Ողջո´ւյն:
Վերջերս մեր երկրում ընդունվեց կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը։ Օրենքի ձևակերպումներից և սահամանումներից մի քանիսը մեր հայրենակիցներից ոմանց մոտ մտահոգություններ առաջացրին։ Օրինակ՝ «գենդերի» սահմանումը որպես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք», որը, օրենքի հակառակորդների կարծիքով, խթան կհանդիսանա մարդկանց լայն շերտերի համար՝ դրսևորելու իրենց կենսաբանական սեռին հակառակ գենդերային վարքագիծ և խուսափել որևէ սոցիալական պարտականությունից, որն օրենքով վերապահված է միայն տվյալ սեռի ներկայացուցիչներին (օրինակ՝ ծառայություն Զինված Ուժերում)։ Մեկ այլ մտահոգություն է այն, որ այս օրենքում տրված սահմանումներն ողղված են ավանդական ընտանիքի ինստիտուտի քայքայմանը։
Ինչ լույսի ներքո եք Դուք տեսնոմ այս օրենքը․ արդյո՞ք սա դրական քայլ է մեր հասարակական կյանքում։ Համաձա՞յն եք վերոնշյալ մտահոգությունների հետ, ո՞ւնեք արդյոք այլ մտահոգություններ տվյալ օրենքի նկատմամբ։
Քննարկմանը մասնակցելուց առաջ խնդրում եմ ընթերցել օրենքը (ցանկալի է՝ ամբողջությամբ)․ կարող եք օգտվել այս գրառման սկզբում տեղադրված հղումից։
Հ․Գ․ Բաժնի ադմինիստրատորներին խնդրում եմ թեման տեղափոխել ավելի համապատասխան բաժին, եթե կա նման անհրաժեշտություն։
Շնորհակալությո´ւն։
Էջանիշներ