Ճիշտ ես: Բայց չեմ կարծում, որ կոնկրետ էդ գրառումս զգացական էր: Ավելի կարճ ուզում էի ասել, որ շատերը «պորտ» հասկացությունը սխալ են ընկալում ու արդյունքում նաև «եկեղեցու խրատն» են սխալ ընկալում: Իրականում կարծում եմ, որ մեր բոլորիս հաճախ լսած 7 պորտի հաշվարկը հենց էդպես էլ արվում է, հենց պորտերն էլ հաշվում են՝ մամայիդ պորտից կտրվեցիր՝ մեկը, ինքն իրա մամայինից՝ երկու և էսպես շարունակ:
Ու կարծում եմ, որ հասարակության մեջ շատերը նման ամուսնությունները դատապարտելու են հիմնվելով ոչ դես, ոչ դեն հենց եկեղեցու վրա, չիմանալով կամ չհասկանալով, որ եկեղեցու տեսակետից դա նորմալ է: Ուրիշ հարց, որ դու կարող ես փորձել գիտականորեն ուրիշ բան ապացուցել: Ու ես էլ եմ կարծում, որ էդ ամուսնության դեպքում էլ դեռ ռիսկ կա ու էնքան էլ ցանկալի չի: Բայց դա կապ չունի, որտև փաստորեն ըստ եկեղեցու չի կարելի էս մարդկանց դատապարտել:
Էջանիշներ