User Tag List

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 329 հատից

Թեմա: Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

    Մի քիչ առաջ ակումբը հերթական անգամ, ֆիլմիցս մի քանի րոպե ընդմիջման ընթացքում, ռեֆրեշ էի անում ու պարզվեց, որ իմ շատ սիրելի ակումբցիներից մեկը ինձ վարկանիշ է տվել մոտ մի տարի վաղեմություն ունեցող թեմայում իմ արած մի գրառման համար: Ղալմաղալային թեմա էր: Ու մի տեսակ, թող տարօրինակ չթվա, կարոտ զգացի ղալմաղալային թեմաների:

    Հետաքրքիր զուգադիպությամբ մի կինո էի նայում, որտեղ կար մի սցենար, որը իմ կարծիքով նույնպես հայ իրականության ու ակումբային քննարկման համար պիտի որ ղալմաղալային լինի: Ու մտածեցի, ինչի՞ չէ, եկեք քննարկենք էս հարցը՝ թեկուզ ղալմաղալով:

    Որպեսզի շատ եթերային չթվա թեման, այն սկսեմ իմ մասին մի պատումով, որն եղել է տարիներ առաջ: Հիմիկվա համեմատ ահագին ջահել, բայց արդեն հասուն մարդ էի, ով արդեն աշխատում էր, կարող էր ինքնուրույն գոյատևեր ու տենց բաներ: Ու մի օր հոգնած գործից տուն եմ գալիս, սեփական բանալիով բացում եմ դուռը, մտնում եմ հյուրասենյակ... հյուրասենյակում նստած է մի ուղղակի չքնաղ աղջիկ, ում սիրահարվում եմ վայրկենական: Մի քիչ էլ ամոթս թողնելով մի կողմ ասեմ, որ ինքն էլ ինձ է սիրահարվում, հետագայում էդ մասին իր հետ պարզ ու հանգիստ, շիտակ խոսել եմ: Ինձ թվում է, որ գտել եմ իմ կյանքի միակին, նրան, ում համար ստեղծված եմ, ու սենց լիքը ուրիշ սենտիմենտալ բաներ: Սա տևում է, իրականում, շատ կարճ: Որովհետև շատ շուտով երկուսս էլ պարզում ենք մեր արյունակցական կապը. իմ ու իր տատին հարազատ քույրեր են: Դե հիմա, կյանք է, աշխարհասփյուռ հայություն, ու ես իմ սիրելի քույրիկին առաջին անգամ էի տեսնում, որովհետև առաջին անգամ էր Հայաստնում, ինքն էլ, բնակաբար, ինձ: Մեր, այսպես ձևակերպեմ, հասունությունը մեզ օգնում է շատ արագ հաղթահարել էն զգացումը, որ էդ պահին ունեցանք, ու հետո իրար սիրել որպես քույր ու եղբայր:

    Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես իրեն տեսնեի ոչ թե մեր տանը ու մի քանի րոպե անց իմ ու իր ծնողների համեստ օգնությամբ չիմանայի մեր ազգակցական կապը, ի՞նչ կլիներ, եթե հանդիպեի փողոցում ու սիրահարվեի, եթե ինքն էլ ինձ սիրահարվեր, եթե մենք սկսեինք ընկերություն անել, խորացնել մեր ընկերությունը, էդ ընթացքում մանրամասներ չիմանալով մեր ընտանիքներից ու «բանը բանից անցներ»:

    Այսպես, նախաբանը փորձեցի էնպես անել, որ մի քիչ ավելի անկաշկանդ լինենք: Իսկ հիմա բուն թեմայի հարցադրումը. է իսկ եթե՞: Եթե իրար երկրորդ, երրորդ կարգի քույր ու եղբայրները սիրահարվում են, սիրահարվում են լուրջ: Կարծում եմ դա հազվադեպ կարող է լինել իրար մանկուց ճանաչողների մեջ, բայց մարդիկ իրար չեն ճանաչել, չեն ընկալել որպես քույր ու եղբայր, որպես նույն ընտանիքի անդամ, արյունակից, ու լրիվ անկեղծ սիրով սիրում են: Բա հետո՞: Ի՞նչ անեն: Մոռանա՞ն սերը, փորձեն դա փոխել այլ՝ բարեկամական սիրո, թե՞ ամեն դեպքում ջհանդամ թե քույր ու եղբայց չեն:


    հ.գ. Տեսնենք թեման ղալմաղալային կլինի՞, թե՞ նորմալ ու հանգիստ կքննարկվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (31.07.2013), Rhayader (04.08.2013), Tig (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ անհամեստ կարծիքով, նման հարաբերություններին դեմ պետք ա լինի հասարակությունը (ավելին ասեմ՝ հայ հասարակությունը), իսկ հասուն, կայացած մարդը անձնական հարցերում պետք ա թքած ունենա հասարակության կարծիքի վրա (մանավանդ հայ հասարակության)։ Նույնիսկ եթե քույրն ու եղբայրը հարազատ լինեն, ես դեմ չեմ լինի նման հարաբերություններին։
    Մեր ազգն ա, չէ՞, ասում. «սերն աթարին էլ ա կպնում»։ Ուրեմն աթարին կարա կպնի, իմ հարազատ քրոջը չի կարա՞։
    Կեցցեն մարդկային, միջանձնային հարաբերություններ, կորչեն կեղծ արժեքների վրա կառուցված (մեզ չի սազում, հայեցի չի ...) արգելքները ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.07.2013), Rhayader (04.08.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Մարկուս (01.08.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նիկեա (31.07.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ սիրում են ի՞նչ կարաս անես… եթե չափահաս են, նորմալ ա…

  6. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜րտ

    Էնքան հետաքրքիր է, որ էս թեման հենց էս գիշեր բացեցիր։
    Ես հորաքրոջ տղա ունեմ (պապիկիս եղբոր թոռը), ում հանդեպ զգացմունք չէ, բայց թուլություն եմ ունեցել միշտ, իրեն էլ քանի անգամ կատակով ասել եմ՝ ինչ ափսոս, որ ախպերս ես
    Երեկոյան էլ իրենց տանն էի, խոսքի մեջ ասացի՝ ապեր, դու լրիվ տուն տանելու տղա ես։ Ասաց՝ է բա տար, ինչի՞ չես տանում։ Ասացի՝ համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր է Ու դու մի քանի ժամ հետո սենց թեմա ես բացում

    Ես որևէ սարսափելի բան չեմ տեսնում դրա մեջ։ Ասեմ ավելին. իրար հետ մեծացածների միջև ավելի հավանական է զգացմունքի առաջացումը, նույնիսկ հարազատ քրոջ ու եղբոր միջև, ուղղակի դաստիարակության կամ հասարակության մեջ ընդունված նորմերի պատճառով կա´մ իրենք իրենց էլ չեն խոստովանում ու լուռ փորձում են դա հաղթահարել՝ մեղք գործելու ներքին համոզվածությամբ, կա´մ իրար հետ անկեղծանալով են որոշում դրա դեմ պայքարել՝ էլի նույն մեղքի զգացումի պատճառով։

    Ես դեպք գիտեմ, երբ երկու եղբոր թոռներ են ամուսնացել, ու մեր գյուղում դա իր ժամանակին զարհուրելի շոկ ու բամբասանքի թեմա է եղել։

    Ուղղակի էդ յոթը պորտ կոչվածը պիտի որ զուր տեղը չլինի, ի վերջո գենետիկա կա, արյունակիցների միջև ամուսնություններից ծնված երեխաների մոտ հաճախ հանդիպող առողջական խնդիրներ կան, դրա համար, ինչքան էլ մարդկանց զգացմունքները հասկանամ, չէի ուզենա, որ նման դեպքերը շատ լինեին, բայց եթե երևույթը համատարած չլինի, խոզի պոչիկով երեխաների հավանականությունը պիտի որ փոքր լինի։
    Բայրոնի ու իր քրոջ՝ Ավգուստայի դուստրը, համենայն դեպս, ոնց որ թե պոչիկ չի ունեցել
    Էնպես որ եթե դուք ձեր ցեղում առաջինն եք, իսկ զգացմունքն էլ փոխադարձ ու անհաղթահարելի է, կարծում եմ՝ կարելի է և անցնել համայնքի զորավոր կարծիքի վրայով։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.07.2013), keyboard (31.07.2013), Kita (05.08.2013), melancholia (31.07.2013), Moonwalker (31.07.2013), Rhayader (04.08.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի պիղծ երևույթ գոյություն չունի:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (31.07.2013), Kuk (02.08.2013), Նարե91 (02.08.2013)

  10. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկես-Մարկես, ֆորումցի լինեիր, մտնեիր ծաղկացնեիր թեման, լրիվ քո մասով ա
    100 տարվա մենության հիմքում էլ ա նույն գաղափարը, բայց էնտեղ հեչ լավ չի վերջանում
    իսկ իմ անձնական կարծիքով՝ քույրդ կամ եղբայրդ քեզ ամենամոտ մարդիկ են, քանի որ այսպես ասած նույն «մատերիալից» եք ու նույն «ծննդավայրից»: բայց գենի վրա վատ են ազդում ազգակցական ամուսնությունները: հենա, ֆրանսիական արքունիքը վերցնենք, սաղ իրար հորոխպոր տղա կամ մորքուրի աղջիկ էին, դրա համար էլ ինչ անտերուդուս հիվանդություն ասես չունեին, էլ չասած հոգեկան խնդիրները
    բայց ընդհանուր առմամբ, ժենիծես, տապիծես, դու ես ու քո կյանքը, ով իրավունք ունի քեզ ինչ-որ բան ասելու, քանի դեռ դու քո արարքներով ոչ մեկի չես վնասում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.08.2013), Arpine (31.07.2013), ars83 (31.07.2013), enna (31.07.2013), keyboard (31.07.2013), Kita (05.08.2013), Sagittarius (31.07.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Yevuk (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Անվերնագիր (31.07.2013), Արէա (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նարե91 (02.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013), Ռուֆուս (31.07.2013), Վոլտերա (02.08.2013), Տրիբուն (31.07.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կյանքում երբեք նման դեպք չի եղել, երևի թե պատճառն էն ա, որ ես փոքր ժամանակ սիրահարվել էի մեկին, ով իմ եղբայրը չէր, ու էդ սիրահարությունը տևեց մինչև 15 տարեկան, այսինքն արդեն էն տարիքում էի, որ բարոյական նորմեր, բան-ման արդեն լիքն էին գլխումս
    ինձ համար ավելի հետաքրքիր կլիներ էս թեմայի շրջանակներում խոսել էն երևույթի մասին, որ հայ տղաները /չնայած ինչի մենակ հայ/ իրենց քույրերին վերաբերվում են որպես անսեռ էակների
    ու քրոջ հարսանիքի օրը հարբում-հայրենիքը կորցնում են, որտև ուզած-չուզած ընդհունում են, որ իրենց քույրն էլ ա որոշակի սեռի պատկանում, ավելին, էսա մի քանի ժամից աման-աման, նույնիսկ սեքս ա անելու
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2013), keyboard (31.07.2013), StrangeLittleGirl (31.07.2013), Tig (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Անվերնագիր (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Ռուֆուս (31.07.2013), Վոլտերա (02.08.2013), Տրիբուն (31.07.2013)

  14. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    զգացմունք կարող է ծնվել, իհարկե, գուցե պետք չէ՞ զոռով սպանել էդ զգացմունքը. ի վերջո պետք է որ բանականությունը հաղթի ու գործը մինչև ամուսնություն չհասնի

    բայց ընդհանուր առմամբ, ժենիծես, տապիծես, դու ես ու քո կյանքը, ով իրավունք ունի քեզ ինչ-որ բան ասելու, քանի դեռ դու քո արարքներով ոչ մեկի չես վնասում
    այ ամուսնությունից հետո շատ հավանական է վնասել ապագա երեխաներին, դրա համար եմ ասում, որ պետք չի ամուսնության հասնի: Մեր թաղերում բավականաչափ եզդիներ են ապրում, իրանց մոտ ընդունված ա հենց երկու ախպոր, երկու քրոջ, քուր-ախպոր երեխեքի ամուսնությունը ու երեխեքի մեջ շատերը հենց արտաքին արատներ ունեն...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2013), Tig (31.07.2013), Նարե91 (02.08.2013), Նիկեա (31.07.2013)

  16. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    զգացմունք կարող է ծնվել, իհարկե, գուցե պետք չէ՞ զոռով սպանել էդ զգացմունքը. ի վերջո պետք է որ բանականությունը հաղթի ու գործը մինչև ամուսնություն չհասնի



    այ ամուսնությունից հետո շատ հավանական է վնասել ապագա երեխաներին, դրա համար եմ ասում, որ պետք չի ամուսնության հասնի: Մեր թաղերում բավականաչափ եզդիներ են ապրում, իրանց մոտ ընդունված ա հենց երկու ախպոր, երկու քրոջ, քուր-ախպոր երեխեքի ամուսնությունը ու երեխեքի մեջ շատերը հենց արտաքին արատներ ունեն...
    Դասատուս իր հարազատ քեռու հետա ամուսնացած, երկու երեխաներն էլ ուռոդ են:

  17. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրահարվելը բնականաբար բնական է: Ոչ ոք ապահովագրված չի դրանից, մանավանդ, եթե չես իմանում, որ բարեկամական կապ կա: Բայց իմ կարծիքով բանականությունը պիտի հաղթի տվյալ դեպքում, քանի որ դա հաստատ ազդում է սերունդների վրա: Ինքս այդպիսի օրինակներ գիտեմ, երեխաները արտաքին արատ ունեն: Իհարկե պարտադիր չի, որ անպայման լինեն այդ արատները, բայց հավանականությունը շատ մեծ է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (01.08.2013)

  19. #11
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ա, բայց ես առաջարկում եմ թեման ընդլայնել, այսինքն վերնագիրը դնել՝ սեր հարազատների միջև:
    Ինչու՞ միայն քույր եղբայր, պետք է նաև դիտարկել՝ հայր ու աղջիկ, մայր ու տղա, քեռի,հոպար, մորքուր, հորքուր ու տենց

  20. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման զգացմունքը պետք է խեղդել ամենասկզբից։ Հասարակական նորմերը, որոնք այդքան ատելի են դառնում օրեցօր, ու դրանք հատելը խինդ ու ուրախություն ու սեփական աչքերում ինքնարժեքի բարձրացման առիթ է դառնում, օդից չեն վերցված։
    Անառողջ սերնդի մասին արդեն խոսվեց թեմայում, բայց ես չեմ ընդունում ավելի լայն առումով, առանց տարիքը, սեռը, տեսակը հաշվի առնելու, աջ ու ձախ քարշ գալը՝ «երկու կողմն էլ դեմ չեն», «ոչ մեկին վնաս չեն տալիս» պատճառաբանություններով։
    Ինչպես Աստվածաշունչն է շատ պարզ ասում (պատկերացնում եմ՝ քանի հոգու դեմք ծռվեց, բայց դրանից ճշմարտությունը չի փոխվում)․
    Մի՛ խաբվեք, չար ընկերակցությունները ապականում են լավ բարքերը
    (Ա Կոր․ ԺԵ 33 )
    Բավական է ախտավոր երևույթի նախադեպը լինի հասարակության մեջ, կսկսվի տարածվել։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2013), Tig (31.07.2013), Նարե91 (02.08.2013), Նիկեա (31.07.2013)

  22. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Անառողջ սերնդի մասին արդեն խոսվեց թեմայում, բայց ես չեմ ընդունում ավելի լայն առումով, առանց տարիքը, սեռը, տեսակը հաշվի առնելու, աջ ու ձախ քարշ գալը՝ «երկու կողմն էլ դեմ չեն», «ոչ մեկին վնաս չեն տալիս» պատճառաբանություններով։
    Արս ջան, բայց խոսքը աջ ու ձախ քարշ գալու մասին չի, այլ զգացմունքի, որը շատ հանգիստ կարող է առաջանալ նաև հարազատների միջև, առավել ևս՝ եթե տեղյակ չեն ազգակցական կապի մասին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (31.07.2013), Աթեիստ (31.07.2013)

  24. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, բայց խոսքը աջ ու ձախ քարշ գալու մասին չի, այլ զգացմունքի, որը շատ հանգիստ կարող է առաջանալ նաև հարազատների միջև, առավել ևս՝ եթե տեղյակ չեն ազգակցական կապի մասին։
    Զգացմունքի մասին գրել եմ, որ պետք է խեղդել, պարզ է, այն պահից, երբ իմացար, որ ազգականներ եք։

    Առաջարկում եմ թեման վերանվանել «Արյունապղծական կապեր»։
    Վերջին խմբագրող՝ ars83: 31.07.2013, 12:54:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2013), impression (31.07.2013), My World My Space (31.07.2013), Նարե91 (02.08.2013)

  26. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Զգացմունքի մասին գրել եմ, որ պետք է խեղդել, պարզ է, այն պահից, երբ իմացար, որ ազգականներ եք։
    Իսկ ինչի՞։ Համ էլ մինչև ո՞րերորդ »պորտն» է ազգական համարվում։ Գյուղեր կան, որ էնքան փոքր են, որ բոլորն իրար ազգական են գալիս. բա էդ մարդիկ ի՞նչ անեն։

    Առաջարկում եմ թեման վերանվանել «Արյունապղծական կապեր»։
    Դեմ եմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (31.07.2013)

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Տարօրինակ երևույթ Երևանի երկնքում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 48
    Վերջինը: 10.06.2012, 15:37
  3. Մեր այսօրվա հոբելյարն է Քույր Քերին, ասենք Շնորհավոոո՜ր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.11.2011, 19:28
  4. Ինքնազոհություն՝ հանուն եղբոր լավ ապագայի…
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.11.2011, 11:42
  5. Տարօրինակ երևույթ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.03.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •