User Tag List

Էջ 12 22-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 329 հատից

Թեմա: Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

  1. #166
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն դու Տ. Սմբատ քահանա Սարգսյանի հետ համաձայն չես
    Հնարավոր է, որ համաձայն չեմ, երբ մանրամասն ուսումնասիրեմ, կասեմ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #167
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ինձ թվում ա, որ Արսը միակը չի, ով պատրաստ ա վառել... կներեք, քրեական պատժի ենթարկել երկու քույրերի ծոռներին՝ նրանց ամուսնանալու դեպքում, երբ անգամ եկեղեցին նրանց ամուսնությունն օրհնում ա
    Ինչ-որ մեկը խորհուրդ էր տալիս զերծ մնալ քննարկումը զգացական բնագավառ տեղափոխող ազդակներ պարունակող արտահայտություններ գործածելուց։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #168
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուժողներից մեկը դու ես, մյուսը՝ քո երեխան, քանի որ ապագայում քո երեխան կարող է ամուսնանալ գենետիկ հիվանդություն կրող առողջ մարդու հետ, բայց թոռներդ հիվանդ ծնվեն։ Չե՞ս տառապի։
    Ես բողոք չեմ ներկայացնում… իրավունք չունես մարդուն սիրահարվելու համար բանտ նստացնես… Որևէ մեկն իրավունք չունի ասելու մյուսին թե ում սիրահարվի կամ ում հետ ամուսնանա եթե չափահաս են…

    Վատ ա, բայց իրավունք չունես… եթե բռնաբարություն չկա իրավունք չունես

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (05.08.2013), Աթեիստ (02.08.2013), Նաիրուհի (02.08.2013), Սելավի (02.08.2013)

  5. #169
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած, զարմանում եմ, թե սերը ինչպես է հնարավոր արյունակից մարդկանց միջև: Ախր չեմ կարող հասկանալ, թե արյունակից մարդիկ ինչպես են իրար նկատմամբ նման զգացմունք տածում, երբ արյունակցական կապը արդեն պետք է խոչընդոտեր սիրահարվելուն: Կարող է բոլոր հարազատների միջից լինի մեկը, ում հոգեպես ավելի մոտիկ ես քեզ զգում և բոլորից շատ ես վերջինիս սիրում, բայց երբ ազգակցական սիրո փոխարեն, քրոջ և եղբոր մեջ կա այն սերը, որը առաջանում է օտար տղայի և օտար աղջկա միջև, չեմ կարող հասկանալ և ընդունել:
    Շատերը կարող են իմ կարծիքի հետ չհամաձայնվել, բայց չեմ ընդունում, թե իբր զգացմունքները չի կարելի կառավարել, իհարկե կարելի է կառավարել: Հարցը ուղղակի այն է, թե ուզում ես զգացմունքներդ կառավարե՞լ, թե՞ չէ: Կարճ ասած՝ ինձ համար արյունակից մարդկանց միջև սերը անընդունելի է: Անգամ բնությունը էդ սերը չի ընդունում: Նման զույգերի երեխաները մեծ մասամբ խնդիրներով են ծնվում և շատ հազվադեպ է լինում, որ նորմալ երեխա է ծնվում:
    Այբ ջան, ամեն մարդ իր մեջ ունի՝ և արտաքին աշխարհ է արտամղում, նուրբ ձայնային և լուսա-գունային վիբրացիյա, որը իրենից գեղեցիկ համադրությամբ էներգետիկ ուզոր է ներկայացնում։ Դա սովորական մեր աչքերի և ականջների համար հասանելի չեն:
    Այդ էներգետիկ տատանման հաճախականությունները, որոշակի դիապազոն ունեն: Օրինակ՝ ենթադրենք կապույտ գույնի բոլոր երանգները և դո ձայնային բոլոր՝ բարձր և ցածր տատանումների տակ հնչող ձայները (օկտավա) համարենք մի խումբ:
    Միայն այս երկուսի միքսը կարող է բազմամիլիոնավոր դրսևորումներ ունենալ: Համարենք, որ Երկիր մոլորակում այսպիսի լուսա-գունային և ձայնային տատանման հաճախականություն ունեցողների քանակը կազմում է ասենք, հարյուր միլիոն մարդ:
    Մի էդքան մարդ էլ կա, որ ուրիշ լուսա-գունային և ձայնային հաճախականության տատանում ունեն, և այդպես շարունակ:
    Բոլոր նուն խմբերի մեջ գտնվող մարդիկ, իրար նկատմամբ մագնիսական ձգողություն ունեն: Այդպիսի մարդիկ միմյանց հանդեպ անբացատրելի ներդաշնակության զգացողություն են ունենում, որը հետագայում հնարավոր է հանգեցնի սիրո:
    Եթե շատ խիստ միանման էներգետիկ հաճախականություն ունեցող մարդիկ են հանդիպում իրար, անկառավարելի մագնիսական ձգողություն են զգում միմյանց նկատմամբ:
    Անգամ այն մարդիկ, ովքեր խիստ պահպանողական են, և ապրում են իրենց պատկերացրած բարոյական չափանիշներին և նորմերին համահունչ, անկարող են դիմադրել այդ մագնիսական ձգողությանը, այդ մերձեցմանը։
    Դրա համար էլ պետք չի զարմանալ, որ կան մարդիկ, ովքեր սիրահարվում են իրենց արյունակցին: Մի գուցէ քո հարազատների մեջ չկա այնպիսի մեկը, ով գոնե մի քիչ մոտ կլիներ քո լուսային և ձայնային տատանման հաճախականությանը, դրա համար էլ դու չես կարողանում պատկերացնել սերը արյունակցի միջև:
    Բայց շատ մարդիկ կան, որ կարողանում են դա պատկերացնել, քանզի՝ մի գուցէ իրենց կամքից անկախ սիրահարվել են իրենց մոտ արյունակցին, վերևում նշած պատճառով, (այսինքը, իրենք ունեն գրեթե միևնույն լուսա–գունային և ձայնային տատանման հաճախականություն)
    Այդ դեպքում, անգամ ուղեղն է անզոր իր կառուցած տրամաբանությունների շղթայով, և նա անկարող է խոչնդոտել այդ մերձեցմանը։ Անգամ գիտակցված՝ կենսաբանական հզոր ֆակտորը չի կարող խոչնդոտ հանդիսանալ, այդ մագնիսների ձգողությանը։
    Ճիշտ է, մարդկության մեջ կա նաև մեկ այլ պատճառով արյունակիցների ամուսնություն, որը ես համարում եմ հաշվարկային
    ամուսնություն։ Օրինակ՝ եզդիները և էլի մի շարք ազգեր, հիմնականում ամուսմանում են իրենց մոտ արյունակցի հետ, և դա իրականում հաշվարկային է, ոչ թե իմ վերևում գրածի պատճառով։
    Իսկ ինչ վերաբերվում է զգացմունք կառավարելուն, դա ընդհամենը հասարակության որոշած նորմերի մեջ մնալու, և որևիցէ պիտակ չստանալու վախն է, որը ստիպում է մարդուն կեղծել իր ունեցած զգացմունքները, որպեսզի համապատասխանի տվյալ հասարակությունում գործող չափանիշներին:
    Եթե, ինչ որ մի երևույթ կա, քո կամ իմ համար անընդունելի, սակայն՝ թեկուզ մեկ մարդու համար ընդունելի և գործածելի, ուրեմ դա մարդկային է, և ես կարծում եմ, որ պետք է հարգել այդ մարդու ընտրությունը, եթե այն չի վնասում կամ զրկում մեկ ուրիշի ազատ ընտրության իրավունքը։
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  6. #170
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկը խորհուրդ էր տալիս զերծ մնալ քննարկումը զգացական բնագավառ տեղափոխող ազդակներ պարունակող արտահայտություններ գործածելուց։
    Ճիշտ ես: Բայց չեմ կարծում, որ կոնկրետ էդ գրառումս զգացական էր: Ավելի կարճ ուզում էի ասել, որ շատերը «պորտ» հասկացությունը սխալ են ընկալում ու արդյունքում նաև «եկեղեցու խրատն» են սխալ ընկալում: Իրականում կարծում եմ, որ մեր բոլորիս հաճախ լսած 7 պորտի հաշվարկը հենց էդպես էլ արվում է, հենց պորտերն էլ հաշվում են՝ մամայիդ պորտից կտրվեցիր՝ մեկը, ինքն իրա մամայինից՝ երկու և էսպես շարունակ:

    Ու կարծում եմ, որ հասարակության մեջ շատերը նման ամուսնությունները դատապարտելու են հիմնվելով ոչ դես, ոչ դեն հենց եկեղեցու վրա, չիմանալով կամ չհասկանալով, որ եկեղեցու տեսակետից դա նորմալ է: Ուրիշ հարց, որ դու կարող ես փորձել գիտականորեն ուրիշ բան ապացուցել: Ու ես էլ եմ կարծում, որ էդ ամուսնության դեպքում էլ դեռ ռիսկ կա ու էնքան էլ ցանկալի չի: Բայց դա կապ չունի, որտև փաստորեն ըստ եկեղեցու չի կարելի էս մարդկանց դատապարտել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (02.08.2013)

  8. #171
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուժողներից մեկը դու ես, մյուսը՝ քո երեխան, քանի որ ապագայում քո երեխան կարող է ամուսնանալ գենետիկ հիվանդություն կրող առողջ մարդու հետ, բայց թոռներդ հիվանդ ծնվեն։ Չե՞ս տառապի։
    Լինեն ծնողները բաերկամներ ,թե ոչ կարա անառողջ երեխա ծնվի:

  9. #172
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է, որ համաձայն չեմ, երբ մանրամասն ուսումնասիրեմ, կասեմ։
    Արս ջան, գրածս նորից զգացական չի: Ուղղակի էս գրածիցդ առաջացած պարզ հարց ա. փաստորեն դու դեռ չունես հիմնավորում, բայց պնդում ես, որ յոթ պորտն է ճիշտ, ու էդ յոթ պորտն էլ պատկերացնում ես ոչ էնպես, ինչպես ինքը կա: Սա ո՞նց հասկանամ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #173
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասկանում, կարող ա՞ մի հատ էլ բժշկից թուղթ ուզեք, ժեկից տեղեկանք բերենք… մի հատ հարցնող ըլնի, ձեզ ո՞վ ա իրավունք տվել խառնվել իմ անձնական կյանքին…

    լավ, բա հիմա ինչ, երկուսին էլ նստցնելու ե՞ք, թե՞ մենակ մեկին…

  11. #174
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինեն ծնողները բաերկամներ ,թե ոչ կարա անառողջ երեխա ծնվի:
    Ճիշտ է։ Իսկ արյունապղծությունը մեծացնում է անառողջ երեխայի ծնվելու հավանականությունը։ Զգալիորեն։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. #175
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է։ Իսկ արյունապղծությունը մեծացնում է անառողջ երեխայի ծնվելու հավանականությունը։ Զգալիորեն։
    Արյունապղծությունը մի քիչ նացիստական տոներ ունի մեջը ու ճօշտ չի նկարագրում երևույթը եթե մտադիր ես օրենսդրորեն կարգավորել… այլ խոսքով ասած քրեականացնել… քո ասելով դուրս ա գալիս որ հիվանդ մարդու հետ էլ չպտի ամուսնանաս ու հանցագործ ես եթե ամուսնանում ես …

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.08.2013), Chuk (02.08.2013), enna (02.08.2013), Kita (05.08.2013), Նաիրուհի (02.08.2013)

  14. #176
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, գրածս նորից զգացական չի: Ուղղակի էս գրածիցդ առաջացած պարզ հարց ա. փաստորեն դու դեռ չունես հիմնավորում, բայց պնդում ես, որ յոթ պորտն է ճիշտ, ու էդ յոթ պորտն էլ պատկերացնում ես ոչ էնպես, ինչպես ինքը կա: Սա ո՞նց հասկանամ:
    Յոթ պորտի արգելքը, համոզված եմ, հիմնված է արյունակցական աստիճանը հնարավորինս հեռացնելու համար, որպեսզի հիվանդությունների տարածման հնարավորությունը դառնա «անտեսելի» (< 1%)։ Իմ պատկերացմամբ, դա հնարավոր է իմ նկարագրած 7 պորտի դեպքում, հիմնվում եմ եկեղեցական փորձառության՝ իմ պատկերացման վրա։ Գիտական տվյալներն ուսումնասիրելուց հետո, եթե պարզվի դա հնարավոր է անել իմ պատկերացրած «պարտերի համակարգում» M պորտի սահմաններում (M<7), ապա կընդունեմ այդ թիվը։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #177
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, կարող ա՞ մի հատ էլ բժշկից թուղթ ուզեք, ժեկից տեղեկանք բերենք… մի հատ հարցնող ըլնի, ձեզ ո՞վ ա իրավունք տվել խառնվել իմ անձնական կյանքին…
    Եթե դա միայն քո անձնական կյանքը լիներ, ես չէի խառնվի։ Բայց քանի որ վաղը քո «անձնական կյանքի» պատճառով կարող են տուժել իմ երեխան
    ու իմ թոռը (եթե քո տղան ամուսնանա իմ աղջկա հետ, օրինակ), ապա դա իմ գործն է։ Բնականաբար, նույն պատասխանատվությունը պիտի ունենամ ես՝ քո նկատմամբ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #178
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ ջան, իմ կարծիքով ամեն մեկը մի ձևի ա հաշվում, բայց եթե հավատանք Տ. Սմբատ քահանա Սարգսյանին, ապա մեր եկեղեցու տեսակետից էդ ամուսնությունները թույլատրելի են՝ http://www.qahana.am/?ln=am&page=qa_item&id=167
    Ի դեպ հետաքրքրությունից դրդված գնացի, գտա Ներսես Շնորհալու էս թեմայով խրատը, որն էլ հիմք ա հանդիսանում եկեղեցու՝ նման պահանջ դնելու համար: Ենթադրում եմ, որ թեմայի ընթերցողներին էլ կհետաքրքրի, դրա համար էդ մասը «թվայնացրի» ու տեղադրում եմ: Սա հատված է Շնորհալու «Թուղթ ընդհանրական» աշխատությունից, կոնկրետ այս հատվածը ուղղված է քահանաների դասին.

    Արյան մերձավորություն ունեցող ազգականների պսակը ևս թող ոչ ոք չօրհնի, եթե երկու կողմերը չորրորդ սերնդի ամբողջությունը կատարելապես չունեն: Թե ի՞նչ պատճառով սուրբ հայրերը չորս թիվը կանոնադրեցին որպես ամուսնության սահման, ասենք, որպեսզի իմանաք:

    Քանի որ մարմնի բնությունը կազմված է չորս տարրերից, մարմնական ազգակցությունն էլ մինչև չորս թիվն է հասնում հետևյալ կերպ. մեկ հորից երկու եղբայր բաժանվելով հոր գոյացությունները հավասարապես իրենց մեջ ունեն, իսկ նրանց ծնունդները եղբայրության արյան կեսն ունեն. երրորդ ծնունդը, որ եղբայրների որդիներից է, մեկ երրորդը միայն ունի, իսկ սրանցից չորրորդ ծնունդը՝ մնացած արյան չորրորդ մասը: Ահա այս է արյան մերձավորության սահմանակետը: Եվ քանզի Աստծո և աստվածայինների ողջ հոգածությունը մարդկանց միմյանց սիրելն է, դրա համար Սուրբ Հոգով օրինադրողները իրավունք համարեցին, որ իրարից օտարացածները ամուսնության սիրո կապակցությամբ միանան, իսկ արյամբ մերձավորներին բավարար համարեցին, որ միմյանց նկատմամբ միայն համազգակցությամբ սիրո հաղորդություն ունենա: Եվ այս է ազգականների ամուսնությունը թույլ չտալու առաջին պատճառը: Կան նաև այլ պատճառներ, որոնք թողնում ենք իմաստունները քննեն:
    Գրքի պատճենային տարբերակը կարող եք գտնել այստեղ:


    Ահագին հետաքրքիր է, որ այստեղ դեռ չկա «պորտ» գաղափարը (հիշեցնեմ, որ Շնորհալին 12-րդ դարի գործիչ է): Խոսքը գնում է միայն սերունդների մասին (4 սերունդ), այլ ոչ թե 7 պորտի: Ըստ ամենայնի իսկապես հետո փորձել են «աստվածային» թիվն օգտագործել՝ 7-ը, ավելի ազդեցիկ ու տպավորիչ լինելու համար ու հաշվարկման սերունդների համակարգից անցել են հաշվարկման պորտային համակարգ: Հետաքրքիր է, թե ե՞րբ է կատարվել էդ անցումը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.08.2013, 13:43:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.08.2013), ars83 (02.08.2013), John (02.08.2013), Kita (05.08.2013), StrangeLittleGirl (02.08.2013), Նաիրուհի (02.08.2013)

  18. #179
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ստեղ նորից զգում եմ էն պապերից եկած՝ ապագա հարսի կամ փեսայի յոթը պորտը քննելու սովորության շունչը: Կներեք, բայց


    Փաստորեն «արյունապղծություն» որակումով գրառում անողների համար էլ դարդ ու ցավն իրենց երեխեքի ապագա զուգընկերների առողջությունն է:


    Մի ժամանակ որ մի ցեղում հիվանդ էր եղած լինում, էդ ցեղից աղջիկ չէին առնում, աղջիկ չէին տալիս: Հիմա էլի՞ ենք դրան վերադառնում: Մի անգամ էլ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.08.2013), Kita (05.08.2013), Mephistopheles (02.08.2013), Ruby Rue (02.08.2013), StrangeLittleGirl (02.08.2013), Աթեիստ (02.08.2013), Ռուֆուս (02.08.2013)

  20. #180
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դա միայն քո անձնական կյանքը լիներ, ես չէի խառնվի։ Բայց քանի որ վաղը քո «անձնական կյանքի» պատճառով կարող են տուժել իմ երեխան
    ու իմ թոռը (եթե քո տղան ամուսնանա իմ աղջկա հետ, օրինակ), ապա դա իմ գործն է։ Բնականաբար, նույն պատասխանատվությունը պիտի ունենամ ես՝ քո նկատմամբ։
    Դու նույնիսկ իրավունք չունես քո չափահաս երեխին ասես թե ում հետ ամուսնանա, ուր մնաց ինձ ասես…

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.08.2013), Kita (05.08.2013), Աթեիստ (02.08.2013), Նաիրուհի (02.08.2013), Վոլտերա (02.08.2013)

Էջ 12 22-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Տարօրինակ երևույթ Երևանի երկնքում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 48
    Վերջինը: 10.06.2012, 15:37
  3. Մեր այսօրվա հոբելյարն է Քույր Քերին, ասենք Շնորհավոոո՜ր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.11.2011, 19:28
  4. Ինքնազոհություն՝ հանուն եղբոր լավ ապագայի…
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.11.2011, 11:42
  5. Տարօրինակ երևույթ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.03.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •