User Tag List

Էջ 2 22-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 329 հատից

Թեմա: Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

  1. #16
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞։ Համ էլ մինչև ո՞րերորդ »պորտն» է ազգական համարվում։ Գյուղեր կան, որ էնքան փոքր են, որ բոլորն իրար ազգական են գալիս. բա էդ մարդիկ ի՞նչ անեն։
    կողքի գյուղը կա ու կա

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (01.08.2013), boooooooom (31.07.2013), enna (31.07.2013), Freeman (31.07.2013), Tig (31.07.2013), Լուսաբեր (01.08.2013), Նիկեա (31.07.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞։
    Որովհետև սերը միայն զգացմունք չէ, այլ նաև բանական, պատասխանատու ընտրություն։

    Համ էլ մինչև ո՞րերորդ »պորտն» է ազգական համարվում։
    Յոթներորդ, ըստ մեր ազգի բազմադարյա փորձի (իմա՝ գործնական վիճակագրության)։

    Գյուղեր կան, որ էնքան փոքր են, որ բոլորն իրար ազգական են գալիս. բա էդ մարդիկ ի՞նչ անեն։
    Գնան, հարևան գյուղից կին առնեն, ինչպես որ միշտ էլ արվել է։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2013), Tig (31.07.2013), Լուսաբեր (01.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013)

  5. #18
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞։ Համ էլ մինչև ո՞րերորդ »պորտն» է ազգական համարվում։ Գյուղեր կան, որ էնքան փոքր են, որ բոլորն իրար ազգական են գալիս. բա էդ մարդիկ ի՞նչ անեն։
    Ես այսպես գիտեմ: Մարդու մոտ լիքը հիվանդ գեներ կան, որոնք քանի դեռ միայնակ են, ի հայտ չեն գալիս: Զուգընկերդ ինչքան քեզ ավելի մոտիկ լինի արյունակցորեն, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրա մոտ էլ այդ գենից կլինի, և երեխայի մոտ այն արդեն իրեն կդրսևորի: Այսինքն, ինչ-որ թիվ չկա, որ սրանից այս կողմ անընդունելի է, այն կողմ` ընդունելի: Հավանականության հարց է: Ինչքան հեռու, այնքան լավ: Դրա համար էլ միջազգային ամուսնություններից հաճախ գեղեցիկ ու խելացի երեխաներ են ծնվում:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2013), enna (31.07.2013), Jarre (31.07.2013), John (31.07.2013), keyboard (31.07.2013), Tig (31.07.2013), Լուսաբեր (01.08.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013)

  7. #19
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այսպես գիտեմ: Մարդու մոտ լիքը հիվանդ գեներ կան, որոնք քանի դեռ միայնակ են, ի հայտ չեն գալիս: Զուգընկերդ ինչքան քեզ ավելի մոտիկ լինի արյունակցորեն, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրա մոտ էլ այդ գենից կլինի, և երեխայի մոտ այն արդեն իրեն կդրսևորի: Այսինքն, ինչ-որ թիվ չկա, որ սրանից այս կողմ անընդունելի է, այն կողմ` ընդունելի: Հավանականության հարց է: Ինչքան հեռու, այնքան լավ: Դրա համար էլ միջազգային ամուսնություններից հաճախ գեղեցիկ ու խելացի երեխաներ են ծնվում:

    Դրան էլ փրկություն կա, կարելի ա նախքան երեխա պլանավորելը, գենետիկ ինժեներիայի միջոցով բոլոր վատ գեները "ջնջել", ուղղակի էս դեպքում սովորական ճանապարհով բեղմնավորումը պրակտիկորեն անհնար է, ավելի ճիշտ կլինի ասել ոչ արդյունավետ առողջ սերունդ ունենալու համար

    Հ.Գ. Անցյալ օրը պարբերական հիվանդության, ավելի շատ հայտնի Երևանյան հիվանդության մասին էի կարդում ու հաղորդում էի նայում, նշվում է, որ հիվանդությունը առավելապես առկա է Արևմտյան Հայաստանից գաղթաց ու եկած հայերի շրջանում, ինչը բացատրվում ա նրանով, որ իրանց սերնդեսերունդ եղեռնի վաղից մնացած էդ գենը մուտացվել ա ու զարգանում ա, մանավանդ նույն աշխարհամասից եկածներից ծնված սերունդների մոտ:
    Բայց դե հիմա բժշկությունը նենց կայֆեր ա անում, կարան երեխա սարքեն, ոռին գրած լինի շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013)

  9. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ միջազգային ամուսնություններից հաճախ գեղեցիկ ու խելացի երեխաներ են ծնվում:
    Մի հատ այս պնդման տակ ընկած գիտական վիճակագրական տվյալները կտեղադրե՞ս, կարդանք։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (31.07.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, էս ինչ լավ թեմա ես բացել

    Ուրեմն ասեմ, որ իմ ընտանիքում նման դեպքեր կան: Մամայիս մորաքույրն ամուսնացել է իր տատիկի քրոջ, թե եղբոր թոռան հետ: Մինչև հիմա հաշտ ու համերաշխ ապրում են, երկու առողջ աղջիկ ունեն, էդ առողջ աղջիկներն էլ առողջ էրեխեք ունեն:

    Մամայիս մեկ այլ հեռավոր հորեղբայր ամուսնացել է իր տատիկ-պապիկի թոռան հետ, այսինքն՝ ավելի մոտ արյունակցական կապ: Ունեցել են երկու առողջ տղաներ:

    Պապիկիս քրոջ թոռն էլ ամուսնացել է մյուս քրոջ թոռան հետ: Իհարկե, էստեղ բացի սիրուց նաև ԱՄՆ գնալու հարցն էր խառը (աղջիկն ԱՄՆ քաղաքացի ա), էնպես որ չգիտեմ՝ որն էր ավելի առաջնային: Սա արդեն շատ նոր, մի քանի տարվա դեպք է, չգիտեմ՝ երեխա ունեն արդեն, թե չէ:

    Հիմա մի ուրիշ պատմություն պատմեմ, էս թեմայով իմ հանդիպած ամենահետաքրքիր պատմությունն ա: Ընկերուհիս ծանոթանում ա մի տղայի հետ, երկուսն էլ իրար գժի պես սիրահարվում են, որոշում են ամուսնանալ, էն էլ մի օր հանկարծակի պարզում են, որ մի պապի թոռներ են: Ուրեմն էս ընկերուհուս պապը շատ յամանն ա էղել, լևի էրեխեք ա ունեցել, էդ տղան էդ լևի էրեխեքից մեկի տղան էր: Իրանք իրանց չեն կորցնում, միանգամից գենետիկ անալիզի են գնում (ի դեպ, բավական շատ փողեր ծախսելով) ու պարզում, որ արատավոր էրեխեք ունենալու ռիսկը բավական բարձր ա: Էդպես որոշում են բաժանվել, չնայած շատ ծանր ա լինում իրանց համար: Ասենք, պահի տակ նույնիսկ որոշում են ամուսնանալ, բայց էրեխա չունենալ, հետո կողքից ասում են՝ կարող ա փոշմանեք, արդեն ուշ լինի և այլն:

    Մի հատ էլ ինձնից ասեմ, ու անցնենք առաջ: Ուրեմն մամայիս կողմի ցեղից ում ճանաչում եմ, կյանքում չէի սիրահարվի: Հա, կարող ա իրանք լավն են, բայց լրիվ ուրիշ տեսակի մարդիկ են, նենց, որ ես չեմ կարա սիրեմ: Պապայիս կողմի շատ ազգականների չեմ էլ ճանաչում: Մեկ էլ չեմ ճանաչում մամայիս կողմի հեռավոր ազգականներին, որոնց տեղն էլ չգիտենք. Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրիվ են էկել, ոչ մի կապ չկա հետները: Ու պատկերացրեք, ես էստեղ Եվրոպայում նստած հանդիպում եմ որևէ երիտասարդի, որի նախնիները հայ են եղել, սիրահարվում եմ, ու հանկարծակի պարզում ենք, որ, ասենք, պապիկիս քեռու ծոռն է: Է հետո ի՞նչ: Ավելի լավ, ուրիշ ցեղերի ձուլված տղուն նորից հայ կսարքենք

    Մի հատ էլ ընդհանուր բան ասեմ: Գենետիկայի մասով ճիշտ եք ասում, բայց հենց էդ նույն գենետիկայի մասով մենք շատ ավելի լուրջ խնդիր ունենք. հայերն էնքան ուրիշների հետ չեն ամուսնացել, որ էդ խնդիրն արդեն ոչ միայն ազգակցական ամուսնությունների մեջ կա, այլև երբ հայը հայի հետ ա ամուսնանում (բավական ա ասել, որ ամեն հինգերորդ հայ պարբերական հիվանդության կրող ա): Հիմա ի՞նչ, դրա անու՞նն էլ արյունապղծություն դնենք:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.08.2013), enna (31.07.2013), Freeman (31.07.2013), John (31.07.2013), keyboard (31.07.2013), Kita (05.08.2013), melancholia (31.07.2013), Moonwalker (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013), Նիկեա (31.07.2013), Ուլուանա (31.07.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...հայերն էնքան ուրիշների հետ չեն ամուսնացել, որ էդ խնդիրն արդեն ոչ միայն ազգակցական ամուսնությունների մեջ կա, այլև երբ հայը հայի հետ ա ամուսնանում (բավական ա ասել, որ ամեն հինգերորդ հայ պարբերական հիվանդության կրող ա):
    Դու այս խնդրի հետ կապված վիճակագրությունն ու գիտական հետազոտությունների հոդվածներն էլ կունենաս, մի քանի հատ տեղադրի, կարդանք։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #23
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ այս պնդման տակ ընկած գիտական վիճակագրական տվյալները կտեղադրե՞ս, կարդանք։
    Վիճակագրական տվյալներ չունեմ, իմ ծանոթներով եմ դատում:

  15. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու այս խնդրի հետ կապված վիճակագրությունն ու գիտական հետազոտությունների հոդվածներն էլ կունենաս, մի քանի հատ տեղադրի, կարդանք։
    Ձեռքիս տակ չկա, բայց էդ հինգից մեկը Երևանի գենետիկայի կենտրոնի արած հետազոտություն ա: Ամեն դեպքում, իրիկունը որ ժամանակ ունենամ, փաբմեդը կփորփրեմ, տեսնեմ՝ ինչ կա-չկա էդ թեմայով:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (31.07.2013)

  17. #25
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիճակագրական տվյալներ չունեմ, իմ ծանոթներով եմ դատում:
    Դե դա բավարար վիճակագրություն չի հիմնավոր ընդհանրացված եզրակացություն անելու համար, ինքդ էլ հասկանում ես։ Սպասենք, միգուցե Բյուրը վիճակագրություն ու գիտական հոդվածներ տրամադրի։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (31.07.2013)

  19. #26
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու այս խնդրի հետ կապված վիճակագրությունն ու գիտական հետազոտությունների հոդվածներն էլ կունենաս, մի քանի հատ տեղադրի, կարդանք։
    Արս ջան, էդ գրված էր ԵՊԲՀ պաթոֆիզիոլոգիայի դասագրքի մեջ, հեղինակներն էլ նույն ամբիոնի պրոֆեսորներ էին, ուղղակի գիրքը մի քանի տարի ա մոտս չի, նենց որ հաստատ ամեն հինգերորդ հայ ունի պարբերական հիվանդության գենը: Աղբյուրը, ոնց-որ Բյուրը ասեց Երևանի գենետիկայի կենտրոնն ա, բայց չեմ հիշում ուսումնասիրությունը երբ ա արվել
    The cake is a lie.

  20. #27
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը

    Գրքում գրվածը լավ է, իհարկե, բայց երբ հոդվածն է լինում, տեսնում ես, թե ինչ մեթոդներ են կիրառել հետազոտությունների մեջ, ինչ չափի ընտրանք ենք օգտագործել, որքանով «պատահական» են իրականացրել ընտրությունը, շատ ավելի համոզիչ է լինում։ Դրա համար ուզում եմ հոդված(ներ)ը կարդալ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (31.07.2013)

  22. #28
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրքում գրվածը լավ է, իհարկե, բայց երբ հոդվածն է լինում, տեսնում ես, թե ինչ մեթոդներ են կիրառել հետազոտությունների մեջ, ինչ չափի ընտրանք ենք օգտագործել, որքանով «պատահական» են իրականացրել ընտրությունը, շատ ավելի համոզիչ է լինում։ Դրա համար ուզում եմ հոդված(ներ)ը կարդալ։
    Պարզ ա, ես հեսա պաթֆիզի ամբիոնի վարիչն ֆեյսբուքով կհարցնեմ թե հոդվածը ոնց կարելի ա գտնել, ու երբ որ ինքը պատասխանեց, կտեղադրեմ, ուղղակի մինչև էդ մտածեցի ասեմ, որ աղբյուրը հավաստի ա,Բյուրը մի բան գիտի որ ասում ա
    The cake is a lie.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (31.07.2013)

  24. #29
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ ա, ես հեսա պաթֆիզի ամբիոնի վարիչն ֆեյսբուքով կհարցնեմ թե հոդվածը ոնց կարելի ա գտնել, ու երբ որ ինքը պատասխանեց, կտեղադրեմ,

    ուղղակի մինչև էդ մտածեցի ասեմ, որ աղբյուրը հավաստի ա,Բյուրը մի բան գիտի որ ասում ա
    Ոչ Բյուրի, ոչ քո նշած աղբյուրների հավաստիությանը չեմ կասկածում, ընդամենը ուզում եմ ինքս ծանոթանալ հետազոտությանը։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  25. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ ա, ես հեսա պաթֆիզի ամբիոնի վարիչն ֆեյսբուքով կհարցնեմ թե հոդվածը ոնց կարելի ա գտնել, ու երբ որ ինքը պատասխանեց, կտեղադրեմ, ուղղակի մինչև էդ մտածեցի ասեմ, որ աղբյուրը հավաստի ա,Բյուրը մի բան գիտի որ ասում ա
    Արսը ճիշտ ա ասում Պետք ա մեթոդներին, բանին ծանոթանալ, թե չէ գիտությունը նենց բան ա, որ ցանկացած հիպոթեզ կարելի ա ապացուցել, մարդու մտքին տեղ լինի:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (01.08.2013)

Էջ 2 22-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 17 հոգի. (0 անդամ և 17 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Տարօրինակ երևույթ Երևանի երկնքում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 48
    Վերջինը: 10.06.2012, 15:37
  3. Մեր այսօրվա հոբելյարն է Քույր Քերին, ասենք Շնորհավոոո՜ր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.11.2011, 19:28
  4. Ինքնազոհություն՝ հանուն եղբոր լավ ապագայի…
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.11.2011, 11:42
  5. Տարօրինակ երևույթ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.03.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •