Որովհետև սերը միայն զգացմունք չէ, այլ նաև բանական, պատասխանատու ընտրություն։
Յոթներորդ, ըստ մեր ազգի բազմադարյա փորձի (իմա՝ գործնական վիճակագրության)։Համ էլ մինչև ո՞րերորդ »պորտն» է ազգական համարվում։
Գնան, հարևան գյուղից կին առնեն, ինչպես որ միշտ էլ արվել է։Գյուղեր կան, որ էնքան փոքր են, որ բոլորն իրար ազգական են գալիս. բա էդ մարդիկ ի՞նչ անեն։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
boooooooom (31.07.2013), Tig (31.07.2013), Լուսաբեր (01.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013)
Ես այսպես գիտեմ: Մարդու մոտ լիքը հիվանդ գեներ կան, որոնք քանի դեռ միայնակ են, ի հայտ չեն գալիս: Զուգընկերդ ինչքան քեզ ավելի մոտիկ լինի արյունակցորեն, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրա մոտ էլ այդ գենից կլինի, և երեխայի մոտ այն արդեն իրեն կդրսևորի: Այսինքն, ինչ-որ թիվ չկա, որ սրանից այս կողմ անընդունելի է, այն կողմ` ընդունելի: Հավանականության հարց է: Ինչքան հեռու, այնքան լավ: Դրա համար էլ միջազգային ամուսնություններից հաճախ գեղեցիկ ու խելացի երեխաներ են ծնվում:
Դրան էլ փրկություն կա, կարելի ա նախքան երեխա պլանավորելը, գենետիկ ինժեներիայի միջոցով բոլոր վատ գեները "ջնջել", ուղղակի էս դեպքում սովորական ճանապարհով բեղմնավորումը պրակտիկորեն անհնար է, ավելի ճիշտ կլինի ասել ոչ արդյունավետ առողջ սերունդ ունենալու համար
Հ.Գ. Անցյալ օրը պարբերական հիվանդության, ավելի շատ հայտնի Երևանյան հիվանդության մասին էի կարդում ու հաղորդում էի նայում, նշվում է, որ հիվանդությունը առավելապես առկա է Արևմտյան Հայաստանից գաղթաց ու եկած հայերի շրջանում, ինչը բացատրվում ա նրանով, որ իրանց սերնդեսերունդ եղեռնի վաղից մնացած էդ գենը մուտացվել ա ու զարգանում ա, մանավանդ նույն աշխարհամասից եկածներից ծնված սերունդների մոտ:
Բայց դե հիմա բժշկությունը նենց կայֆեր ա անում, կարան երեխա սարքեն, ոռին գրած լինի շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ
Gayl (31.07.2013)
Արտ, էս ինչ լավ թեմա ես բացել
Ուրեմն ասեմ, որ իմ ընտանիքում նման դեպքեր կան: Մամայիս մորաքույրն ամուսնացել է իր տատիկի քրոջ, թե եղբոր թոռան հետ: Մինչև հիմա հաշտ ու համերաշխ ապրում են, երկու առողջ աղջիկ ունեն, էդ առողջ աղջիկներն էլ առողջ էրեխեք ունեն:
Մամայիս մեկ այլ հեռավոր հորեղբայր ամուսնացել է իր տատիկ-պապիկի թոռան հետ, այսինքն՝ ավելի մոտ արյունակցական կապ: Ունեցել են երկու առողջ տղաներ:
Պապիկիս քրոջ թոռն էլ ամուսնացել է մյուս քրոջ թոռան հետ: Իհարկե, էստեղ բացի սիրուց նաև ԱՄՆ գնալու հարցն էր խառը (աղջիկն ԱՄՆ քաղաքացի ա), էնպես որ չգիտեմ՝ որն էր ավելի առաջնային: Սա արդեն շատ նոր, մի քանի տարվա դեպք է, չգիտեմ՝ երեխա ունեն արդեն, թե չէ:
Հիմա մի ուրիշ պատմություն պատմեմ, էս թեմայով իմ հանդիպած ամենահետաքրքիր պատմությունն ա: Ընկերուհիս ծանոթանում ա մի տղայի հետ, երկուսն էլ իրար գժի պես սիրահարվում են, որոշում են ամուսնանալ, էն էլ մի օր հանկարծակի պարզում են, որ մի պապի թոռներ են: Ուրեմն էս ընկերուհուս պապը շատ յամանն ա էղել, լևի էրեխեք ա ունեցել, էդ տղան էդ լևի էրեխեքից մեկի տղան էր: Իրանք իրանց չեն կորցնում, միանգամից գենետիկ անալիզի են գնում (ի դեպ, բավական շատ փողեր ծախսելով) ու պարզում, որ արատավոր էրեխեք ունենալու ռիսկը բավական բարձր ա: Էդպես որոշում են բաժանվել, չնայած շատ ծանր ա լինում իրանց համար: Ասենք, պահի տակ նույնիսկ որոշում են ամուսնանալ, բայց էրեխա չունենալ, հետո կողքից ասում են՝ կարող ա փոշմանեք, արդեն ուշ լինի և այլն:
Մի հատ էլ ինձնից ասեմ, ու անցնենք առաջ: Ուրեմն մամայիս կողմի ցեղից ում ճանաչում եմ, կյանքում չէի սիրահարվի: Հա, կարող ա իրանք լավն են, բայց լրիվ ուրիշ տեսակի մարդիկ են, նենց, որ ես չեմ կարա սիրեմ: Պապայիս կողմի շատ ազգականների չեմ էլ ճանաչում: Մեկ էլ չեմ ճանաչում մամայիս կողմի հեռավոր ազգականներին, որոնց տեղն էլ չգիտենք. Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրիվ են էկել, ոչ մի կապ չկա հետները: Ու պատկերացրեք, ես էստեղ Եվրոպայում նստած հանդիպում եմ որևէ երիտասարդի, որի նախնիները հայ են եղել, սիրահարվում եմ, ու հանկարծակի պարզում ենք, որ, ասենք, պապիկիս քեռու ծոռն է: Է հետո ի՞նչ: Ավելի լավ, ուրիշ ցեղերի ձուլված տղուն նորից հայ կսարքենք
Մի հատ էլ ընդհանուր բան ասեմ: Գենետիկայի մասով ճիշտ եք ասում, բայց հենց էդ նույն գենետիկայի մասով մենք շատ ավելի լուրջ խնդիր ունենք. հայերն էնքան ուրիշների հետ չեն ամուսնացել, որ էդ խնդիրն արդեն ոչ միայն ազգակցական ամուսնությունների մեջ կա, այլև երբ հայը հայի հետ ա ամուսնանում (բավական ա ասել, որ ամեն հինգերորդ հայ պարբերական հիվանդության կրող ա): Հիմա ի՞նչ, դրա անու՞նն էլ արյունապղծություն դնենք:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ars83 (31.07.2013)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
StrangeLittleGirl (31.07.2013)
Արս ջան, էդ գրված էր ԵՊԲՀ պաթոֆիզիոլոգիայի դասագրքի մեջ, հեղինակներն էլ նույն ամբիոնի պրոֆեսորներ էին, ուղղակի գիրքը մի քանի տարի ա մոտս չի, նենց որ հաստատ ամեն հինգերորդ հայ ունի պարբերական հիվանդության գենը: Աղբյուրը, ոնց-որ Բյուրը ասեց Երևանի գենետիկայի կենտրոնն ա, բայց չեմ հիշում ուսումնասիրությունը երբ ա արվել
The cake is a lie.
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
StrangeLittleGirl (31.07.2013)
ars83 (31.07.2013)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Alphaone (01.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ