User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 259 հատից

Թեմա: Հայաստան-ԵՄ. Ասոցացման համաձայնագիր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Հայաստան-ԵՄ. Ասոցացման համաձայնագիր

    Լավ նորություն ա ...

    Ավարտվեցին համաձայնագրի շուրջ բանակցությունները

    Բայց, դիլետանտությունն ու անգրագիտությունն ամեն տեղ են ԵՄ դեսպանատան պրես րիլիզի հայերեն թարգմանությունը որ կարդում ես, քիչ ա մնում ուշքդ գնա, էնքան ախմախություն կա մեջը գրած: Ու էս թարգմանությունը անում են դեսպանատան իբր բարձր կարգի հայ թարգմանիչները, ու մի հոգի փորձագետ էլ իբր ստուգում ա, խմբագրում ա, սրբագրում ա:

    Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները:

    Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբեությունների նոր շրջանակ (էս շրջանակը, որ ամեն տեղ գրած ա, framework-ն է էլի):

    ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ:

    Հայաստանին այն տրամադրում է առևտրային հարաբերություներն արդիականացնելու և տնտեսությունը զարգացնելու մի շրջանակ՝ հիմնված առևտրի հետ առնչվող ոլորտներում օրենքների և իրավական ակտերի ներդաշնակեցման վրա: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: ԽՀԱԱԳ հետևանքով բարեփոխված առևտրային հնարավորությունները, ակնկալվում է, որ կնպաստեն թե ԵՄ-ն և, թե Հայաստանի տնտեսությանը:

    Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում (կոտորվեք դուք, էս հեռու ապագայումը in the long run-ն ա ) Հայկական տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո, ապահովելով 2.3 % ՀՆԱ աճ:

    Դա հնարավոր դարձնելու հիմնական նախադրայալը ոչ սակագնային պայմանների վերացումն է
    (էսի վաբշե չինարեն ա, մեռնես չես հականա): ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել որոշ 74 միլիոն եվրոյի շահույթ:

    ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի աևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման և 8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշությունը:
    Հիմնական տեղեկություններ

    Եվրոպական միությունը սկսեց Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները 2010 թվականի հուլիսին:

    Գործընթացի նպատակն էր փոխարինել Համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2012թ.-ի մայիսին: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք բերվեց վերջանական համաձայնություն: Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցում ԵՄ անդամ պետություններին կներկայացնի ԽՀԱԱԳ համաձայնագրի տեքստը, որի շուրջ ընթանում էին բանակցությունները:

    Այնուհետև ԵՄ-ն ու Հայաստանը կիրականացնեն հետագա քայլերը պաշտոնապես արձանագրելով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ավարտը:

    ԵՄ-ը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, ընգրկելով իր առևտրի շուրջ 32 տոկոսը: 2012թվականի ընթացքում ապրանքների երկկողմանի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

    Պետությունն արդեն իսկ ունի արտոնյալ մուտք ԵՄ շուկա ԵՄ Նախընտրությունների ընդհանրացված համակարգի լրացուցիչ խթաններ կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար («GSP +») գործիքի միջոցով (էսի ով բացատրեց ինչ ա գրած, մի շիշ լավ կանյակ եմ առնում): Սա նշանակում է, որ ներմուծման համար սահմանված տուրքերն արդեն իսկ բավականին ցածր են, և ԽՀԱԱԳ շահույթը (շահույթը .... ախմախներ, համաձայնագրի շահւոյթը ո՞րն ա, օգուտները ... fucking benefits), չնայած որ նույնպես նեռաում է տուրքերի իջեցում, առավելապես կկիրառվի սահմանից դուրս (էս նախադասության մայրիգը լացացրել են, անասունները, մի շիշ կոնյակ էլ սրա համար): Բարեփոխումներ կիրականացվեն սանիտարական և բուսա-սանիտարական ոլորտներում հայաստանի սննդի անվտանգության չափանիշները ԵՄ-ն չափանիշներին հասցնելու նպատակով:

    Միաժամանակ Հայաստանը կներդաշնակեցնի արդյունաբերական ապրանքների վերաբերյալ մի շարք օրենքներ առանձնակի շեշտ դնելով ներքին անվտանգության և սպառողների պաշտպանության վրա:
    ЕПеРеСеТе .... մարդ չի իմանում, թե ինչ մտածի արա էս անգրագետների մասին: Դե հիմա պատկերացրեք, թե համաձայնագրի մի 500 էջանոց հայերեն տեքստը իրանից ինչ ա ներկայացնում: Սաղ կյանքդ կարդաս չհասկանաս ինչ ա գրած:

    Եթե հավես ունեք, անգլերենը կարդացեք:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (28.07.2013), Chilly (31.08.2013), Mephistopheles (05.09.2013), Moonwalker (28.07.2013), Sagittarius (29.07.2013), Ներսես_AM (28.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստան - հանրագիտարան
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 30
    Վերջինը: 08.03.2014, 23:38
  2. Հայ, Հայաստան, Հայ Ազգ
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.03.2010, 07:09
  3. Հա՞յք, թե՞ Հայաստան..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.06.2009, 19:17
  4. Իսպանիա-Հայաստան
    Հեղինակ՝ ArmBoy, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.09.2008, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •