User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 329 հատից

Թեմա: Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

    Մի քիչ առաջ ակումբը հերթական անգամ, ֆիլմիցս մի քանի րոպե ընդմիջման ընթացքում, ռեֆրեշ էի անում ու պարզվեց, որ իմ շատ սիրելի ակումբցիներից մեկը ինձ վարկանիշ է տվել մոտ մի տարի վաղեմություն ունեցող թեմայում իմ արած մի գրառման համար: Ղալմաղալային թեմա էր: Ու մի տեսակ, թող տարօրինակ չթվա, կարոտ զգացի ղալմաղալային թեմաների:

    Հետաքրքիր զուգադիպությամբ մի կինո էի նայում, որտեղ կար մի սցենար, որը իմ կարծիքով նույնպես հայ իրականության ու ակումբային քննարկման համար պիտի որ ղալմաղալային լինի: Ու մտածեցի, ինչի՞ չէ, եկեք քննարկենք էս հարցը՝ թեկուզ ղալմաղալով:

    Որպեսզի շատ եթերային չթվա թեման, այն սկսեմ իմ մասին մի պատումով, որն եղել է տարիներ առաջ: Հիմիկվա համեմատ ահագին ջահել, բայց արդեն հասուն մարդ էի, ով արդեն աշխատում էր, կարող էր ինքնուրույն գոյատևեր ու տենց բաներ: Ու մի օր հոգնած գործից տուն եմ գալիս, սեփական բանալիով բացում եմ դուռը, մտնում եմ հյուրասենյակ... հյուրասենյակում նստած է մի ուղղակի չքնաղ աղջիկ, ում սիրահարվում եմ վայրկենական: Մի քիչ էլ ամոթս թողնելով մի կողմ ասեմ, որ ինքն էլ ինձ է սիրահարվում, հետագայում էդ մասին իր հետ պարզ ու հանգիստ, շիտակ խոսել եմ: Ինձ թվում է, որ գտել եմ իմ կյանքի միակին, նրան, ում համար ստեղծված եմ, ու սենց լիքը ուրիշ սենտիմենտալ բաներ: Սա տևում է, իրականում, շատ կարճ: Որովհետև շատ շուտով երկուսս էլ պարզում ենք մեր արյունակցական կապը. իմ ու իր տատին հարազատ քույրեր են: Դե հիմա, կյանք է, աշխարհասփյուռ հայություն, ու ես իմ սիրելի քույրիկին առաջին անգամ էի տեսնում, որովհետև առաջին անգամ էր Հայաստնում, ինքն էլ, բնակաբար, ինձ: Մեր, այսպես ձևակերպեմ, հասունությունը մեզ օգնում է շատ արագ հաղթահարել էն զգացումը, որ էդ պահին ունեցանք, ու հետո իրար սիրել որպես քույր ու եղբայր:

    Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես իրեն տեսնեի ոչ թե մեր տանը ու մի քանի րոպե անց իմ ու իր ծնողների համեստ օգնությամբ չիմանայի մեր ազգակցական կապը, ի՞նչ կլիներ, եթե հանդիպեի փողոցում ու սիրահարվեի, եթե ինքն էլ ինձ սիրահարվեր, եթե մենք սկսեինք ընկերություն անել, խորացնել մեր ընկերությունը, էդ ընթացքում մանրամասներ չիմանալով մեր ընտանիքներից ու «բանը բանից անցներ»:

    Այսպես, նախաբանը փորձեցի էնպես անել, որ մի քիչ ավելի անկաշկանդ լինենք: Իսկ հիմա բուն թեմայի հարցադրումը. է իսկ եթե՞: Եթե իրար երկրորդ, երրորդ կարգի քույր ու եղբայրները սիրահարվում են, սիրահարվում են լուրջ: Կարծում եմ դա հազվադեպ կարող է լինել իրար մանկուց ճանաչողների մեջ, բայց մարդիկ իրար չեն ճանաչել, չեն ընկալել որպես քույր ու եղբայր, որպես նույն ընտանիքի անդամ, արյունակից, ու լրիվ անկեղծ սիրով սիրում են: Բա հետո՞: Ի՞նչ անեն: Մոռանա՞ն սերը, փորձեն դա փոխել այլ՝ բարեկամական սիրո, թե՞ ամեն դեպքում ջհանդամ թե քույր ու եղբայց չեն:


    հ.գ. Տեսնենք թեման ղալմաղալային կլինի՞, թե՞ նորմալ ու հանգիստ կքննարկվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (31.07.2013), Rhayader (04.08.2013), Tig (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ անհամեստ կարծիքով, նման հարաբերություններին դեմ պետք ա լինի հասարակությունը (ավելին ասեմ՝ հայ հասարակությունը), իսկ հասուն, կայացած մարդը անձնական հարցերում պետք ա թքած ունենա հասարակության կարծիքի վրա (մանավանդ հայ հասարակության)։ Նույնիսկ եթե քույրն ու եղբայրը հարազատ լինեն, ես դեմ չեմ լինի նման հարաբերություններին։
    Մեր ազգն ա, չէ՞, ասում. «սերն աթարին էլ ա կպնում»։ Ուրեմն աթարին կարա կպնի, իմ հարազատ քրոջը չի կարա՞։
    Կեցցեն մարդկային, միջանձնային հարաբերություններ, կորչեն կեղծ արժեքների վրա կառուցված (մեզ չի սազում, հայեցի չի ...) արգելքները ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.07.2013), Rhayader (04.08.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Մարկուս (01.08.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նիկեա (31.07.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ սիրում են ի՞նչ կարաս անես… եթե չափահաս են, նորմալ ա…

  6. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜րտ

    Էնքան հետաքրքիր է, որ էս թեման հենց էս գիշեր բացեցիր։
    Ես հորաքրոջ տղա ունեմ (պապիկիս եղբոր թոռը), ում հանդեպ զգացմունք չէ, բայց թուլություն եմ ունեցել միշտ, իրեն էլ քանի անգամ կատակով ասել եմ՝ ինչ ափսոս, որ ախպերս ես
    Երեկոյան էլ իրենց տանն էի, խոսքի մեջ ասացի՝ ապեր, դու լրիվ տուն տանելու տղա ես։ Ասաց՝ է բա տար, ինչի՞ չես տանում։ Ասացի՝ համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր է Ու դու մի քանի ժամ հետո սենց թեմա ես բացում

    Ես որևէ սարսափելի բան չեմ տեսնում դրա մեջ։ Ասեմ ավելին. իրար հետ մեծացածների միջև ավելի հավանական է զգացմունքի առաջացումը, նույնիսկ հարազատ քրոջ ու եղբոր միջև, ուղղակի դաստիարակության կամ հասարակության մեջ ընդունված նորմերի պատճառով կա´մ իրենք իրենց էլ չեն խոստովանում ու լուռ փորձում են դա հաղթահարել՝ մեղք գործելու ներքին համոզվածությամբ, կա´մ իրար հետ անկեղծանալով են որոշում դրա դեմ պայքարել՝ էլի նույն մեղքի զգացումի պատճառով։

    Ես դեպք գիտեմ, երբ երկու եղբոր թոռներ են ամուսնացել, ու մեր գյուղում դա իր ժամանակին զարհուրելի շոկ ու բամբասանքի թեմա է եղել։

    Ուղղակի էդ յոթը պորտ կոչվածը պիտի որ զուր տեղը չլինի, ի վերջո գենետիկա կա, արյունակիցների միջև ամուսնություններից ծնված երեխաների մոտ հաճախ հանդիպող առողջական խնդիրներ կան, դրա համար, ինչքան էլ մարդկանց զգացմունքները հասկանամ, չէի ուզենա, որ նման դեպքերը շատ լինեին, բայց եթե երևույթը համատարած չլինի, խոզի պոչիկով երեխաների հավանականությունը պիտի որ փոքր լինի։
    Բայրոնի ու իր քրոջ՝ Ավգուստայի դուստրը, համենայն դեպս, ոնց որ թե պոչիկ չի ունեցել
    Էնպես որ եթե դուք ձեր ցեղում առաջինն եք, իսկ զգացմունքն էլ փոխադարձ ու անհաղթահարելի է, կարծում եմ՝ կարելի է և անցնել համայնքի զորավոր կարծիքի վրայով։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.07.2013), keyboard (31.07.2013), Kita (05.08.2013), melancholia (31.07.2013), Moonwalker (31.07.2013), Rhayader (04.08.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի պիղծ երևույթ գոյություն չունի:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (31.07.2013), Kuk (02.08.2013), Նարե91 (02.08.2013)

  10. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկես-Մարկես, ֆորումցի լինեիր, մտնեիր ծաղկացնեիր թեման, լրիվ քո մասով ա
    100 տարվա մենության հիմքում էլ ա նույն գաղափարը, բայց էնտեղ հեչ լավ չի վերջանում
    իսկ իմ անձնական կարծիքով՝ քույրդ կամ եղբայրդ քեզ ամենամոտ մարդիկ են, քանի որ այսպես ասած նույն «մատերիալից» եք ու նույն «ծննդավայրից»: բայց գենի վրա վատ են ազդում ազգակցական ամուսնությունները: հենա, ֆրանսիական արքունիքը վերցնենք, սաղ իրար հորոխպոր տղա կամ մորքուրի աղջիկ էին, դրա համար էլ ինչ անտերուդուս հիվանդություն ասես չունեին, էլ չասած հոգեկան խնդիրները
    բայց ընդհանուր առմամբ, ժենիծես, տապիծես, դու ես ու քո կյանքը, ով իրավունք ունի քեզ ինչ-որ բան ասելու, քանի դեռ դու քո արարքներով ոչ մեկի չես վնասում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.08.2013), Arpine (31.07.2013), ars83 (31.07.2013), enna (31.07.2013), keyboard (31.07.2013), Kita (05.08.2013), Sagittarius (31.07.2013), StrangeLittleGirl (31.07.2013), VisTolog (31.07.2013), Yevuk (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Անվերնագիր (31.07.2013), Արէա (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նարե91 (02.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013), Ռուֆուս (31.07.2013), Վոլտերա (02.08.2013), Տրիբուն (31.07.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կյանքում երբեք նման դեպք չի եղել, երևի թե պատճառն էն ա, որ ես փոքր ժամանակ սիրահարվել էի մեկին, ով իմ եղբայրը չէր, ու էդ սիրահարությունը տևեց մինչև 15 տարեկան, այսինքն արդեն էն տարիքում էի, որ բարոյական նորմեր, բան-ման արդեն լիքն էին գլխումս
    ինձ համար ավելի հետաքրքիր կլիներ էս թեմայի շրջանակներում խոսել էն երևույթի մասին, որ հայ տղաները /չնայած ինչի մենակ հայ/ իրենց քույրերին վերաբերվում են որպես անսեռ էակների
    ու քրոջ հարսանիքի օրը հարբում-հայրենիքը կորցնում են, որտև ուզած-չուզած ընդհունում են, որ իրենց քույրն էլ ա որոշակի սեռի պատկանում, ավելին, էսա մի քանի ժամից աման-աման, նույնիսկ սեքս ա անելու
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2013), keyboard (31.07.2013), StrangeLittleGirl (31.07.2013), Tig (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Անվերնագիր (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Ռուֆուս (31.07.2013), Վոլտերա (02.08.2013), Տրիբուն (31.07.2013)

  14. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համաձայն եմ որ երկու հարազատ ախպեր իրար ետ պսակվեն: Քուր ու ախպեր համաձայն չեմ:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.07.2013), Quyr Qery (19.09.2016), VisTolog (31.07.2013), Նաիրուհի (31.07.2013)

  16. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այբ ջան, առաջին հերթին շատ հազվադեպի պահը մի քիչ չի համապատասխանում իրականությանը:
    Երկրորդ՝ թեմայում արդեն բազմիցս նշվեց, որ լինում են դեպքեր, երբ զույգն իմանում ա իրանց արյունակցական կապի մասին, երբ բանը բանից անցել ա (արդեն իրար սիրում եմ ոչ որպես ազգական): Նույնիսկ եթե սեքսին դեռ չեմ հասել, իրար սիրում են:
    Հիմա պատկերացրու, շփվում են, ապագայի պլաններ են կազմում, մեկ էլ գալիս ա մի հատ տատի ու հիշում, որ իրանք ազգական են: Եթե մենակ էդ պատճառով իրանք իրարից երես թեքեն, ես իրանց չեմ հասկանա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (01.08.2013), Նաիրուհի (01.08.2013)

  18. #10
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այբ ջան, առաջին հերթին շատ հազվադեպի պահը մի քիչ չի համապատասխանում իրականությանը:
    Երկրորդ՝ թեմայում արդեն բազմիցս նշվեց, որ լինում են դեպքեր, երբ զույգն իմանում ա իրանց արյունակցական կապի մասին, երբ բանը բանից անցել ա (արդեն իրար սիրում եմ ոչ որպես ազգական): Նույնիսկ եթե սեքսին դեռ չեմ հասել, իրար սիրում են:
    Հիմա պատկերացրու, շփվում են, ապագայի պլաններ են կազմում, մեկ էլ գալիս ա մի հատ տատի ու հիշում, որ իրանք ազգական են: Եթե մենակ էդ պատճառով իրանք իրարից երես թեքեն, ես իրանց չեմ հասկանա:
    Ես իմացել եմ, որ եղել են դեպքեր, երբ արյունակից հարազատների ամուսնությունից նորմալ երեխա է ծնվել: Հազվադեպ ասելով ի նկատի ունեմ այն, որ նման դեպքեր լինում է, երբ երեխան նորմալ է ծնվում: Բայց ասել եմ ու հիմա էլ կասեմ՝ արյունակիցների սերը ու ամուսնությունը չեմ ընդունում: Իսկ եթե աղջիկը և տղան սիրահարվում են չիմանալով իրենց ազգակից լինելու մասին, դա արդեն այլ հարց է, բայց դե արյունակցի հետ ամուսնությունը արյունապղծություն եմ համարում:

  19. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմացել եմ, որ եղել են դեպքեր, երբ արյունակից հարազատների ամուսնությունից նորմալ երեխա է ծնվել: Հազվադեպ ասելով ի նկատի ունեմ այն, որ նման դեպքեր լինում է, երբ երեխան նորմալ է ծնվում: Բայց ասել եմ ու հիմա էլ կասեմ՝ արյունակիցների սերը ու ամուսնությունը չեմ ընդունում: Իսկ եթե աղջիկը և տղան սիրահարվում են չիմանալով իրենց ազգակից լինելու մասին, դա արդեն այլ հարց է, բայց դե արյունակցի հետ ամուսնությունը արյունապղծություն եմ համարում:

    1. Родные братья и сестры, разнояйцовые близнецы, родители и дети считаются родственниками первого порядка. Взаимоотношения между такими родственниками носят название «инцест» и считаются иллегальными. Риск рождения больного ребенка у таких родственников - около 60%.

    2. Дядя, тетя, племянник, племянница, дедушка, бабушка, а также сводный брат или сестра считаются родственниками второго порядка. Риск рождения больного ребенка у таких родственников - около 25%.

    3. Двоюродный брат, двоюродная сестра, сводный дядя, сводный племянник - родственники третьего порядка. Риск рождения больного ребенка в браке с таким родственником равен 4-6% (при условиях, что в семье нет истории наследственных генетических заболеваний, а также у их предков не было близкородственных браков). С другой стороны, у двоюродного брата и сестры 94-96-процент-ная вероятность появления абсолютно здорового малыша.

    4. Неродственные родители имеют 2-3% риска рождения генетически нездорового ребенка.
    1. Ոչ թե «եղել է դեպք, որ նորմալ երեխա է ծնվել», այլ «հազվադեպ, բայց լինում են դեպքեր, որ երեխան դեֆեկտ է ունենում»: 4-6% դեֆեկտ, այ սա է հազվադեպ:
    2. Թեման ուշադիր կարդալու դեպքում կարելի է նկատել, որ ոչ մեկ չի պատկերացնում, որ մարդիկ իրար հետ մեծանալով հանկարծ իրար սիրեն, ոչ որպես ազգականներ: Քննարկման թեման հենց այն դեպքերն են, երբ նրանք իրենց արյունակցական կապի մասին չեն իմացել:

    Մեկ էլ չեմ հասկանում «արյունապղծություն» բառը: Մարդ ուրեմն պտի ինքն իրա արյունից (ցեղից) նենց զզվի, որ նույն արյան հետ խառնվելը անվանի պղծվել:


    Հ.Գ.
    Հղումն էի մոռացել > http://www.sister.su/sister_016.html
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 01.08.2013, 16:25:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.08.2013), Chuk (01.08.2013), StrangeLittleGirl (01.08.2013), Նաիրուհի (01.08.2013), Վահե-91 (01.08.2013)

  21. #12
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ոչ թե «եղել է դեպք, որ նորմալ երեխա է ծնվել», այլ «հազվադեպ, բայց լինում են դեպքեր, որ երեխան դեֆեկտ է ունենում»: 4-6% դեֆեկտ, այ սա է հազվադեպ:
    2. Թեման ուշադիր կարդալու դեպքում կարելի է նկատել, որ ոչ մեկ չի պատկերացնում, որ մարդիկ իրար հետ մեծանալով հանկարծ իրար սիրեն, ոչ որպես ազգականներ: Քննարկման թեման հենց այն դեպքերն են, երբ նրանք իրենց արյունակցական կապի մասին չեն իմացել:

    Մեկ էլ չեմ հասկանում «արյունապղծություն» բառը: Մարդ ուրեմն պտի ինքն իրա արյունից (ցեղից) նենց զզվի, որ նույն արյան հետ խառնվելը անվանի պղծվել:


    Հ.Գ.
    Հղումն էի մոռացել > http://www.sister.su/sister_016.html
    Իմ գրառումը և հատկապես «հազվադեպ» բառը դարձավ քննարկում:
    Ո՞վ ասեց, թե թեման չեմ կարդացել, ուղղակի միտքս մի քիչ ընդհանուր արտահայտեցի, որովհետև լսել եմ, որ եղել է դեպք, երբ փոխադարձ սիրահարվում են նաև իրենց արյունակցական կապերի մասին իմացող մարդիկ: Հիմա էլ կասեք, թե թեմայից շեղվել եմ և դա այն դեպքում, երբ շատերը, ի նկատի չունեմ կոնկրետ այս թեման, թեմայից դուրս շատ գրառումներ են անում, բայց համենայնդեպս, իմ գրառումը թեմայի շրջանակներում էր: Ինչ մնում է այն մարդկանց, որոնք սիրահարվել են և հետո է պարզվել, որ արյունակից են և այլն, ինչևէ, չեմ ընդունում, որ արյունակցական կապի մասին իմանալով, այնուամենայնիվ, ամուսնանում են:
    Եթե ես չեմ ընդունում նման ամուսնությունները, դա չի նշանակում զզվել սեփական ցեղից: Լավ էլի ա՛յ մարդ, էս ինչ ենթադրություն է: Եթե նախօրոք իմանայի, որ գրառումս նման արձագանք պիտի առաջացնի, հաստատ չէի գրի, բայց ընդամենը հայտնել եմ իմ կարծիքը, ու ես մնում եմ իմ կարծիքին (թեկուզ 100% բժշկությունը ապացուցի, որ նման ամուսնություններից ընդհանրապես անորմալ երեխաներ չեն ծնվում):
    Վերջին խմբագրող՝ Այբ: 01.08.2013, 19:33:

  22. #13
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբ ջան, մի՛ բորբոքվի, ասում-խոսում ենք լավ ա, որ կարծիք ունես, որ արտահայտում ես` էդ առավել ևս լավ ա: Բայց արի իրերին իրենց անուններով կոչենք
    Եթե ես չեմ ընդունում նման ամուսնությունները, դա չի նշանակում զզվել սեփական ցեղից:
    ես ի՞նչ սովորություն ա է մի երկու բառ փոխել, սարքել լրիվ ուրիշ իմաստ ու բողոքվել: Ո՞վ տենց բան ասեց Այբ ջան: Մենակ չասես «էդ ա դուրս գալիս»: Աթեիստը ուզում էր իմանալ, թե ի՞նչ ես հասկանում «արյունապղծություն» ասելով: Դու օգտագործեցիր չէ՞ էդ բառը, դե բացատրի իմանանք ի՞նչ ես հասկանում դրա տակ:

    արյունակցի հետ ամուսնությունը արյունապղծություն եմ համարում:
    մեկ էլ արյունակից բառը բացատրի եթե դժվար չի:

    Որ արդյունքում հասկանանք ո՞ւմ ամուսնությունը ու ի՞նչ ես համարում:
    Վերջին խմբագրող՝ John: 01.08.2013, 19:41: Պատճառ: ավելացում

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (02.08.2013), Աթեիստ (01.08.2013)

  24. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Հղումն էի մոռացել > http://www.sister.su/sister_016.html
    «Բրիտանացի գիտնականները հայտնագործել են» շարքի՞ց։ Մի հատ այս թվերի տակ ընկած հաշվարկի մեթոդն էլ որ բերես ու ասես, թե ո՞ր բնակչության վրա են կատարել փորձերը (ի դեպ ասում է՝ հետազոտողները կենդանաբաններ են եղել), ի՞նչ ռիսկային խմբերից են կատարել ընտրությունը, գոնե մի բան կհասկանանք։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (02.08.2013)

  26. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ցեղում երկու մոտավորպես սենց զույգ ունենք - երկու ախպոր կամ ծոռներ կամ կոռներ ամուսնացան: Կարճ ասած յոթ պոռտը չէր անցնում: Երկրորդ զույգի քավորն էլ ես եմ: Առանձնապես չէի էլ մտածում լավ են անում թե չէ: Ցեղի մեծերը որոշել էին որ ես պիտի լինեմ, քանի որ մյուս ախպոր ծոռը կամ կոռն էլ ես եմ, ես էլ ասեցի պաժալիստա:

    Առաջին զույգը տխուր վերջաբան ունեցավ - բաժանվեցին, հետո մարդա մի անգամ էլ ամուսնացան ու շատ երջանիկ են հիմա: Երկրորդ զույգից խաբար չունեմ, բայց ոչ էլ անհամբեր սպասում եմ խաբարի:

    Ասածս ինչ ա, այ մարդ, էտ հեռավորության վրա պոռտերը հինգ հատ ա, թե տոշնի յոթ հատ, մարդ չի իմանա: Որ մտքներով անցել ա պսակվեն, մեռնեմ Աստծո զորությանը, թող պսակվեն:

    Բայց ամեն դեպքում, մեկը ես հարազատ քույր ու եղբոր կամ նույնիսկ մի պոռտ էն կողմ զարմիկի հետ ամուսնանալը չեմ հասկանում: Ոչ եգիպտական փարավոն են, ոչ էլ վեսթերոսյան Տարգարիան, որ արյան մաքրության մասին մտածեն: Ալամ աշխարհը լիքը սիրուն ու սեքսի տղաներ ու աղջիկներ կան, բա մարդ էտքանին կթողնի ու քրոջը կ....նի՞:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.08.2013, 02:50:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.08.2013), keyboard (03.08.2013), Kuk (03.08.2013), StrangeLittleGirl (03.08.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Տարօրինակ երևույթ Երևանի երկնքում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 48
    Վերջինը: 10.06.2012, 15:37
  3. Մեր այսօրվա հոբելյարն է Քույր Քերին, ասենք Շնորհավոոո՜ր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.11.2011, 19:28
  4. Ինքնազոհություն՝ հանուն եղբոր լավ ապագայի…
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.11.2011, 11:42
  5. Տարօրինակ երևույթ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.03.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •