Կարամ գրեմ, բայց չեմ կարա հիմնավորեմ
Զուտ համոզմունքային տեսակետ ա: Միասեռականների նկատմամբ բացարձակ ոչինչ չունեմ: Էնպես որ էդ համոզմունքս կապ չունի «ագրեսիվ վերաբերմունքի» հետ:
Մեֆ ջան, ինչ ուզում ես ասա, բայց երեխուն պետք ա կարողանալ բակում ընկերների հետ խաղալուց կարողանալ գլուխ գովալ «Իմ պապան մի ձեռով 100 կիլոանոց» շտանգա ա բարձրացնում: Ու եթե միասեռ զույգը կանայք են, երեխեն ամեն դեպքում էդ չի կարող անել: Ու երեխեն պետք է կարողանա զգալիր հետևում ուժեղ մեջք՝ հոր տեսքով, իսկ եթե միասեռ զույգը կանայք են, ինքն ամեն դեպքում էդ մեջքը չի զգա: Ինքչան էլ էդ զույգերից մեկը հնարավոր ա, որ այսպես կոչված «տղամարդկային հատկանիշներով» օժտված լինի, մեկ է, տղամարդ չի դառնալու, իսկ երեխուն պետք ա տենց տղամարդ թիկունք ունենալ: Համանման օրինակներ ինքդ մտածիր միասեռ տղամարդկանց զույգի համար, հիշելով, որ երեխուն նաև մայր է պետք, ու գումարելով, որ ինչ ուզում ես արա, բայց մայրական ինստիկտները, բնազդը, երեխուն նվիրվելու կարողությունը ուժեղ կանանց մոտ են լինում: Ու ինչքան ուզում է տղամարդ միասեռականը կանացի հատկանիշներով օժտված լինի, մեկ ա, կնոջը երբեք էլ չի կարողանա հասնի:
Ու ընտանիքի էն մոդելը, որն ունենք, մայր, հայր, զավակ, ես կարծում եմ, որ դարերի ընթացքում իրան արդարացրած, գոյատևման ու իր բացառիկությունը ցույց տված մոդել ա:
Մյուս մոդելները կարող են ընդամենը փորձարկային լինել, դեպքերից մեկը հաջողվի, մեկը չի: Ու անհրաժեշտ լինի N քանակով փորձ, որ համոզվենք, լա՞վ է, թե՞ վատ: Իսկ երեխեքի գլխին նման փորձեր անելը ես մեղմ ասած ճիշտ չեմ համարոմւ:
Հիմա էս գրածներս ո՞նց ապացուցեմ: Եսի՞մ: Դրանք պարզապես համոզմունքներ են:
Էջանիշներ