Չունեմ հստակ դիրքորոշում. կամ ինձ համար միևնույն է, կամ չեմ ուզում այս հարցը քննարկել
Պետք է արգելել և օգտագործողներին քրեորեն պատժել
Թույլատրել միայն բժշկական նպատակներով օգտագործման համար
Թողնել ոչ օրինական, բայց ապաքրեական, օգտագործողները հանցագործներ չեն
Պետք է օրինականացնել, 18 տարեկան լրացած բոլոր ցանկացողների համար պետք է հասանելի լինի
Ժող, «մեր մեջ ասած» չէ, սահմանդարություն չենք փոխում, տարբերակներ առաջարկեք: Իմ առաջարկած տարբերակները պարզաբանեմ. առաջին տարբերակ՝ ինձ հետքրքիր ա էն մարդկանց քանակը, որոնք ընդհանրապես «էս թեմայի» շուրջ քննարկման մասնակցելու պատրաստ չէն, այլ խոսքերով որոնց համար կաննաբիսի մասին խոսալը տաբու ա: Ավելի լավ ձևակերպում ունե՞ք, առաջարկեք: Համաձայն եմ, մի քիչ լուրջ չէ, ու դժվար էտ տարբերկը ընտրեն, բայց համոզված եմ, էտ մարդկանց մեծամասնությունը իրականում հենց տենց էլ պատասխանելու էր
Վերջին տարբերակը դե պարտադիր պետք ա լինի: Մնացած տարբերակները կարելի ա ավելացնել: Քանի որ հարցման մեջ փորձել եմ ներառել և՛ «լեգալ կարգավիճակը», և՛ «հասարակության վերաբերմունքը», դրա համար տարբերակներ կազմելը մի քիչ բարդանում ա:
Քանի որ սկզբունքորեն դեմ չէիր, խմբագրեցի հարցման կետերից մի քանիսի ձևակերպումները: Իմաստային թողել եմ նույնը: Քանի որ արդեն իսկ կային քվեարկածներ, չուզեցի նոր կետեր ավելացնել, որովհետև դա ազնիվ չէր լինի քվեարկողների նկատմամբ. կամ էլ պետք կլիներ զրոյացնել ու նորից սկսել քվեարկությունը: Դրա համար էլ ստիպված եղա առաջին կետում ներառել մի քանի, իրականում իրարից որոշակիորեն տարբերվող տարբերակներ, որոնք դու ուզել էիր արտահայտել այդ կետով և որոնք իմ կարծիքով պետք է լինեին քվեարկության մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (04.08.2013)
Հա իհարկե կբացատրեմ, առանց խնդրելու: Մաքուր կանեփը արդեն նշել եմ որն ա, առանց քիմիական խառնուրդների, Մարկիզ, ավելացնեմ նաև որ դրա մեջ մտնում ա հատուկ մշակաման բացառումը: Եթե խոսքը նարկոտիկ էֆեկտի մասին ա, ոչ մի գիտական հիմնավորում էլ չունի, բայց զուտ սեփական փորձ էլ չի: Մի օրինակը օրենք չի, մի քանիսը նման հայտարարություն անելու համար լրիվ բավական: Բնականաբար իմ գրածը դոգմայի պրիտենզիաներ էլ չունի: Կարողա մարդ կա իրանց բախչից քաղած կանեփից էլ ա ուռում, ուղղակի ես իրան չեմ ճանաչում:
Վերջին խմբագրող՝ LisBeth: 04.08.2013, 05:18:
SWTS
Ե՛վ նիկոտինը, և՛ ալկոհոլը կանաբիսից անչափ ավելի ուժեղ թմրանյութեր են, և այդ պատճառով վերջինի արգելումն անիմաստ է:
Նիկոտինը մորֆինի չափ կախվածություն է առաջացնում, զիջելով միայն հերոինին: Ալկոհոլը՝ նույնպես, ըստ ակտիվ դոզայի:
Սրանց ֆոնի վրա խեղճ-անմեղ կանաբիսի, ԼՍԴ-ի կամ հալյուցինոգեն սնկերի արգելումը ծիծաղելի է:
Երկու գրեթե ամենաուժեղ թմրանյութերը թույլատրված են, իսկ ավելի թեթևները՝ ոչ:
Conclusions? Կանաբիսի և այլ թեթև թմրանյութերի արգելումը ալկոհոլա-ծխախոտային արտադրության շահերից է ելնում, ոչ թե «հասարակության բարոյականության մասին» մտահոգվելուց:
Այստեղ շարունակությունն ու հղումները կան
http://www.cracked.com/article_20561..._ibsrc=fanpage
Non-militant atheist.
"Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский
Chilly (21.08.2013), Freeman (10.08.2013), Moonwalker (10.08.2013), StrangeLittleGirl (24.08.2013), Ռուֆուս (10.08.2013)
Կաննաբիս-մաննաբիս չգիտեմ, բայց որ կանեփն ա վերացել մեր կենցաղից, այ դա շատ տխուր ա: Ասում են՝ շատ օգտակար ա: Դե համի մասին էլ չասեմ: Մեկ էլ լսել եմ, որ կանեփի թփի ցողունից շատ ամուր թել են պատրաստում: Հիմա մարիխուանան արգելելու պատճառով էդ լավ-լավ բաներից էլ ենք զրկված:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Brian_Boru, հա, ես էլ էդ արգելքը չեմ հասկանում: Դրա համար հոլանդացիներին հալալ ա: Համ արգելված չի, համ էլ թմրամոլների թիվը խիստ փոքր ա:
76 տարեկան կնոջ տան հողամասից առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս
http://www.tert.am/am/news/2013/08/24/apion/Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 23-ին՝ ժամը 20:50-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 1937 թ. ծնված Ամալյա Կ.-ի տան հողամասից հայտնաբերվել և առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
բա հիմա տատին ի՞նչ ա անելու, ո՞նց ա ապրելու
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ