Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ հասկանալով Շինարարը չի ասում թե օրենքով պիտի արգելվի, ասում ա լավ չի երեխու համար, ասում ա երեխուն կնեղացնեն, ասում ա հարգարժան միասեռականներ, թե հետո հետևելու եք, որ էս գաղութում երեխուդ մազին չկպնեն քո պատճառով՝ որդեգրի, թե չէ, յան տուր էլի, ախպոր պես: Յանի լավություն ես ուզում անես, բայց ք**-ի մեջ ես գցելու, թարգի: Սխա՞լ ա ասում:
Արեա ջան, հարցն էն ա, որ մարդը գրառմանը պատասխանել ա առանց կարդալու, գրեցի ու պատասխանը տենալուց հետո փոշմանեցի, աշխատում եմ հնարավորինս քննարկումների էս վերջերս չմասնակցեմ, ես եմ ու իմ օրագիրը, մեկ էլ եթե զգում եմ՝ էդ պահին ուզում եմ, մեկին ջան եմ ասում: Ես լրիվ ուրիշ հարցադրումներ էի արել, ընդ որում ուշադրություն դարձրու՝ հարցադրումներ, ոչ թե պնդումներ, որովհետև էս աստիճանի նուրբ թեմայի մասին մեկը ես ի վիճակի չեմ վերջնական կարծիք ունենալու, կարամ շատ-շատ հակված լինեմ մտածելու: Ինչ-որ ա: Մանավանդ իմ կողմից անչափ հարգված (անկեղծ) Ռայադերն էլ եթե որևէ քննարկման մասնակցում ա, ես ընդհանրապես ի վիճակի չեմ էդ զրույցին մասնակցելու: