Ապեր, ես հոգեբան չեմ, սոցիոլոգ չեմ, բայց իմ համեստ կարծիքով երեխա ունենալու (բերելու) բիլիոգիական ցանկությունը սերտորեն կապված ա երեխա պահելու ցանկության հետ: Երկուսն էլ մարդուն ու կաթնասուններին հատուկ երևույթ ա: Պրմիտիվ եզրահանգում եմ անում, բայց դե իմ տխմար կարծիքով մարդիկ, որոնք ի սկզբեն հարաբերություններ են ձևովորել, որոնք երեխա չեն ենթադրում, պիտի որ երեխա պահելու ավելի քիչ ցանկություն ունենան, քան նրանք, ովքեր գլխանց երեխա ունենալուն միտված հարաբերություններ են ձևավովրել: Դեմքիս չթռնեք, ու ասեք, բա էն զույգերը որոնք չեն կարողանում երեխա ունենալ, բլա բլա բլա ... էտ լրիվ ուրիշ դեպք ա: Էտ մարդիկ ուզում են, բայց չեն կարում:
Ու սա կարաս տարածես նաև էն տրադիցիոն ընտանիքների վրա, որոնք ամուսնանում են, որոշում են, որ երեխա չեն ունենալու, քանի որ իրենց անձնական ազատությունը ավելի բարձր են գնահատում, ու ավելորդ պատասխանատվություն չեն ցանկանում ստանձնել: Ու մեկ էլ որոշում են, որ պիտի երեխա որդեգրեն: Խաղալիք են առնում զբաղվեն, էլի:
Հիմա, էլի իմ տխմարագույն կարծիքով, գեյերի երեխա որդեգրելու ցանկությունը շատ նման ա դրան: Գիտակցում ես, որ դու երեխա չես ունենալու, բայց հանուն նրա, որ քո իրավունքները պիտի հավասար լինեն տրադիցիոն ընտանիքների իրավունքներին ու դու ամեն ձև պիտի ոչ մի բանով իրանց չզիջես, որոշում ես, որ պիտի երեխա որդեգրես: Ասեմ քեզ, շատ հավանական ա, որ էտ գիտակցությունից ելնելով գեյ զույգը երեխային հազար անգամ ավելի լավ պահի, քան ասենք տրադիցիոն զույգը: Բայց իրա արածը մեկ ա էգոիզմ ա: Ու այս սենց նկարվեն, քցեն ֆեյսբուք, ու ասեն, տեսեք-տեսեք, մենք ինչ լավ ընտանիք ենք, ոչ մի բանով ոչ մեկին չենք զիջում:
Ապեր, էս էն դեպքն ա, երբ մարդիկ հատուկ շահագործում են իրանց ծիպա ոտնահարված իրավունքները: Գեյերի իրավունքները միլիոն տարի լավ էլ պաշտպանված ա եղել: Իրանք մի քիչ ընդհատակ էին անցել քրիստոնեության ու իսլամի մուտքից հետո: Վերջին մի հարյուր տարում էլ ֆաշիստներն ու կոմունիստները սրեցին իրավիճակը: Թե չէ, որ խորանում ես, չի կարա մի խմբի իրավունքները ոտնահարվի, որոնք միշտ եղել են հասարակության ու մարդկության մի մասը, ու միշտ լինելու են: Դարով մշակույթ ա ու հարաբերություններ են ձևավորվե էս հարցի շուրջլ, ինչ-որ ժամանակներում նույնիսկ խրախուսվել են գեյ հարաբերությունները: Պռոստը հիմա գեյերը լավ գտել են ձևը իրանց իրավունքները խոդ տալով իրանց անձնական էգոիստական շահերը առաջ բռթել:
Տրադիցիոն ընտանիք ես չեմ ասում: Կա տենց ընդունված սահմանում ալամ աշխարհում: Ես չեմ կարա ասեմ, թե ինչի ա տենց սահմանում տրված: Երևի այն պատճառով, որ իրոք միլիոն տարի տրադիցիոն ընտանիք ա համարվել մամա-պապա ու ֆսյոն:
Էջանիշներ