User Tag List

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 259 հատից

Թեմա: Հայաստան-ԵՄ. Ասոցացման համաձայնագիր

  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Հայաստան-ԵՄ. Ասոցացման համաձայնագիր

    Լավ նորություն ա ...

    Ավարտվեցին համաձայնագրի շուրջ բանակցությունները

    Բայց, դիլետանտությունն ու անգրագիտությունն ամեն տեղ են ԵՄ դեսպանատան պրես րիլիզի հայերեն թարգմանությունը որ կարդում ես, քիչ ա մնում ուշքդ գնա, էնքան ախմախություն կա մեջը գրած: Ու էս թարգմանությունը անում են դեսպանատան իբր բարձր կարգի հայ թարգմանիչները, ու մի հոգի փորձագետ էլ իբր ստուգում ա, խմբագրում ա, սրբագրում ա:

    Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները:

    Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբեությունների նոր շրջանակ (էս շրջանակը, որ ամեն տեղ գրած ա, framework-ն է էլի):

    ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ:

    Հայաստանին այն տրամադրում է առևտրային հարաբերություներն արդիականացնելու և տնտեսությունը զարգացնելու մի շրջանակ՝ հիմնված առևտրի հետ առնչվող ոլորտներում օրենքների և իրավական ակտերի ներդաշնակեցման վրա: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: ԽՀԱԱԳ հետևանքով բարեփոխված առևտրային հնարավորությունները, ակնկալվում է, որ կնպաստեն թե ԵՄ-ն և, թե Հայաստանի տնտեսությանը:

    Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում (կոտորվեք դուք, էս հեռու ապագայումը in the long run-ն ա ) Հայկական տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո, ապահովելով 2.3 % ՀՆԱ աճ:

    Դա հնարավոր դարձնելու հիմնական նախադրայալը ոչ սակագնային պայմանների վերացումն է
    (էսի վաբշե չինարեն ա, մեռնես չես հականա): ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել որոշ 74 միլիոն եվրոյի շահույթ:

    ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի աևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման և 8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշությունը:
    Հիմնական տեղեկություններ

    Եվրոպական միությունը սկսեց Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները 2010 թվականի հուլիսին:

    Գործընթացի նպատակն էր փոխարինել Համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2012թ.-ի մայիսին: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք բերվեց վերջանական համաձայնություն: Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցում ԵՄ անդամ պետություններին կներկայացնի ԽՀԱԱԳ համաձայնագրի տեքստը, որի շուրջ ընթանում էին բանակցությունները:

    Այնուհետև ԵՄ-ն ու Հայաստանը կիրականացնեն հետագա քայլերը պաշտոնապես արձանագրելով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ավարտը:

    ԵՄ-ը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, ընգրկելով իր առևտրի շուրջ 32 տոկոսը: 2012թվականի ընթացքում ապրանքների երկկողմանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

    Պետությունն արդեն իսկ ունի արտոնյալ մուտք ԵՄ շուկա ԵՄ Նախընտրությունների ընդհանրացված համակարգի լրացուցիչ խթաններ կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար («GSP +») գործիքի միջոցով (էսի ով բացատրեց ինչ ա գրած, մի շիշ լավ կանյակ եմ առնում): Սա նշանակում է, որ ներմուծման համար սահմանված տուրքերն արդեն իսկ բավականին ցածր են, և ԽՀԱԱԳ շահույթը (շահույթը .... ախմախներ, համաձայնագրի շահւոյթը ո՞րն ա, օգուտները ... fucking benefits), չնայած որ նույնպես նեռաում է տուրքերի իջեցում, առավելապես կկիրառվի սահմանից դուրս (էս նախադասության մայրիգը լացացրել են, անասունները, մի շիշ կոնյակ էլ սրա համար): Բարեփոխումներ կիրականացվեն սանիտարական և բուսա-սանիտարական ոլորտներում հայաստանի սննդի անվտանգության չափանիշները ԵՄ-ն չափանիշներին հասցնելու նպատակով:

    Միաժամանակ Հայաստանը կներդաշնակեցնի արդյունաբերական ապրանքների վերաբերյալ մի շարք օրենքներ առանձնակի շեշտ դնելով ներքին անվտանգության և սպառողների պաշտպանության վրա:
    ЕПеРеСеТе .... մարդ չի իմանում, թե ինչ մտածի արա էս անգրագետների մասին: Դե հիմա պատկերացրեք, թե համաձայնագրի մի 500 էջանոց հայերեն տեքստը իրանից ինչ ա ներկայացնում: Սաղ կյանքդ կարդաս չհասկանաս ինչ ա գրած:

    Եթե հավես ունեք, անգլերենը կարդացեք:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (28.07.2013), Chilly (31.08.2013), Mephistopheles (05.09.2013), Moonwalker (28.07.2013), Sagittarius (29.07.2013), Ներսես_AM (28.07.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ նորություն ա ...

    մարդ չի իմանում, թե ինչ մտածի արա էս անգրագետների մասին: Դե հիմա պատկերացրեք, թե համաձայնագրի մի 500 էջանոց հայերեն տեքստը իրանից ինչ ա ներկայացնում: Սաղ կյանքդ կարդաս չհասկանաս ինչ ա գրած:



    .[/spoiler]
    մտածի որ իրանք ումից են պակաս, որ գրագետ ըլնեն

  4. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին ԿԳԲ-շնիկները հիմա հերթով ջրի երես դուրս կգան:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (30.07.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Ներսես_AM (30.07.2013)

  8. #6
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստիճանաբար ավելանում ու հաճախակիանում են Եվրասիական միության հայաստանյան ապոլոգետները, որոնք այդ միությանը Հայաստանի չանդամակցելը համարում են պատերազմի պատճառ: Թեև երևի սխալ կլինի այդ մարդկանց Եվրասիական միության ապոլոգետներ անվանելը, որովհետև նրանք պարզապես անում են այն, ինչ, իրենց կարծիքով, դուր կգա պաշտոնական Մոսկվային: Մոսկվային երևի դուր է գալիս, որ նրանք իրենց իսկ ժողովրդին ու պետությանը սպառնում են պատերազմով:

    Իրականում սակայն, ադեկվատության դեպքում, Ռուսաստանը այդ մարդկանց պարզապես պետք է հրամայեր լռել, որովհետև եթե Եվրասիական միության գաղափարի վերջին փաստարկը մնացել է պատերազմի սպառնալիքը, ապա մնում է պարզապես հարգել այդ գաղափարի հիշատակը: Փաստորեն, այդ միությունը որևէ գրավիչ, հեռանկարային, փոխշահավետ առաջարկի ունակ չէ և մնում է միայն կառուցվել սպառնալիքների վրա: Պատերազմի սպառնալիքը անկասկած լուրջ բան է, թեև, օրինակ, հարևան Ադրբեջանը, որն ըստ ռուսական սպառնալիքների տրամաբանության` պետք է սկսի այդ պատերազմը, հասցրել է տարիների ընթացքում անլրջացնել դա: Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ սպառնալիքներ է տեղում Հայաստանի հասցեին, իսկ պատերազմի համարձակություն չունի: Սակայն մի բան է Ադրբեջանը, բոլորովին այլ բան` Ռուսաստանը: Եվ եթե Ռուսաստանն է սպառնում, ապա բոլորովին պետք չէ դա չափել ադրբեջանական արշինով: Իսկ ի՞նչ է պետք անել:

    Հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը այս իրավիճակում անելու երկու բան ունի: Կամ պատերազմի սպառնալիքները բոլորիս մատնում են խուճապի և մենք ազգովի «խնդրում» ենք Ռուսաստանին, որ մեր փոխարեն դասավորի մեր կյանքն ինչպես կուզի, միայն թե պատերազմ չսկսի, կամ էլ պարզապես Ռուսաստանի սպառնալիքներից անում ենք մի քանի կարևոր հետևություններ, որոնք կարող են մեզ պետք գալ հետագայում ինքներս մեր կյանքը կազմակերպելիս: Խուճապի դեպքում դա լինելու է ոչ թե մեր խնդիրների վերջը, մեր անհանգստությունների վերջը, այլ սկիզբը, որովհետև մի անգամ աշխատեցնելով այդ տարբերակը, Ռուսաստանը դրան դիմելու է պարբերաբար, որովհետև նա դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ունի կովկասյան տարածաշրջանում` փորձելով պահպանել իր դիրքերը: Սակայն այդ պլանների բազմազանության մեջ Ռուսաստանն ունի մեկ ռեսուրս, որը կարող է ծառայեցնել իր շահերին: Դա Հայաստանն է: Եվ ուրեմն` խուճապից և «ազգովի խնդրանքից» հետո հարկ է լինելու նման «խնդրանքներ» գրել պարբերաբար, կամաց-կամաց գրասեղանի ավելի ու ավելի փոքր ծավալներին կամ ավելի ու ավելի թեթև կշռին հարմարվելով:

    Հետևությունների մասով. նախ պետք է հստակեցնել, որ մեզ Եվրասիական միություն քաշող Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, որովհետև Հայաստանի ռազմավարական դաշնակիցը իր դաշնակցին որևէ բան առաջարկելիս հույսը չի դնի պատերազմի սպառնալիքով խուճապ առաջացնելու վրա, այլ կանի իսկապես կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ, որոնք հասարակության համար հազար շանտաժ կամ սպառնալիք կարող են արժենալ և բառիս բուն իմաստով կարող են լինել էֆեկտիվ: Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի հանդեպ դաշնակցությունից: Մոսկվան ունի դրա իրավունքը, իսկ մենք մեզ շարունակաբար խաբելու իրավունք չունենք: Մոսկվան գիտակցում է իր շահը և մեղավոր չէ, որ մեզ մոտ մեր շահի գիտակցումը կաղում է, իսկ ձեռնափայտն էլ պատրաստված է պատմական ստերեոտիպերից:

    Երկրորդ. պատերազմի սպառնալիքները եթե գալիս են Ռուսաստանից, ուրեմն դրանք շատ լուրջ են և նշանակում են, որ մենք ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Ռուսաստանի դեմ ենք ըստ էության պատերազմելու, և ուրեմն` մենք մեր պաշտպանությունը կառուցելիս պետք է հաշվի առնենք հենց դա: Այսինքն` մենք պետք է պատրաստվենք պաշտպանվել ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Ռուսաստանից: Կլինի դա դիվանագիտական, տնտեսական, թե այլ կարգի պաշտպանություն` այլ հարց է, բայց պետք է պատրաստ լինել բոլոր դեպքերին:

    Երրորդ. պատրաստ լինելու առաջին գրավականը Հայաստանի ներկայիս իշխող համակարգից արագորեն ազատվելն է կամ այդ համակարգին հնարավորինս արագ և շատ փոփոխություններ պարտադրելը, հնարավորինս շատ հարցերում հասարակական թելադրանք սահմանելը: Այլապես, Հայաստանի ներկայիս իշխանության պայմաններում, իշխող ներկայիս համակարգի պայմաններում, Հայաստանը թե տնտեսական, թե բարոյահոգեբանական առումով չի կարող պատրաստ լինել նույնիսկ Ադրբեջանին դիմակայելու, ուր մնաց նրան ցուցաբերվելիք ռուսական հավանական աջակցությանը՝ անկախ այդ աջակցության ուղղակի կամ անուղղակի բնույթից:

    Չորրորդ. եթե Ռուսաստանը ակնհայտորեն դիվերսիֆիկացրել է իր հարաբերությունները կովկասյան սուբյեկտների հետ և փորձում է որևէ մեկին չառանձնացնել՝ մյուսներին իր հանդեպ ավելի լոյալ տրամադրելու կամ չգրգռելու համար, ապա Հայաստանը թե բարոյական իրավունք է ստանում, և թե նաև կենսական անհրաժեշտության առաջ է կանգնում Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու և այդպիսով անվտանգության լրացուցիչ երաշխիքներ փնտրելու համար: Ռուսաստանը հրաժարվելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից` համոզմունք ունի, որ միևնույն է, Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի: Եթե Ռուսաստանը զգա, որ այնուամենայնիվ Հայաստանն ինչ-որ տեղ կգնա, դա կստիպի Մոսկվային վաղ թե ուշ վերանայել իրավիճակը և հասկանալ, որ Հայաստանի հաշվին մյուսներին հանգստացնելով` Ռուսաստանն ինքն իր վախճանն է մոտեցնում տարածաշրջանում, քանի որ Հայաստանն «ուտելով», մյուսները ընդամենը ուժեղանալու են Մոսկվայի դեմ:

    Այս իրավիճակում, «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» արտահայտությունը միանգամայն տեղին է, որովհետև Հայաստանն այս դեպքում միայն իր հնարավորինս լավ պատրաստվածության շնորհիվ կարող է կանխել հավանական պատերազմը, առաջին հերթին Ռուսաստանին ցույց տալով, որ պատերազմի հրահրումը ոչ թե փոխելու է իրադարձությունների ներկայիս ընթացքը՝ որը նահանջաբեր է Մոսկվայի համար, այլ էլ ավելի արագացնելու է այն: Մոսկվայի հետ աշխատելը երբեք ուշ չէ, առավել ևս, որ Կրեմլը զուրկ չէ սառը դատող մարդկանցից, ովքեր լավ են հասկանում, որ Ռուսաստանի գլխավորը խնդիրը Կովկասում դա Հայաստանի հանդեպ վերևից, արխայիկ, արհամարհական վերաբերմունքն է: Տարածաշրջանի մյուս հարևաններին ու գերտերություններին հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ մտադիր չէ վաճառել իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը որևէ մի սպառնալիքի տակ:

    Համագործակցում, միջազգայնորեն ճանաչում են այդ հասարակությունների գոյության իրավունքը, և եթե պատերազմները դառնում են անխուսափելի, միջազգային առաջատար երկրները անում են հնարավորը, որպեսզի պատերազմներում հենց այդ հասարակությունները նվազագույն կորուստներ ունենան: Այս առումով, մեզ համար օրինակ պետք է լինի մեր իսկ ոչ վաղ անցյալի պատմությունը, երբ հասարակությունը հաստատակամ էր իր պետությունը կառուցելու հարցում: Կառուցվել է անհամոզիչ պետություն, որը հասարակության համար այնքան էլ լավ միջազգային այցեքարտ չէ: Բայց ամեն ինչ դեռ հասարակության ձեռքում է, առավել ևս, որ ժամանակ առ ժամանակ այդ ձեռքերով հաջողվում է քանդել որոշ հանգույցներ: Ամենակարևորները դեռ շարունակում են մնալ, բայց կարևորը, որ հասարակությունը չի մնում իր տեղում և շարունակում է աճել:
    http://www.1in.am/arm/armenia_analysis_202774.html

    ԿԳԲշնիկների ռոժերով որոնք արդեն քաքի երես են դուրս եկել


  9. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ձյա, իսկ ի՞նչ ա նշանակում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի:

  10. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, իսկ ի՞նչ ա նշանակում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի:
    Բագ ջան, ներող որ մանրամասն չեմ կարա գրեմ: Որ շատ կարճ կապենք, էտ համաձայանագիր ա, որը ԵՄ արևելյան հարևաններին Ասոցացաման գլոբալ համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ա տալիս ԵՄ հետ ավելի ազատ ու առանց սահմանափակումների առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել: Ահագին տարիֆային ու ոչ տարիֆային սահմանափակումներ ԵՄ ու ստորագրողների մեջ վերացվելույա:

    Ընկերական մի հատ DCFTA գուգլի ու մանրամասն նայի էլի:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (31.07.2013), Ձայնալար (31.07.2013)

  12. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեման ստեղծվել է «Եվրասիական միություն» թեմայից տեղափոխված համաձայնագրի մասին գրառումներից:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (31.07.2013), Ձայնալար (31.07.2013), Ներսես_AM (31.07.2013)

  14. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ ջան, ներող որ մանրամասն չեմ կարա գրեմ: Որ շատ կարճ կապենք, էտ համաձայանագիր ա, որը ԵՄ արևելյան հարևաններին Ասոցացաման գլոբալ համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ա տալիս ԵՄ հետ ավելի ազատ ու առանց սահմանափակումների առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել: Ահագին տարիֆային ու ոչ տարիֆային սահմանափակումներ ԵՄ ու ստորագրողների մեջ վերացվելույա:

    Ընկերական մի հատ DCFTA գուգլի ու մանրամասն նայի էլի:
    Մինչև հարցնելս գուգլել էի, ուղղակի առաջի 5 էջը բերում ա տարբեր երկրների հետ էդ համաձայնագրի առկայության փաստը ու ոչ մի ինֆորմացիա դրա էության մասին: Լավ, միքիչ ավելի ուրիշ բանալիներով կգուգլեմ մերսիներ

  15. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ЕПеРеСеТе .... մարդ չի իմանում, թե ինչ մտածի արա էս անգրագետների մասին: Դե հիմա պատկերացրեք, թե համաձայնագրի մի 500 էջանոց հայերեն տեքստը իրանից ինչ ա ներկայացնում: Սաղ կյանքդ կարդաս չհասկանաս ինչ ա գրած:
    1200 էջ ա :

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.08.2013)

  17. #12
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://europa.eu/rapid/press-release_MEMO-13-766_en.htm

    Ինչ են է ասում, բան չեմ ջոկում։ Հայերեն անասուն ձև են թարգմանել, բայց կարդում եմ օրիգինալում տենց բան չկա։

    Հեսա թարգմանությունը

    Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտւմ ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը. «Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա»:

    «Մենք նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման և ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո էլ մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են հանդիսանում, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

  18. #13
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    http://europa.eu/rapid/press-release_MEMO-13-766_en.htm

    Ինչ են է ասում, բան չեմ ջոկում։ Հայերեն անասուն ձև են թարգմանել, բայց կարդում եմ օրիգինալում տենց բան չկա։

    Հեսա թարգմանությունը
    «Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցություն», որը միշտ էլ եղել ա ու Մաքսային միությունը լրիվ տարբեր հարթությունների բաներ եմ:

    Մի խոսքով կուլտուրական պասլատ են արել:

  19. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստան-ԵՄ. Ասոցացման համաձայնագիր

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցություն», որը միշտ էլ եղել ա ու Մաքսային միությունը լրիվ տարբեր հարթությունների բաներ եմ:

    Մի խոսքով կուլտուրական պասլատ են արել:
    Չեմ կարծում: Սերժը Մոսկվայում ցանկություն ա ստորագրել, ոչ թե միանալ: Էտ երևի ժամանակ ա տալիս, որ նոյեմբերին գնա Վիլնյուս ու ստորագրի ԱՀ-ն: Եվրոպոսները լավ հասկանում են մեր վիճակը ու մեղմոտ հայտարարություններ են անում, որ մի կողմից Հայաստանին լրիվ դուրս չքցեն, մյուս կողմից էլ Ուրաինային ու Մոլդովային նամյոկ չանեն, որ իրանք էլ կարան անեն էն, ինչ Հայաստանն ա անում:

    Կամ էլ ես ինձ դեռ էշ-էշ հույս եմ տալիս: Ուղղակի չեմ ուզում հավատամ, որ ամեն ինչ կարա էսքան վատ լինի:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.09.2013, 10:39:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (05.09.2013), Freeman (05.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Vaio (05.09.2013), Ձայնալար (05.09.2013), Ներսես_AM (05.09.2013)

  21. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում: Սերժը Մոսկվայում ցանկություն ա ստորագրել, ոչ թե միանալ: Էտ երևի ժամանակ ա տալիս, որ նոյեմբերին գնա Վիլնյուս ու ստորագրի ԱՀ-ն: Եվրոպոսները լավ հասկանում են մեր վիճակը ու մեղմոտ հայտարարություններ են անում, որ մի կողմից Հայաստանին լրիվ դուրս չքցեն, մյուս կողմից էլ Ուրաինային ու Մոլդովային նամյոկ չանեն, որ իրանք էլ կարան անեն էն, ինչ Հայաստանն ա անում:

    Կամ էլ ես ինձ դեռ էշ-էշ հույս եմ տալիս: Ուղղակի չեմ ուզում հավատամ, որ ամեն ինչ կարա էսքան վատ լինի:
    հավատա:

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստան - հանրագիտարան
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 30
    Վերջինը: 08.03.2014, 23:38
  2. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  3. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  4. Իսպանիա-Հայաստան
    Հեղինակ՝ ArmBoy, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.09.2008, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •