Անկեղծ ասած, քվոտաներին մի քիչ դեմ եմ, որովհետև ամեն դեպքում եթե նայես հասարակությանը, կան մասնագիտություններ, որոնք կանայք առանձնապես չեն նախընտրում ու կան նաև էնպիսի մասնագիտություններ, որոնք տղամարդիկ չեն նախընտրում: Զոռով մի սեռին մի ոլորտ խցկելը, որն իրենց չի հետաքրքրում, էնքան էլ ճիշտ չեմ համարում: Եթե եղած դիսկրիմինացիան էլ վերացվի, արդեն ահագին մեծ օգուտ կլինի: Վերցնենք հենց ռազմաբժշկական ֆակուլտետը: Ավանդաբար աղջիկներն էնտեղ էսպես թե էնպես քիչ էին դիմում (ամեն կուրսում 30 ուսանողից 1-2-ն էր աղջիկ), բայց հիմա դիսկրիմինացիան բերել ա նրան, որ աղջիկների գործերը չեն ընդունում: Ասենք, հավասար պայմաններով մրցույթի դեպքում թող երկու աղջիկ անցներ, ահագին լավ կլիներ: Բայց առանձին տե՞ղ սահմանել աղջիկների համար: Եսի՞մ, մի քիչ անկապ ա:
Էջանիշներ