Արս, ոնց որ էս ա: Չեմ կարդացել հոդվածը, հաստատ չգիտեմ, եթե էդ չի, ձեն հանի, էլի ման գամ: Ուղղակի էս պահին իմ հոդվածը գրելու գործի վրա եմ, չեմ կարում կենտրոնանամ
Արս, ոնց որ էս ա: Չեմ կարդացել հոդվածը, հաստատ չգիտեմ, եթե էդ չի, ձեն հանի, էլի ման գամ: Ուղղակի էս պահին իմ հոդվածը գրելու գործի վրա եմ, չեմ կարում կենտրոնանամ
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Կոգնիտիվ ֆունկցիաները շատ հանգիստ կարելի ա չափել: Ժամանակին (այսինքն հիմա էլ) երկլեզուների մասին եքա բազարներ էին: Վստահ եմ՝ խառնամուսնությունների մասին էլ բազարներ կլինեն: Դա էլ կփորփրեմ:
Իսկ դուրդ գալն անձնական նախասիրություն ա Ինձ էլ մինչև հիմա դուր էկած սաղ տղաները զտարյուն հայ են, հնդիկ կամ արաբ:
Իհարկե Ինչքան ուզում ես, հարցրու:
Համաձայն եմ, համապիտանի մեթոդներ չկան՝ խելք կամ գեղեցկություն չափելու, բայց որոշ չափանիշներ կա՞ն (օրինակ նրանք, որոնք դու ես նկատի ունեցել, երբ հավանել ես որևէ աղջկա)։ Մասնավորապես, կարելի է համեմատել ֆիզիկական կամ մտավոր արատների հարաբերակցությունը (առաջինի բացակայությունը որոշ չափով գեղեցկության նախապայման կարելի է համարել, երկրորդինը՝ խելքի)։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Էս պահով մի բան ասեմ էլի:
Ախր քրիստոնեությունը ինքը ոնց որ իրեն հակասի: Շատ լավ ծանոթ չեմ, դրա համար ոչ կռվով եմ խոսում, ոչ էլ մուննաթ եմ գալիս, ուղղակի հարցեր եմ տալիս, որոնք ինձ միշտ հետաքրքրել են:
Ուրեմն սկզբում եղավ Ադամը, հետո Եվան:
Ճիշտն ասած շարունակությունը չգիտեմ, թե քանի երեխա ունեցան, բայց ամեն դեպքում եթե ուզում ենք, կարանք բոլոր վերսիաներն էլ քննարկենք ու տեսնենք, որ արյունակիցների միջև կապը հենց ստեղ կա:
Ուրեմն ենթադրենք ունեցան մեկ աղջիկ, մեկ տղա: Նրանք պիտի իրար հետ... որպեսզի շարունակվի:
Կամ ավելի վատ դեպքում Եվան պիտի իր տղայի հետ լինի, կամ էլ Ադամը իր աղջկա:
Եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել, կխնդրեմ բացատրեք:
Շատ ճիշտ բան ես ասում: Ավելին՝ Աստվածաշնչում լիքը դեպքեր կգտնես, որտեղ հստակ երևում ա, որ մոտ ազգակցական ամուսնություն ա: Դրանք արգելվեցին ավելի ուշ: Կարծում եմ՝ ես դրա բացատրությունը գիտեմ: Եթե վերցնես Ադամին ու Եվային, իրանք ստեղծված են էղել կատարյալ, կատարյալ մաքուր գեներով, հետևաբար էդ ժամանակ խնդիր չի էղել: Բայց քանի մարդկությունը շարունակվել ա, լիքը մուտացիաներ են կուտակվել, գնալով ավելի անհնար ա դարձել մոտ ազգակցական ամուսնություններով առողջ սերունդ տալը: Դրա համար էլ երևի արգելվել ա:
armen9494 (31.07.2013), ars83 (31.07.2013), My World My Space (31.07.2013)
Բացատրություն չէ (Աստվածաշնչի գրվելու ժամանակներում ի՞նչ գենետիկա), բայց ըստ երևույթին էն ժամանակների մարդկությունը նկատել ա էդ ընդհանրությունը, դրա համար արգելել: Ընդհանրապես, Աստվածաշնչի բոլոր օրենքները, բոլոր անել-չանելներն իրանց բացատրություններն ունեն: Ուղղակի մենք որ մեր բարձունքինց նայում ենք, մեզ աբսուրդ ա թվում:
Ամեն դեպքում, մուտացիաների ու գենետիկ աղբի կուտակումը հայտնի գիտական երևույթ ա: Նույն պարբերական հիվանդության հարցն ենք քննարկում էստեղ: Դարերի ընթացքում գնալով ավելի ու ավելի են շատանում մուտացիաները: Ես վստահ եմ, որ եթե էսպես շարունակվի, մոտ ապագայում նույն ազգի ներկայացուցչի հետ ամուսնանալն ա վտանգավոր դառնալու:
Freeman (31.07.2013)
Ադամ-Եվա...
Չի կարա տեսակը մեկ զույգ առանձնյակից ձևավորվի, բազմանա ու զարգանա: Սա հակասում է բոլոր կեսնաբանական նորմերին:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աչքերիս չեմ հավատում, էս ինչա՞ կատարվում: Ո՞նց կարելի է պատկերացնել, որ քրոջդ կամ եղբորդ հետ ես քնում ու ոնց կարելի է սա նորմալ համարել: Երեխան չգիտի մորը հորքուր ասի, թե մայրիկ : Չնայած զարմանալու ոչինչ չկա, էս ազգը պոռնկության ճանապարհը շուտվանից է բռնել:
Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ բարոյականությունը կամ համենայն դեպս դրա քրիստոնեական սահմանումը շատ ավելի ուշ է ձևակերպվել։ Արյունապղծությունն էլ։ Էն, ինչը մի ժամանակ լավ էլ կարելի էր ու թույլատրվում էր, էսօր որակվում է արյունապղծություն ու անբարոյականություն։
Ես մարդու ծագման աստվածաշնչյան տեսությանը հակված չեմ հավատալու, բայց քանի որ էս հարցի հակափաստարկներից մեկն էլ մարդկանց առաջնորդվելն է նրանով, ինչ գրված է, դրա համար փորձում եմ դա հասկանալ։ Ու քանի որ Աստվածաշնչում ըստ էության բառացի չի արգելվում արյունակիցների ամուսնությունը (գուցե սխալվում եմ, բայց ես որ չեմ հիշում նման բան), և դա արգելվել է Գրքի գրվելուց շատ ավելի ուշ, ի՞նչն է ստիպում առաջնորդվել հաստատապես մարդկանց կողմից սահմանված օրենքով։ Էլի եմ ասում, եթե Աստվածաշնչում այդ արգելքը սահմանվում է, հարցս ինքնին անիմաստ է դառնում
Գենետիկայի տեսանկյունից արյունակիցների միջև սեռական կապի ողջունելի չլինելն ի սկզբանե հասկանալի է, սա չենք էլ քննարկում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հարազատների միջև ամուսնությունը "արգելվել" է Քրիստոսի ծննդից սկսած, հենց ինքը Քրիստոսն է ասել, այլևս ազնվացրեք ձեր սերունդը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ