Tag List

Էջ 43 46-ից ԱռաջինԱռաջին ... 333940414243444546 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 631 համարից մինչև 645 համարի արդյունքները՝ ընդհանուր 689 հատից

Թեմա: Հոմոսեքսուալ ընտանիքների երեխա որդեգրելու իրավունքը

  1. #631
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    լիքը մարդ գեյ դառավ ու էսօր էլ դառնում ա, վիդեո ապացույցով որ ինքը իրա սեռին է սիրում, "ցիվիլիզացված" երկրներում բնակության իրավունք ձեռք վերելու համար
    Լիքը մարդ էլ հետույք ա լիզում, շեֆի բարեհաճությանն արժանանալու համար: Գրառումներդ պատասխանի արժանի չեն, ուզում եմ հստակ հասկանաս, բայց ուզում եմ նաև հասկանաս, թե ինչքան անհեթեթ օրինակներ ես բերում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #632
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի վերջին գրառումները չեմ կարդացել, մենակ մի ուղղում անեմ էլի: Հոմոսեքսուալ չեն ծնվում: Ոչ էլ հետերոսեքսուալ են ծնվում: Սեռական կողմնորոշումը ձևավորվում ա նախադեռահասային և դեռահասային տարիքում: Իսկ թե ինչու ա մեկի մոտ նույն, մյուսի մոտ հակառակ սեռի նկատմամբ լինում, պարզաբանված չի: Լինում են նաև դեպքեր, որ մարդիկ բավական մեծ տարիքում «հասկանում» իրանց սեռական կողմնորոշումը: Ու պարզվում ա՝ հատկապես հոմոֆոբների մեջ շատ են թաքնված հոմոսեքսուալները:
    Բյուր ջան, իսկ վարկածներ կա՞ն, թե որ երևույթները կարող են մարդուն «դարձնել» հոմոսեքսուալ կամ խթանել դրա զարգացմանը։

  3. #633
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Էդ դեպքում ինչու՞ ա հատկապես վերջերս էդ թեման ակտուալ դարձել, առաջ իրենց մտքով կանցնե՞ր նույնասեռական լինել, կամ որևէ մեկի մտքով կանցնե՞ր էդպես պաշտպանել իրենց:
    2. Որտե՞ղ ա երաշխիքը, որ էդ տոկոսները էդքան հաստատուն են՝ ես կարծում եմ ինչքան շատ պայքարեն ու պաշտպանվեն, էդքան կառիթավորվեն ու շատ-շատերին կփոխեն: Ճիշտ ա ես անձամբ իրենց չեմ տեսել/տեսնում բայց էսօրվա դրությամբ շատ ավելի եմ լսում իրենց մասին, կարծես ամենուր են ճնշված ու չճնշված նույնասեռականները: Իսկ ու՞ր էին նրանք առաջ, չափից շա՞տ էին ճնշված՝ նրանց ազատության մասին խոսք չէ՞ր գնում:
    3. Կապրենք կտեսնենք Հայկ: Թեմայից ես տեղեկացված եմ այնքանով ու այն մասերով, որքան ու որոնք որ այն հուզում/հետաքրքրում է ինձ: Ու իմ ունեցած տեղեկությունները չեմ կարող ասել, որ լավ բանի են հանգեցնում:
    էկա արդեն կոմպով
    1. Թեման ակտուալ ա դարձել, որովհետև ընդհանրապես մեր օրերում ակտուալ ա թեմա ա մարդու իրավունքները: Մեր օրերում աշխարհը գնում ա նրան, որ աշխարհը հարմար դառնա բոլորի համար՝ անկախ ռասայից, ազգությունից, կրոնից, սեռից ու սեռական կողմնորոշումից, անկախ նրանից երկու ոտք ունի անձը, թե մեկ, լսում ա, թե խուլ ա, չաղ ա, թե նիհար: Եթե մի քիչ լայն բացես աչքերդ, կնկատես, որ միասեռականներից բացի անընդհատ խոսում են նաև կանանց իրավունքներից, հաշմանդամություն ունեցողներից, փախստականներից ու լիքը ուրիշ խոցելի խմբերից, որոնց իրավունքները ոտնահարվում են կամ ոտնահարվել են:
    2. Ասենք թե հասարակության 5-10 չէ, 50 տոկոսն ա միասեռական, հետո ի՞նչ: Ինչու՞ ա քեզ թվում, որ իրանց ուշքն ու միտքը մարդկանց սեռական կողմնորոշումը փոխելն ա: Զգացվում ա, որ անձամբ չես տեսել միասեռականների: Որ տեսնեիր, էսպես չէիր խոսի: Որ տեսնեիր, կհասկանայիր, որ իրենք էլ բոլորիս պես մարդիկ են, ու առավոտից իրիկուն միասեռականություն «վարակելով» չեն զբաղված: Առաջ էլ միշտ էլ եղել են, բայց ինչպես առաջ չէին խոսում կանանց կամ սևամորթների ճնշվածության մասին, նույն կերպ չէին խոսում միասեռականների իրավունքների մասին: Էդ ամենը կամաց-կամաց ա դառնում քննարկման առարկա:
    3. Գրառումներիցդ զգացվում ա, որ հեչ տեղեկացված չես: Իսկ եթե քեզ չի հուզում ու չի հետաքրքրում, ուրեմն գուցե չմասնակցե՞ս քննարկմանը:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (13.11.2015), Ruby Rue (13.11.2015), Աթեիստ (13.11.2015), Շինարար (13.11.2015), Վոլտերա (13.11.2015), Տրիբուն (13.11.2015)

  5. #634
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ասենք թե հասարակության 5-10 չէ, 50 տոկոսն ա միասեռական, հետո ի՞նչ:
    Ի դեպ, էս վերջերս մի հոդված էի կարդում, որ երիտասարդ բրիտանացիների կեսից ավելին դժվարանում ա բնորոշել իրանք հոմոսեքսուալ են, թե հետերոսեքսուալ, նայած պահի հարմարության սենց ասած:

  6. #635
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, իսկ վարկածներ կա՞ն, թե որ երևույթները կարող են մարդուն «դարձնել» հոմոսեքսուալ կամ խթանել դրա զարգացմանը։
    Վարկածներ լիքը կան, բայց կա՛մ հեշտությամբ հերքվում են (օրինակ՝ հորմոնալ խանգարումը), կա՛մ չեն հաստատվում (օրինակ՝ կանանց շրջանում մեծանալը, բռնության ենթարկվելը և այլն): Անձամբ իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ անկախ սեռից իր բնույթով բիսեքսուալ ա ի սկզբանե: Բայց զանազան բարդ գործոնների (ֆիզիոլոգիական, շրջակա միջավայրի, սննդային, հոգեբանական և այլն, ինչքան ուզում եք, թվարկեք) համադրության արդյունքում ձեռք ա բերում էս կամ էն սեռական կողմնորոշումը:

    Ի դեպ, վերջերս էլ մի հետազոտություն էր ինտերնետում շուխուռ հանել, թե՝ հետերոսեքսուալ կանայք չկան, կա՛մ բիսեքսուալ են, կա՛մ միասեռական: Ինչ խոսք, հետաքրքիր հետազոտություն ա, բայց դե չեմ կարող չասել, որ երկու սեռերին էլ նայելիս գրգռվելը դեռ չի նշանակում կոնկրետ սեռական կողմնորոշում ունենալ:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.11.2015), Զաքար (13.11.2015), Վոլտերա (13.11.2015), Տրիբուն (13.11.2015)

  8. #636
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էս վերջերս մի հոդված էի կարդում, որ երիտասարդ բրիտանացիների կեսից ավելին դժվարանում ա բնորոշել իրանք հոմոսեքսուալ են, թե հետերոսեքսուալ, նայած պահի հարմարության սենց ասած:
    Դե հա, իմ սեքսոլոգիայի դասագրքում էլ մի հատ երկար կոնտինուում էր նկարած, մի ծայրում մաքուր հետերոներն էին, մյուսում՝ հոմոները: Առաջին ու վերջին խումբը 5 տոկոս են կազմում, իսկ մնացածները դրանց արանքում ինչ-որ մի տեղ են, ուղիղ մեջտեղում՝ բիսեքսուալները:

  9. #637
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարկածներ լիքը կան, բայց կա՛մ հեշտությամբ հերքվում են (օրինակ՝ հորմոնալ խանգարումը), կա՛մ չեն հաստատվում (օրինակ՝ կանանց շրջանում մեծանալը, բռնության ենթարկվելը և այլն): Անձամբ իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ անկախ սեռից իր բնույթով բիսեքսուալ ա ի սկզբանե: Բայց զանազան բարդ գործոնների (ֆիզիոլոգիական, շրջակա միջավայրի, սննդային, հոգեբանական և այլն, ինչքան ուզում եք, թվարկեք) համադրության արդյունքում ձեռք ա բերում էս կամ էն սեռական կողմնորոշումը:

    Ի դեպ, վերջերս էլ մի հետազոտություն էր ինտերնետում շուխուռ հանել, թե՝ հետերոսեքսուալ կանայք չկան, կա՛մ բիսեքսուալ են, կա՛մ միասեռական: Ինչ խոսք, հետաքրքիր հետազոտություն ա, բայց դե չեմ կարող չասել, որ երկու սեռերին էլ նայելիս գրգռվելը դեռ չի նշանակում կոնկրետ սեռական կողմնորոշում ունենալ:
    Բյուր, բայց ինչպես կարող է չլինել սեռական կողմնորոշում, եթե գոյություն ունի տեսակի շարունակություն ու նմանատիպ շատ այլ բնազդներ։
    Վերջերս էլ ձեռքիս տակ էր ընկել շատ հետաքրքիր ինֆորմացիա։ Ասվում էր, որ անգամ կան տարրական կենդանի օրգանիզմներ, որոնք ունենում են մի քանի րոպե, թե քանի վայրկյանի կյանք ու դրանք ոչ միայն կյանքի զգալի մասը հատկացնում են սեքսին, այլև հստակ կոմնորոշվում են։

  10. #638
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բայց ինչպես կարող է չլինել սեռական կողմնորոշում, եթե գոյություն ունի տեսակի շարունակություն ու նմանատիպ շատ այլ բնազդներ։
    Վերջերս էլ ձեռքիս տակ էր ընկել շատ հետաքրքիր ինֆորմացիա։ Ասվում էր, որ անգամ կան տարրական կենդանի օրգանիզմներ, որոնք ունենում են մի քանի րոպե, թե քանի վայրկյանի կյանք ու դրանք ոչ միայն կյանքի զգալի մասը հատկացնում են սեքսին, այլև հստակ կոմնորոշվում են։
    Նույն կերպ, ոնց որ լինում են մարդիկ, որոնք զանազան հանգամանքների բերում երեխա չեն ունենում/չեն ուզում ունենալ/անպտուղ են: Մարդիկ կենդանի լինելուց բացի նաև մարդ են, բնազդներից բացի ունեն ուրիշ պահանջմունքներ: Ի վերջո, սեքսը մենակ բազմացման համար չի: Հարաբերություններն էլ մենակ տեսակի շարունակման համար չեն: Թե չէ էլ սեր-մեր, համատեղ կյանք-բան, ինչների՞ս էր պետք: Կյանքն էս պարզ բանաձևով կընթանար. կինն ու տղամարդը դառնում են չափահաս, ընտրում զույգի, սեքս անում, երեխաներ ունենում, մեծացնում, հենց էրեխեքն ինքնուրույն կարողանում են ապրել, բաժանվում կամ մեռնում: Բայց կյանքը տենց չի, չէ՞: Շատ ավելի բազմազան ու հետաքրքիր ա:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.11.2015), Տրիբուն (13.11.2015)

  12. #639
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, կենդանիների դեպքում էլ ամեն ինչ պարզ ու միայն բազմանալու բնազդի հիման վրա չի: Վերջերս կարդում էի նույնասեռականության դրսևորումների մասին կենդանական աշխարհում, ու լիքը կենդանիներ էդպիսի վարք են դրսևորել: Օրինակ` սև կարապների 25%-ը, հիմնականում արուները, նույն սեռի կարապի հետ էին կապվում ու երկարաժամկետ զուգընկեր դառնում: Ու բոցն էն ա, որ իրենք նաև ուրիշ զույգերից ձու են փորձում գողանալ կամ եռյակ հարաբերություն ձևավորում, որ ձագ ունենան:
    Ընձուղտների մեջ էլ ոնց որ հոմոսեքսուալիզմը հետերոյին գերակշռում էր: Դե պինգվինների մոտ էլ ա հաճախ լինում, մի հայտնի զույգ էլ կար պինգվինների, որ առաջին գեյ պինգվիններն էին, որ «երեխա էին որդեգրել»: Կենդանաբանական այգում տեսել էին, թե էս խեղճերը ոնց են քարի վրա թուխս նստում, մեկ ուրիշ զույգի ձու էին տվել, սրանք թուխս էին նստել, էդ պինգվինչիկին էլ պահել, մեծացրել: Հես ա հոմոֆոբները կթռնեն դեմքիս, բայց իրենց որդեգրած պինգվինն էլ լեսբի էր: Էս էլ Ռոյ ու Սայլո պինգվինների պատմությունը:

    Տեսնես ո՞վ ա կենդանիներին քարոզել որ սենց բաներ անեն: Հաստատ էդ գեյրոպան ա:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 13.11.2015, 02:23:


  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.11.2015), Աթեիստ (13.11.2015), Զաքար (13.11.2015), Վոլտերա (13.11.2015)

  14. #640
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ կենդանի լինելուց բացի նաև մարդ են, բնազդներից բացի ունեն ուրիշ պահանջմունքներ: Ի վերջո, սեքսը մենակ բազմացման համար չի: Հարաբերություններն էլ մենակ տեսակի շարունակման համար չեն: Թե չէ էլ սեր-մեր, համատեղ կյանք-բան, ինչների՞ս էր պետք: Կյանքն էս պարզ բանաձևով կընթանար. կինն ու տղամարդը դառնում են չափահաս, ընտրում զույգի, սեքս անում, երեխաներ ունենում, մեծացնում, հենց էրեխեքն ինքնուրույն կարողանում են ապրել, բաժանվում կամ մեռնում: Բայց կյանքը տենց չի, չէ՞: Շատ ավելի բազմազան ու հետաքրքիր ա:
    Համաձայն եմ, բայց մի փոքր վերապահումով։ Ամեն ինչից առաջ մարդը նախ կենդանի է։

  15. #641
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, բայց մի փոքր վերապահումով։ Ամեն ինչից առաջ մարդը նախ կենդանի է։
    Հա, բայց ամեն ինչ էդքան պարզ մաթեմատիկական հաշվարկ չի: Նայի, Ռուբին էլ ահագին բան գրեց վերևում հենց կենդանիների մասին:

  16. #642
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ամեն ինչ էդքան պարզ մաթեմատիկական հաշվարկ չի: Նայի, Ռուբին էլ ահագին բան գրեց վերևում հենց կենդանիների մասին:
    Հա, կարդացի։ Համաձայն եմ Ռուբիի հետ, Բյուր, բայց էստեղ խիստ հակասություն կա։ Տես, անգամ խոսք եղավ գողանալու մասին, ինչ բնությունից կա մեր մեջ, բայց չենք թողնում, որ զարգանա չէ՞, հնարավորինս դեմն առնում ենք, չէ՞։
    Ընդհանրապես շատ բան կուզեի էս թեմայով խոսել, բայց չեմ խոսում, որ հանկարծ ոչ մեկ չվիրավորվի, խոսքը հուզականին է վերաբերում (գուցե, ես չգիտեմ, էստեղ նույնասեռականեր կան):

  17. #643
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, կարդացի։ Համաձայն եմ Ռուբիի հետ, Բյուր, բայց էստեղ խիստ հակասություն կա։ Տես, անգամ խոսք եղավ գողանալու մասին, ինչ բնությունից կա մեր մեջ, բայց չենք թողնում, որ զարգանա չէ՞, հնարավորինս դեմն առնում ենք, չէ՞։
    Ընդհանրապես շատ բան կուզեի էս թեմայով խոսել, բայց չեմ խոսում, որ հանկարծ ոչ մեկ չվիրավորվի, խոսքը հուզականին է վերաբերում (գուցե, ես չգիտեմ, էստեղ նույնասեռականեր կան):
    Ի՞նչ կա, որ չենք թողնում զարգանա:

  18. #644
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կա, որ չենք թողնում զարգանա:
    Որովհետև այդպես ապրելն անհնար կլինի կամ դժոխքի կվերածվի կյանքը։

  19. #645
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև այդպես ապրելն անհնար կլինի կամ դժոխքի կվերածվի կյանքը։
    Զաքար, ներվայնացա, ինչ ես ուզում ասել, ասա, պրծի էլի: Թե չէ բնություն, երեխա ունենալու բնազդ, տռալալա-լալա, բան չեմ հասկանում:

Էջ 43 46-ից ԱռաջինԱռաջին ... 333940414243444546 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որդեգրված երեխա
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 18.02.2014, 21:36
  2. Ի՞նչ եք կարծում` երեխա ունենալը և մայրանալը տարբե՞ր բաներ են:
    Հեղինակ՝ Soni_Mur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.11.2010, 18:56
  3. Au-Pair - երեխա(ներ) խնամել արտասահմանում...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.07.2010, 11:45
  4. ԵԽԽՎ-ն պահանջում է կասեցնել Հայաստանի` քվեարկելու իրավունքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 91
    Վերջինը: 30.01.2009, 10:07
  5. Խորթ երեխա
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.06.2007, 21:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •