Էս թեմայի գրառումները հոկտեմբերյանիցիները կարդան, վաղը պլակատներով օպերայի հրապարակում կլինեն
Չունեմ հստակ դիրքորոշում. կամ ինձ համար միևնույն է, կամ չեմ ուզում այս հարցը քննարկել
Պետք է արգելել և օգտագործողներին քրեորեն պատժել
Թույլատրել միայն բժշկական նպատակներով օգտագործման համար
Թողնել ոչ օրինական, բայց ապաքրեական, օգտագործողները հանցագործներ չեն
Պետք է օրինականացնել, 18 տարեկան լրացած բոլոր ցանկացողների համար պետք է հասանելի լինի
Էս թեմայի գրառումները հոկտեմբերյանիցիները կարդան, վաղը պլակատներով օպերայի հրապարակում կլինեն
Ինչպիսի՜ անտեղյակություն
Զարմանում ես՝ ո՞նց կարելի է թեմա բացել, որից բացարձակ անտեղյակ ես ու հետո էլ լուրջ դեմքով, իմաստուն կտկտոցով սկսել այն քննարկել:
LisBeth (03.08.2013), Sagittarius (03.08.2013), Նաիրուհի (04.08.2013)
enna (03.08.2013)
Նախ՝ սկսեմ նրանից, որ բուն հարցումը անհասկանալի տրամաբանությամբ է բացված: Պարզ չէ՝ սա զվարճանալու համար բացված թեմա՞ է, թե՞ ոչ: Մասնավորապես, «Յա՛խք...» տարբերակը ձեռառնոցի է նման, ու թեման վերածում է խնդմնդալու վայրի: Լուրջ բաժնում բացված թեման իրավունք չունի ունենալ այդպիսի տարբերակ: Հետո, խոսքը հարցման մեջ գնում է նյութի իրավական կարգավիճակի մասին, և անհասկանալի է, թե ինչու է առաջին զավեշտալի տարբերակն ի հայտ եկել:
Տարբերակները ստեղծելուց առաջ՝ կարելի էր ընդամենը բացել և կարդալ ՀՀ Քրեական Օրենսգիրքը և Վարչական իրավախատումների մասին ՀՀ օրենսգիրքը: Բանն այն է, որ ՀՀ-ում թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվել է դեռևս տարիներ առաջ (կարծեմ՝ 2008-ին): Այսինքն՝ թմրամիջոց գործածող անձի նկատմամբ մեր օրենսդրությամբ քրեական պատիժ չի սահմանվում: Փոխարենը՝ սահմանվում է վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի հարյուապատիկից երկուհարյուրապատիկի չափով առաջին անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում՝ կրկնակի ավելի շատ: Բացի այս ամենը, սահմանվել են նաև թմրամիջոցի այն քանակները (մանր չափի), որոնց պահելու դեպքում անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Իհարկե, վերջինս խիստ սիմվոլիկ է (խոսքը քանակներին է վերաբերվում):
Սա ամենևին չի նշանակում, որ թմրամիջոց ձեռք բերելը, թմրամիջոց տեղափոխելը, հյուրասիրելը, վաճառելը նույնպես ապաքրեականացվել են: Այս արարքները քրեորեն հետապնդվում են:
Հիմա հասկացա՞ք՝ անտեղյակությունը որտեղից է գալիս: Շարունակությանն էլ քիչ հետո կանդրադառնանք:
Բյուր, հետաքրքիր է՝ ինչի՞ց եզրակացրեցիր, որ նեղվել եմ…
Sagittarius, ոնց հասկացա քո կողմից բացված հարցումից, ստեղ ամենաշատը դու ես փիլոյել:)
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.08.2013, 23:32:
E-la Via (03.08.2013)
Բյուր, թմրամիջոցներից, այդ թվում՝ կանաբինոիդներից, կախվածության ժամանակ թմրամիջոցի հերթական չափաբաժինը գործածելու (ինչպես դու ես նշել՝ ստանալու) պահանջը պայմանավորված չէ թմրամիջոցի կամ նրա ածանցյալների մարդու օրգանիզմի կենսամիջավայրերում (նաև՝ արյան մեջ) մնալու տևողությամբ, այլ պայմանավորված է թմրամիջոցի ազդեցության տևողությամբ: Ազդեցության տևողությունը կազմում է մի քանի ժամ (կոնկրետ մարիխուանայի դեպքում): Ժամերի քանակն էլ պայմանավորված է արդեն տվյալ անձի օրգանիզմի առանձնահատկություններով և թմրամիջոցի ազդող քիմիական նյութի խտությամբ (այս դեպքում՝ տետրահիդրոկանաբինոլի):
ապրես, բա դժվար էր փիլիսոփայելու փոխարեն էսքանը գրեիր: Ֆորումը կարծեմ նաև հենց ինֆորմացիայով կիսվելու համար ա: Ուզու՞մ էս մոդերատորներին խնդրեմ, քո գրառումը սարքեն առաջին գրառում, քեզ թեմայի հեղինակ, հարցումն էլ ուզածդ ձևով խմբագրեն, եթե դրանից լավ կզգաս ու ավելի մեծ ցանկությամբ իմացածովդ «կկիսվես»
Ոչ, չեմ ուզում: Ֆորումներում (և ոչ միայն) իմ մասնագիտականով կիսվելուց դադարել եմ լավ զգալ շատ վաղուց: Դու Բյուրի սադրանքի տրամաբանությամբ մի շարունակիր, թե չէ էլի փիլոյել է դառնում: Ուղղակի, Sagittarius ջան, լավ կլինի՝ ասես ուղղեն քո բացած հարցումը և վերջ: Ճիշտ չէ, երբ թեման բացվում է՝ առանց գոնե մի քիչ տեղեկացված լինելու:
Մեր մեջ ասած ես էլ եմ կարծում, որ հարցումը խմբագրել ա պետք: Մենակ առաջին տարբերակը չէ, երկրորդն էլ. Հիմա ասենք ես, չեմ փորձել, բայց համարում եմ, որ վատ բան ա, պետք է արգելել և օգտոգործողներին քրեորեն պատժել: Բայց հարցման էդ կետը սկսվում ա «փորձել եմ»-ով: Իրականում կարծում եմ, որ իսկապես լավ հարցում չի, դրա համար էլ աշխույժ քվեարկության պոտենցիալ ունեցող հարցումում շատ քիչ մարդ ա քվեարկել:
Իմ համոզմամբ քվեարկության կետերը պետք է լինեն հնարավորինս սպառիչ ու հնարավորինս չեզոք: Եթե առաջարկեք, ինչ տարբերակով փոխեմ հարցումը, կկազմակերպեմ, բայց եղած քվեները պետք է ջնջվեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մարկիզ (04.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ