User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպիսի՞ն պետք է լինի կաննաբիսի օգտագործման իրավական կարգավիճակը Հայաստանում

Քվեարկողներ
24. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Չունեմ հստակ դիրքորոշում. կամ ինձ համար միևնույն է, կամ չեմ ուզում այս հարցը քննարկել

    3 12.50%
  • Պետք է արգելել և օգտագործողներին քրեորեն պատժել

    2 8.33%
  • Թույլատրել միայն բժշկական նպատակներով օգտագործման համար

    4 16.67%
  • Թողնել ոչ օրինական, բայց ապաքրեական, օգտագործողները հանցագործներ չեն

    4 16.67%
  • Պետք է օրինականացնել, 18 տարեկան լրացած բոլոր ցանկացողների համար պետք է հասանելի լինի

    11 45.83%
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Կաննաբիս/ Կանեփ

  1. #31
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի, Sagittarius ջան, լավ կլինի՝ ասես ուղղեն քո բացած հարցումը և վերջ:
    Չեմ կարծում որ ինչ-որ տարբերակ պակասեցնելու կարիք կա, մի բան էլ պետք ա ավելացվի: Ոչ մի թեմա չկա կոնկրետ հումորային ու կոնկրետ լուրջ քննարկման (եթե անեկտոդների թեմաները չհաշվենք, բայց վերջերս տեղ լուրջ քննարկում էր ծավալվել )
    The cake is a lie.

  2. #32
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, «մեր մեջ ասած» չէ, սահմանդարություն չենք փոխում, տարբերակներ առաջարկեք: Իմ առաջարկած տարբերակները պարզաբանեմ. առաջին տարբերակ՝ ինձ հետքրքիր ա էն մարդկանց քանակը, որոնք ընդհանրապես «էս թեմայի» շուրջ քննարկման մասնակցելու պատրաստ չէն, այլ խոսքերով որոնց համար կաննաբիսի մասին խոսալը տաբու ա: Ավելի լավ ձևակերպում ունե՞ք, առաջարկեք: Համաձայն եմ, մի քիչ լուրջ չէ, ու դժվար էտ տարբերկը ընտրեն, բայց համոզված եմ, էտ մարդկանց մեծամասնությունը իրականում հենց տենց էլ պատասխանելու էր

    Վերջին տարբերակը դե պարտադիր պետք ա լինի: Մնացած տարբերակները կարելի ա ավելացնել: Քանի որ հարցման մեջ փորձել եմ ներառել և՛ «լեգալ կարգավիճակը», և՛ «հասարակության վերաբերմունքը», դրա համար տարբերակներ կազմելը մի քիչ բարդանում ա:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.08.2013), Freeman (04.08.2013)

  4. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, «մեր մեջ ասած» չէ, սահմանդարություն չենք փոխում, տարբերակներ առաջարկեք: Իմ առաջարկած տարբերակները պարզաբանեմ. առաջին տարբերակ՝ ինձ հետքրքիր ա էն մարդկանց քանակը, որոնք ընդհանրապես «էս թեմայի» շուրջ քննարկման մասնակցելու պատրաստ չէն, այլ խոսքերով որոնց համար կաննաբիսի մասին խոսալը տաբու ա: Ավելի լավ ձևակերպում ունե՞ք, առաջարկեք: Համաձայն եմ, մի քիչ լուրջ չէ, ու դժվար էտ տարբերկը ընտրեն, բայց համոզված եմ, էտ մարդկանց մեծամասնությունը իրականում հենց տենց էլ պատասխանելու էր

    Վերջին տարբերակը դե պարտադիր պետք ա լինի: Մնացած տարբերակները կարելի ա ավելացնել: Քանի որ հարցման մեջ փորձել եմ ներառել և՛ «լեգալ կարգավիճակը», և՛ «հասարակության վերաբերմունքը», դրա համար տարբերակներ կազմելը մի քիչ բարդանում ա:
    Քանի որ սկզբունքորեն դեմ չէիր, խմբագրեցի հարցման կետերից մի քանիսի ձևակերպումները: Իմաստային թողել եմ նույնը: Քանի որ արդեն իսկ կային քվեարկածներ, չուզեցի նոր կետեր ավելացնել, որովհետև դա ազնիվ չէր լինի քվեարկողների նկատմամբ. կամ էլ պետք կլիներ զրոյացնել ու նորից սկսել քվեարկությունը: Դրա համար էլ ստիպված եղա առաջին կետում ներառել մի քանի, իրականում իրարից որոշակիորեն տարբերվող տարբերակներ, որոնք դու ուզել էիր արտահայտել այդ կետով և որոնք իմ կարծիքով պետք է լինեին քվեարկության մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (04.08.2013)

  6. #34
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կբացատրե՞ք՝ մաքուր կանեփը որն ա: Նկատի ունեք՝ հոսող ջրով ու ֆրանսիական օճառով լավ լվացած կանե՞փը:
    Ու մեկ էլ կխնդրեի նշել աղբյուրը (եթե իհարկե դա Ձեր սեփական փորձը չէ), որտեղ նշվում է, որ «ՄԱՔՈՒՐ կանեփը նարկոտիկ էֆեկտ չունի»:
    Հա իհարկե կբացատրեմ, առանց խնդրելու: Մաքուր կանեփը արդեն նշել եմ որն ա, առանց քիմիական խառնուրդների, Մարկիզ, ավելացնեմ նաև որ դրա մեջ մտնում ա հատուկ մշակաման բացառումը: Եթե խոսքը նարկոտիկ էֆեկտի մասին ա, ոչ մի գիտական հիմնավորում էլ չունի, բայց զուտ սեփական փորձ էլ չի: Մի օրինակը օրենք չի, մի քանիսը նման հայտարարություն անելու համար լրիվ բավական: Բնականաբար իմ գրածը դոգմայի պրիտենզիաներ էլ չունի: Կարողա մարդ կա իրանց բախչից քաղած կանեփից էլ ա ուռում, ուղղակի ես իրան չեմ ճանաչում:
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 04.08.2013, 05:18:
    SWTS

  7. #35
    Լիարժեք անդամ Brian_Boru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2011
    Տարիք
    34
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ե՛վ նիկոտինը, և՛ ալկոհոլը կանաբիսից անչափ ավելի ուժեղ թմրանյութեր են, և այդ պատճառով վերջինի արգելումն անիմաստ է:



    Նիկոտինը մորֆինի չափ կախվածություն է առաջացնում, զիջելով միայն հերոինին: Ալկոհոլը՝ նույնպես, ըստ ակտիվ դոզայի:

    Սրանց ֆոնի վրա խեղճ-անմեղ կանաբիսի, ԼՍԴ-ի կամ հալյուցինոգեն սնկերի արգելումը ծիծաղելի է:
    Երկու գրեթե ամենաուժեղ թմրանյութերը թույլատրված են, իսկ ավելի թեթևները՝ ոչ:

    Conclusions? Կանաբիսի և այլ թեթև թմրանյութերի արգելումը ալկոհոլա-ծխախոտային արտադրության շահերից է ելնում, ոչ թե «հասարակության բարոյականության մասին» մտահոգվելուց:

    Այստեղ շարունակությունն ու հղումները կան
    http://www.cracked.com/article_20561..._ibsrc=fanpage
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Non-militant atheist.

    "Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.08.2013), Freeman (10.08.2013), Moonwalker (10.08.2013), StrangeLittleGirl (24.08.2013), Ռուֆուս (10.08.2013)

  9. #36
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կաննաբիս-մաննաբիս չգիտեմ, բայց որ կանեփն ա վերացել մեր կենցաղից, այ դա շատ տխուր ա: Ասում են՝ շատ օգտակար ա: Դե համի մասին էլ չասեմ: Մեկ էլ լսել եմ, որ կանեփի թփի ցողունից շատ ամուր թել են պատրաստում: Հիմա մարիխուանան արգելելու պատճառով էդ լավ-լավ բաներից էլ ենք զրկված:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Brian_Boru, հա, ես էլ էդ արգելքը չեմ հասկանում: Դրա համար հոլանդացիներին հալալ ա: Համ արգելված չի, համ էլ թմրամոլների թիվը խիստ փոքր ա:

  11. #38
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    76 տարեկան կնոջ տան հողամասից առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս

    Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 23-ին՝ ժամը 20:50-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 1937 թ. ծնված Ամալյա Կ.-ի տան հողամասից հայտնաբերվել և առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

    Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
    http://www.tert.am/am/news/2013/08/24/apion/
    բա հիմա տատին ի՞նչ ա անելու, ո՞նց ա ապրելու
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  12. #39
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաննաբիս-մաննաբիս չգիտեմ, բայց որ կանեփն ա վերացել մեր կենցաղից, այ դա շատ տխուր ա: Ասում են՝ շատ օգտակար ա: Դե համի մասին էլ չասեմ: Մեկ էլ լսել եմ, որ կանեփի թփի ցողունից շատ ամուր թել են պատրաստում: Հիմա մարիխուանան արգելելու պատճառով էդ լավ-լավ բաներից էլ ենք զրկված:
    Եթե հատիկավոր կանեփ ես ուզում, չգիտեմ Հայաստանում ես թե չէ, բայց ԳՈՒՄի շուկայի կողքի "բուտկեքում" ծախում են, հենց էս պահին չգիտեմ, բայց մի 2 ամիս առաջ մոտերքով անցնելուց տեսել եմ, մի բանկեն 250-300 դրամ էր կարծեմ

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •