Վիշապ, Մեֆ, դուք ձեր դատողություններում ավտոմատ ենթադրում եք, որ թեկնածու ավելի շատ կա, քան աշխատատեղ: Օրինակը պարզեցնենք: Կա մի աշխատատեղ և երկու աշխատող, հավասար ունակություններով, մեկը կին է, մյուսը տղամարդ: Ու համարում եք, որ գործատուն եթե տղամարդուն ընտրի, ապա կինը կմնա առանց աշխատանքի: Մինչդեռ եթե նայենք շուկայական հարաբերությունների տեսանկյունից, ապա մենք ունենք իրավիճակ, որտեղ առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչը իր հերթին նշանակում է, որ գինը պետք է իջեցնել: Երբ աշխատավարձերը լինեն այնպիսին, որ աշխատատեղերի քանակը հավասարվի աշխատունակ մարդկանց քանակին, դիսկրիմինացիայի խնդիրն էլ ավտոմատ կվերանա: Շուկան ամեն ինչ իր տեղը կդնի: Ռասիստ ու սեքսիստ գործատուն այդ շուկայում չի կարողանա գոյատևել: