Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
անգամ երբ հետերո-զույգ ա վորդեգրում երեխին դա դեռ նշան չի որ էդ տղամարդը կարա հոր տեղ բռնի, իսկ մայրն էլ մոր… դրա համար նայում են կոնկրետ զույգի կամ որդեգրողի հնարավորություններն ու կարողությունները ոչ թե սեքսուալ հարաբերությունները… էն ինչ որ դու ասում ես, ճիշտ ա եթե ես ասեմ եկեք սաղ երեխեքին բռնենք ծնողներից բաժանենք ու տանք ոչ տրադիցիոն ընտանիքի… վեճը սրա շուրջը չի…
Էս մի բանն էլ ասեմ զուտ մտորելու համար, ու իսկապես փորձեմ դուրս գալ էս քննարկումից (ոչ թե թեմայից):

Մեֆ, իմ ասածն էլ ա նաև մանկատան դեպքերի մասին: Դու անընդհատ մանկատունն ես մեջ գցում, մեր սրտի բարակ լարերի հետ խաղալու համար: Բայց էդ էդքան էլ տենց չի: Նախ ես արդեն գրել էի, որ կուզեի որ նենց քաղաքականություն վարեին պետությունները, որ բոլոր երեխեքը որդեգրվեին:

Հիմա քանի դեռ էդ քաղաքականությունը չկա, կան մանկատներ: Մեֆ, արի թարս նստենք, շիտակ խոսենք: Երբ ինչ-որ մեկը գնում ա երեխա որդեգրելու, ինքը փորձում ա ընտրել լավագույնին: Սա երեխա ունենալ չի, որ ինչ ունենաս, ինքը քո համար դառնում ա աշխարհի ամենաթանկարժեք գանձը: Չէ, որդեգրումը ընտրություն ա: Ընտրում ես սեռը: Ընտրում ես առողջությունը: Ընտրում ես գեղեցկությունը: Ընտրում ես խելքը: Գնում ես, սաղ տարբերակները նայում ու տեսնում ես, թե քեզ որն ա պետք: Ու որտև ընտրվում են «լավագույնները» (էս չի նշանակում, որ վատ երեխա կա), մեծ ա հավանականությունը, որ էն երեխային, որին կընտրի միասեռական զույգը, կընտրեր որևէ հետերո զույգ, ու այդ ընտանիքում երեխան կունենար ընդգծված հայր, ընդգծված մայր, ու իմ համոզմունքների համաձայն իրեն ավելի օգտակար ընտանիք:

Հետևաբար քո ասածը, որ իմ գրածն ուրիշ դեպքերի մասին ա, էնքան էլ էդպես չի: Ընդամենը մեր նուրբ լարերի վրա ես ազդում «մանկատուն» «սարսափելի երևույթը» շեշտելով: