Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշապ, Մեֆ, դուք ձեր դատողություններում ավտոմատ ենթադրում եք, որ թեկնածու ավելի շատ կա, քան աշխատատեղ: Օրինակը պարզեցնենք: Կա մի աշխատատեղ և երկու աշխատող, հավասար ունակություններով, մեկը կին է, մյուսը տղամարդ: Ու համարում եք, որ գործատուն եթե տղամարդուն ընտրի, ապա կինը կմնա առանց աշխատանքի: Մինչդեռ եթե նայենք շուկայական հարաբերությունների տեսանկյունից, ապա մենք ունենք իրավիճակ, որտեղ առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչը իր հերթին նշանակում է, որ գինը պետք է իջեցնել: Երբ աշխատավարձերը լինեն այնպիսին, որ աշխատատեղերի քանակը հավասարվի աշխատունակ մարդկանց քանակին, դիսկրիմինացիայի խնդիրն էլ ավտոմատ կվերանա: Շուկան ամեն ինչ իր տեղը կդնի: Ռասիստ ու սեքսիստ գործատուն այդ շուկայում չի կարողանա գոյատևել:
Մենք մեր դատողությունները իրականության վրա ենք հիմնում… երբեք չի լինի հավար քանակով աշխատող և գործատեղ… դա հնարավոր չի ու չի կարա դատողության հիմք հանդիսանալ… անգամ ամենալավ տնտեսական վերելքի ժամանակ ավելի շատ աշխատող կա քան աշխատատեղ… ու եթե կա բացարձակապես նույն որոկավորումը ապա ստեղ կարա դեր խաղա ուրիշ հատկանիշներ՝ մարդկայինբյարաբերությունների հատկանիշը որը տղամարդու ու կնոջ մոտ տարբեր են, լավ կամ վատ չի, այլ տարբեր… բայց գործմականորեմ երբեք նման սիտուցիա չի կարող լինել… տեսականորեն կարաս, բայց սխալ ա… սխալ եզրահանգման կգաս…