Ա՜րտ
Էնքան հետաքրքիր է, որ էս թեման հենց էս գիշեր բացեցիր։
Ես հորաքրոջ տղա ունեմ (պապիկիս եղբոր թոռը), ում հանդեպ զգացմունք չէ, բայց թուլություն եմ ունեցել միշտ, իրեն էլ քանի անգամ կատակով ասել եմ՝ ինչ ափսոս, որ ախպերս ես![]()
Երեկոյան էլ իրենց տանն էի, խոսքի մեջ ասացի՝ ապեր, դու լրիվ տուն տանելու տղա ես։ Ասաց՝ է բա տար, ինչի՞ չես տանում։ Ասացի՝ համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր էՈւ դու մի քանի ժամ հետո սենց թեմա ես բացում
Ես որևէ սարսափելի բան չեմ տեսնում դրա մեջ։ Ասեմ ավելին. իրար հետ մեծացածների միջև ավելի հավանական է զգացմունքի առաջացումը, նույնիսկ հարազատ քրոջ ու եղբոր միջև, ուղղակի դաստիարակության կամ հասարակության մեջ ընդունված նորմերի պատճառով կա´մ իրենք իրենց էլ չեն խոստովանում ու լուռ փորձում են դա հաղթահարել՝ մեղք գործելու ներքին համոզվածությամբ, կա´մ իրար հետ անկեղծանալով են որոշում դրա դեմ պայքարել՝ էլի նույն մեղքի զգացումի պատճառով։
Ես դեպք գիտեմ, երբ երկու եղբոր թոռներ են ամուսնացել, ու մեր գյուղում դա իր ժամանակին զարհուրելի շոկ ու բամբասանքի թեմա է եղել։
Ուղղակի էդ յոթը պորտ կոչվածը պիտի որ զուր տեղը չլինի, ի վերջո գենետիկա կա, արյունակիցների միջև ամուսնություններից ծնված երեխաների մոտ հաճախ հանդիպող առողջական խնդիրներ կան, դրա համար, ինչքան էլ մարդկանց զգացմունքները հասկանամ, չէի ուզենա, որ նման դեպքերը շատ լինեին, բայց եթե երևույթը համատարած չլինի, խոզի պոչիկով երեխաների հավանականությունը պիտի որ փոքր լինի։
Բայրոնի ու իր քրոջ՝ Ավգուստայի դուստրը, համենայն դեպս, ոնց որ թե պոչիկ չի ունեցել
Էնպես որ եթե դուք ձեր ցեղում առաջինն եք, իսկ զգացմունքն էլ փոխադարձ ու անհաղթահարելի է, կարծում եմ՝ կարելի է և անցնել համայնքի զորավոր կարծիքի վրայով։
Էջանիշներ