Ախր նորմալ, իրար սիրող ընտանիքի մասին ա խոսքը, չէ՞: Դե հիմա ես պատկերացնում եմ, թե առավոտյան ոնց են նախաճաշի սեղանի շուրջ հավաքվում էդ ընտանիքի անդամները… Նույնասեռական ծնողները «բարի լույսի» հետ միմյանց նուրբ պաչիկ են անում ու ժպտում են իրար, երեխեն էլ տեսնում ա դա, համ էլ ինքն ա երկու կողմից պաչիկ ստանում ու իրեն լավ ա զգում, որ էդքան լավ, սիրող ու հոգատար ընտանիքում ա մեծանում… Լավագույն սցենարն ա, որ կարող ա լինի նույնասեռականների որդեգրած երեխու դեպքում (հո դեմ չե՞ք): Հիմա ասեք ինձ. սա նորմալ ա՞ ձեր կարծիքով: Նորմալ ա՞, երբ երեխեն մանկուց սկսում ա համարել, որ նույն սեռի մարդիկ կարող են իրար սիրել ու իրար հետ ամուսնանալ: Ու եթե հա, երկրորդ հարցը. իսկ արդյո՞ք փոքրուց նման կերպ մտածելը չի մեծացնում մեծանալուց հետո էդ երեխայի՝ նույնասեռական կամ բիսեքսուալ լինելու հավանականությունը: Թե՞ ոչինչ, եթե մեծանա էդ հավանականությունը, մեկ ա՝ ի՞նչ տարբերություն որ սեռի հանդեպ ես ֆիզիկական ձգողություն ունենում, մարդս մարդ լինի:
Ուզում եմ կողմնորոշվել, էլի, թե ինչ մակարդակի վրա եք նորմալ համարում էդ երևույթը: Օրինակ էն կտրվածքով, որ նույնասեռականին իր՝ էդպիսին լինելու համար ճնշել կամ պախարակել չի կարելի, ես էլ եմ նորմալ համարում, նույնիսկ ավելին՝ տեղը գալուց ինքս կպաշտպանեմ, եթե հարկ լինի (իհարկե չմոռանալով, որ «մարդս մարդ լինի», բոլորին չի, որ կպաշտպանեմ): Բայց ինձ համար էն կարգի նորմալ չի դա, որ մտածեմ՝ մեկ ա, թե մարդկանց քանի տոկոսը էդպիսին կլինի: Իսկ ձեզ համա՞ր:
Էջանիշներ